Ереван, 03.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Կոմպլեմենտա՞ր, թե՞ սրող քաղաքականություն. Ղարաբաղյան հակամարտությունը շրջապատել են Արևմուտքից․ «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

kommersant.ru-ն «Ղարաբաղյան հակամարտությունը շրջապատել են Արևմուտքից» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են ակտիվ երկխոսությունը արևմտյան դիվանագետների հետ, որոնք առաջարկում են հակամարտության կարգավորման այլընտրանքային տարբերակներ։ Այդ գործընթացի շրջանակում Ղարաբաղում տեղի ունեցած զինված միջադեպից անմիջապես հետո, որը բավականին երկար ժամանակից հետո առաջինն էր, երկու դիվանագետներ գրեթե միաժամանակ այցելել են Բաքու և Երևան: ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մարտի 6-ին եղել է Բաքվում և հանդիպել Իլհամ Ալիևի հետ։ Ըստ ամենայնի, զրույցը հաճելի է եղել երկու կողմերի համար։

«Պետության ղեկավարը գոհունակությամբ է հիշել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումը և ընդգծել է, որ Ադրբեջանը հավատարիմ է Բրյուսելի խաղաղության օրակարգին», - հաղորդել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։ Մոտավորապես նույն բանն Ալիևն ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լյուիս Բոնոյին, որին վերջերս հանձնարարվել է զբաղվել Հարավային Կովկասի հարցերով. նա նույնպես Բաքվում էր մարտի 6-ին։ Խնդրելով երախտագիտության խոսքեր փոխանցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ Ադրբեջանի նախագահը հյուրի հետ «կարծիքներ է փոխանակել Երևանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերի» և «կողմերի միջև խաղաղության պայմանագրի բանակցությունների շուրջ»։

Բրյուսելի ներկայացուցիչը Հայաստանում էր եղել փետրվարի 24-ին՝ անմիջապես այն բանից հետո, երբ Եվրամիության երկրների ԱԳ նախարարները հավանություն տվեցին «Կովկասում կարգավորմանը նպաստելու» նպատակով Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը։ Լյուիս Բոնոն էլ էր այցելել Երևան՝ արդեն մարտի 7-ին: Նա, հանդիպելով Նիկոլ Փաշինյանի հետ, լսել է Երևանի դիրքորոշումը Ղարաբաղում երկու օր առաջ տեղի ունեցած զինված միջադեպի վերաբերյալ։ Ըստ Փաշինյանի, «Ադրբեջանը մի կողմից հայտարարում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ երկխոսության պատրաստակամության մասին, մյուս կողմից իրականացնում է ահաբեկչական գործողություններ, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղի անձնագրային և վիզաների վարչության երեք աշխատակից է զոհվել»։

Հիշեցնենք, որ մարտի 5–ին ադրբեջանցի զինվորականները կրակ են բացել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) ներքին գործերի նախարարության մեքենայի վրա։ Արդյունքում զոհվել է հինգ մարդ՝ երեք հայ և երկու ադրբեջանցի։ Հարկ է նշել, որ այդ միջադեպին ռուս խաղաղապահների արձագանքը դուր չի եկել կողմերից ոչ մեկին։ Հայերը փոքր բողոքի ակցիա են անցկացրել Խոջալուի խաղաղապահների բազայի մոտ (հայկական անունը՝ Իվանյան)՝ պահանջելով կոշտ գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի դեմ։ Բաքուն քննադատել է ռուս զինվորականների կողմից կատարված ամենօրյա տեղեկագրում կիրառվող լեզուն: Պնդումները կրկին վերաբերել են այնպիսի տեղանուններին, ինչպիսիք են «Ստեփանակերտը» (ադրբեջանցիները պնդում են, որ տարածաշրջանի մայրաքաղաքը պետք է կոչվի «Խանքենդի») և «Լեռնային Ղարաբաղը» (Բաքուն պնդում է, որ իրենց երկրում նման տարածքային միավոր չկա, սակայն կա Ղարաբաղի տնտեսական տարածք):

Երկրորդը, ինչպես նշել է Ադրբեջանի ՊՆ-ն, «այդ սպառազինված (հայ) զինծառայողներին որպես ոստիկաններ ներկայացնելը ոչ այլ ինչ է, քան կեղծավորություն»։ Նման վրդովմունքը սպասելի է: Ադրբեջանում սկզբունքորեն դժգոհ են նրանից, որ ռուսները թույլ են տալիս զինված հայերի ներկայությունը Ղարաբաղում և դե ֆակտո ճանաչում են ԼՂՀ պետական կառույցները։ Տեղի ունեցած փոխհրաձգության թեման անխուսափելիորեն ազդել է օտարերկրյա հյուրերի այցերի օրակարգի վրա, որոնք գնացել էին տարածաշրջան՝ քննարկելու Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։ Ադրբեջանական APA պետական գործակալության հետ զրույցում Տոյվո Կլաարը որոշել է վիճարկել այն թեզը, որ Բրյուսելը մրցակցում է Մոսկվայի հետ բանակցային գործընթացի վրա ազդեցության համար։ Այդ մասին ավելի վաղ հայտարարել էր ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ամեն կերպ փորձեցինք ռուսներին փոխանցել, որ դա (հայ-ադրբեջանական կարգավորմանը մասնակցությունը) ինչ-որ աշխարհաքաղաքական խաղ չէ ԵՄ-ի համար, ինչպես սիրում է ասել տիկին Զախարովան։ ԵՄ-ի համար դա նշանակում է օգնել մեր հարևաններին՝ Հայաստանին և Ադրբեջանին, որհաղթահարեն հակամարտությունը և կարգավորեն այն,- վստահեցրել է Կլաարը,- ես կցանկանայի, որ Մոսկվան հասկանա՝ եթե մենք իսկապես մեկ նպատակ ունենք, մենք կարող ենք լրացնել միմյանց ջանքերը»: Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի վերաբերյալ Կլաարի հայտարարությունը Մոսկվայի համար կարելի է կոմպլեմենտար անվանել։ «Առաջին հերթին ես բացարձակապես լեգիտիմ եմ համարում Լաչինի ճանապարհով փոխադրումների թափանցիկության ապահովման գաղափարը,- ասել է Կլաարը՝ զգուշորեն աջակցելով Բաքվին,- որովհետև մենք չենք ցանկանում, որ այդ ճանապարհն օգտագործվի այնպիսի ապրանքներ տեղափոխելու համար, որոնք լարվածությունը կավելացնեն»։

Այնուամենայնիվ, ռուս խաղաղապահները կարող են ապահովել այդ թափանցիկությունը, ասել է նա, եթե նրանց տրամադրվեն «լրացուցիչ սարքավորումներ» անցնող մեքենաները ստուգելու համար: Ամերիկացի դիվանագետ Լյուիս Բոնոն իր հերթին հրաժարվել է մեկնաբանել Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղիղ երկխոսությունը, որը վերջերս վերսկսվել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ, նշելով, որ Վաշինգտոնը ձգտում է կայուն խաղաղության, որի պայմանները պետք է նշեն իրենք՝ կողմերը, այլ ոչ թե արտաքին մոդերատորը: Միևնույն ժամանակ, Բոնոն, ինչպես և իր եվրոպացի գործընկերը, չի հերքել այդ նպատակներին հասնելու համար Մոսկվայի հետ համագործակցության հնարավորությունը։ «Մենք պատրաստ ենք համագործակցել ցանկացած կողմի հետ, որը հավատարիմ է գործընթացն առաջ տանելու գաղափարին»,-վստահեցրել է նա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении» «Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup Summit