Ереван, 28.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Տարածաշրջանային եռացող կաթսան ու «խաղացողների» մանևրները․ «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Տարածաշրջանային մակարդակում պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել, քանի որ տարբեր երկրների շահերի սուր բախումով պայմանավորված՝ Մերձավոր Արևելքում ու հարակից տարածքներում նոր խմորումներ են սկսվել, ու բուռն աշխարհաքաղաքական տեկտոնիկ վերադասավորումներ են տեղի ունենում։ Արևմուտքին առաջին հերթին անհանգստացնում է այն փաստը, որ Իրանը զինամթերք է մատակարարում Ռուսաստանին ու տարբեր ուղղություններով սերտորեն համագործակցում է Մոսկվայի ու Պեկինի հետ։ Պատահական չէ, որ ԱՄՆ պաշտպանության նախարարը հատուկ արձանագրել էր, թե Ռուսաստանի և Իրանի համագործակցությունը լուրջ մարտահրավեր է տարածաշրջանի համար։

Մյուս կողմից էլ՝ Արևմուտքը զգայուն է Իրանի միջուկային ծրագրի հարցով, ինչից լուրջ վախեր ունի հատկապես Իսրայելը։ Միանշանակ է, որ միջուկային զենք ունենալու դեպքում տարածաշրջանային մակարդակով Իրանի դերակատարությունն էականորեն կփոխվի։ Ուստի, Իրանին զսպելու հարցում ԱՄՆ-ը համագործակցում է Իսրայելի հետ։ Իսկ վերջերս Իսրայելի վարչապետ Նեթանյահուն նույնիսկ չէր բացառել, որ հնարավոր է գործողություններ սկսվեն Իրանի դեմ։ Այս հանգամանքը նաև ներքաղաքական իմաստ ունի, քանի որ Իսրայելում արդարադատության համակարգի բարեփոխումների հետ կապված բողոքի ցույցերի հզոր ալիք է սկսվել, ու այդ ակցիաներին նաև վետերաններ են մասնակցում։ Ըստ էության, Իրանի դեմ գործողություններ սկսելու թեման առաջ մղելով՝ Նեթանյահուն իր վրա ներքին ճնշումը թուլացնելու ու հանրային ուշադրությունն արտաքին սպառնալիքի վրա ուղղելու խնդիր է ցանկանում լուծել։

Սակայն պարզ է, որ Իրանի վրա հարձակման դեպքում Իսրայելին մեծապես կարող է օգնել հենց Ադրբեջանը, որի հետ Թել Ավիվը համագործակցության անհրաժեշտ հիմքեր է ստեղծել։ Դրանով է պայմանավորված, որ Թեհրանը պարբերաբար բարձրաձայնում է, թե Ադրբեջանը գործիք է դարձել իրենց թշնամիների ձեռքում։ Առաջին հերթին պետք է նկատի ունենալ, որ Ադրբեջանի կողմից Արցախից օկուպացված տարածքներում կառուցված օդանավակայանները կարող են օգտագործվել Իրանին օդային հարվածներ հասցնելու համար։ Պարզ է, որ դրանց կառուցումը ոչ թե Հայաստանի հետ է կապված, այլ ավելի հեռուն գնացող տարածաշրջանային նպատակներ է հետապնդում։ Չնայած Ադրբեջանը հայտարարում է, թե իր օդանավակայաններն Իսրայելին չի տրամադրի, բայց բազմիցս առիթ ենք ունեցել համոզվելու, թե Բաքվից հնչող հայտարարություններն ինչ արժեք ունեն։ Դրա համար էլ Թեհրանն անմիջապես ուղերձ հղեց Բաքվին, ու իրանական ինքնաթիռը թռիչք իրականացրեց Ադրբեջանի սահմանի երկայնքով։

Ադրբեջանը առիթի է սպասում, որ Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսվեն, ու անկայուն իրավիճակից օգտվելով՝ Հայաստանի ու Արցախի դեմ նոր հարձակում սանձազերծի՝ նպատակ ունենալով նոր հողեր օկուպացնել ու բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», ինչի բացումը Իրանի համար կարմիր գիծ է, և իրանական պաշտոնյաներն ընդգծում են, որ Իրանը թույլ չի տա տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխություն։ Այս համատեքստում պատահական չէ, որ ամերիկյան հետախուզական ծառայության տարեկան զեկույցում նշվում է, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր հարձակման է նախապատրաստվում։ Իսկ Թուրքիան, որի ուշադրությունը հիմա ավեի շատ սևեռված է ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնելու վրա, ևս շահագրգռված կլինի տարածաշրջանային նոր պատերազմով։

Նախ՝ թուրքական հասարակության ուշադրությունը կշեղվի ներքին բացթողումներից ու ձախողումներից դեպի արտաքին ճակատ, իսկ Անկարան հնարավորություն կստանա նոր լիցք հաղորդել պանթուրքական ծրագրերի իրականացման գործընթացին, որի շրջանակներում է նաև Իրանի մասնատումը և մտացածին «Հարավային Ադրբեջանի» անջատումը։Բայց մյուս կողմից էլ հաշվի առնենք, որ օրերս Չինաստանի միջնորդությամբ Իրանի ու իր վաղեմի մրցակից Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունները կարգավորելու համաձայնություն ձեռք բերվեց, ինչի արդյունքում Թեհրանը կարող է վերադասավորել իր ուժերը և ուղղել Արևմուտքին ու պանթուրքական ծրագրերին դիմակայելու գործին։ Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա տարածաշրջանային պատերազմի և Հայաստանի դեմ նոր ադրբեջանական ագրեսիայի դեպքում Թուրքիան ու Արևմուտքը կփորձեն Ռուսաստանին ընդհանրապես դուրս մղել տարածաշրջանից։

Բացառված չէ նաև Ռուսաստանի դեմ նոր ճակատի բացումը կամ Հյուսիսային Կովկասի մահմեդականներով բնակեցված շրջաններում անկայունության հրահրումը։ Թերևս Ռուսաստանն, իր հիմնական ուշադրությունը սևեռելով ուկրաինական ուղղությամբ, դեռևս ամենայն լրջությամբ չի գնահատում Հարավային Կովկասում հասունացող վտանգը և անհրաժեշտ չափով չի աջակցում իր դաշնակից Հայաստանին։ Բայց ցանկացած պահի իրադրությունը կարող է փոխվել, ու ռուսական կողմն ուղղակի կարող է կանգնել փաստի առաջ, քանի որ թերագնահատել է Հարավային Կովկասի նշանակությունը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян