Ереван, 26.Май.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՄԱՐՏԻ). Ստեղծվել է Սևան ազգային պարկը․ «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Գետերի, ջրի և կյանքի պաշտպանության համաշխարհային օր, «Պի» թվի օր (մաթեմատիկոսների ոչ պաշտոնական տոն), Անդորրա՝ Սահմանադրության օր, Ճապոնիա՝ Սպիտակ օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1921- սկսվել է Կարմիր բանակի ընդհանուր հարձակումը Երևանի ուղղությամբ, որն ապրիլի սկզբին ավարտվել է հաղթանակով։

1933 - Կարլ Մարքսի մահվան 50-ամյակի կապակցությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը վերանվանվել է Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ։

1948- ծնվել է պատմագետ, թարգմանիչ, մշակութաբան, պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյանը։

1972- ծնվել է կոմպոզիտոր, բանաստեղծ, շարականագետ, նարեկացիագետ Արամ Պետրոսյանը։

1972- Ղրիմի աստրոֆիզիոլոգիական աստղադիտարանում Տ. Սմիռնովի կողմից հայտնաբերված փոքր մոլորակը անվանվել է Վիկտոր Համբարձումյանի անունով։

1978- ստեղծվել է Սևան ազգային պարկը։

1980- ծնվել է թատրոնի և կինոյի ռուսաստանցի հայազգի դերասանուհի, Յախոնտովի և Սմոլենսկու անվան մրցույթների դափնեկիր Նելլի Ուվարովան։

1984 - վախճանվել է բանաստեղծ Հովհաննես Շիրազը։

2004-Հասարակածային Գվինեայում նախագահին տապալելու նպատակով դավադրությանը մասնակցելու մեղադրանքով ձերբակալվել է երկու տասնյակ օտարերկրացի, որոնցից վեցը՝ Հայաստանի քաղաքացիներ:

2007-Իսրայելի խորհրդարանը՝ Կնեսետը, չի ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: 120 պատգամավորից խորհրդարանում նախագծին կողմ է քվեարկել 12-ը:

2009-Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, պարտության մատնելով ամերիկացի Լայուան Սայմոնին, պաշտպանել է IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը:

2013- վախճանվել է գրող, բանաստեղծ, երգիծաբան, հրապարակախոս Արամայիս Սահակյանը։

2018- «Պոլիմետալ Արմենիա» ընկերությունը հրաժարվել է Լոռու և Տավուշի մարզերի ավելի քան 18 հազար հեկտար տարածքում հանքարդյունաբերության նպատակով որոնողական աշխատանքներ իրականացնելու մտադրությունից։

2022- Պաշտոնական Բաքուն հրապարակել է, թե ինչ պայմաններով է համաձայն «հաշտվել» Հայաստանի հետ. թվարկված պահանջները, ըստ էության, ենթադրել են հրաժարում Լեռնային Ղարաբաղի անկախությունից։

ԱՇԽԱՐՀ

1044 -սկսվել է Դետինեցի (Կրեմլ) շինարարությունը Նովգորոդում։

1471 -վախճանվել է անգլիացի գրող Թոմաս Մերոլին՝ «Թագավոր Արթուրի և Կլոր սեղանի քաջարի ասպետների մասին» գրքերի հեղինակը։

1489 - Վենետիկը թագուհի Եկատերինա Կորնարոյից գնել է Կիպրոս կղզին։

1709- ծնվել է ֆրանսիացի քաղաքական մտածող, ուտոպիստ կոմունիստ, պատմաբան Գաբրիել Բոննո դը Մաբլին։

1794 -ամերիկացի գյուտարար Էլի Ուինտինը արտոնագիր է ստացել բամբակամաքրիչ մեքենայի համար։

1804-ծնվել է ավստրիացի կոմպոզիտոր, ջութակահար, խմբավար, վալսերի հեղինակ Իոհան Շտրաուսը։

1823 -վախճանվել է գեներալ Շառլ Դյումուրեն, որը ապստամբություն էր բարձրացրել Մեծ ֆրանսիական հեղափոխության դեմ։

1835 - իտալացի աստղագետ Ջովանի Վիրջինիո Սկիապարելլին Մարս մոլորակի վրա հայտնաբերել է գծերի ցանց, որոնց անվանել է ջրանցքներ։

1839- անգլիացի գիտնական սըր Ջոն Հերշելը Լոնդոնի Թագավորական միությունում կարդացած իր դասախոսության ժամանակ առաջին անգամ օգտագործել է լուսանկարչություն բառը։

1879- ծնվել է տեսաբան ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը։

1883- վախճանվել է գերմանացի փիլիսոփա, տնտեսագետ, համայնավար, մարքսիզմի հիմնադիր Կարլ Մարքսը։

1900 -համաձայն ԱՄՆ-ի «ոսկե ստանդարտի» օրենքի, թղթադրամները և մետաղադրամները ապահովվել են ոսկով։

1917-Կրոնշտադի նահանգապետ, վիցեադմիրալ Վիրենի սպանությամբ սկսվել է Կրոնշտադի ապստամբությունը։

1930 - Լուոելլի աստղադիտարանում նոր հայտնաբերված մոլորակը քվեարկության արդյունքում ստացել է 11-ամյա դպրոցական Վենեցիա Բյորնի առաջարկած «Պլուտոն» անվանումը։

1939 -գերմանական զորքերը սկսել են Չեխոսլովակիայի օկուպացիան։

1945 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերը օգտագործել են «Grand Slam» սեյսմիկ ռումբը։

1956 -«Ampex» ամերիկյան ընկերությունը առաջին անգամ ցուցադրել է «VR-1000» տեսամագնիտոֆոնը։

1973- վախճանվել է ամերիկացի ինժեներ Հովարդ Այկեն։

1978- Լիտանի գործողության շրջանակներում Իսրայելի պաշտպանության ուժերը հարձակվել և գրավել են հարավային Լիբանանը։

1990- ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատների արտահերթ համագումարում ԽՍՀՄ նախագահ է ընտրվել Միխայիլ Գորբաչովը, որը դարձել է ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահը։

1994- թողարկվել է Լինուքսի առաջին տարբերակը։

2004-ԱՄՆ-ի Մոխավե կալիֆորնիական անապատում տեղի է ունեցել ռոբոտ-մեքենաների ավտոարշավ։ Մասնակիցներից ոչ մեկը չի հասել վերջնագծին։ -Վլադիմիր Պուտինը վերընտրվել է Ռուսաստանի նախագահի պաշտոնում։

2005- տեղի է ունեցել Եղևնափայտի հեղափոխությունը Լիբանանում, հարյուր հազարավոր լիբանանցիներ ցույց են արել Բեյրութում՝ կառավարության դեմ և ընդդեմ Լիբանանում Սիրիայի ռազմական ներկայության։

2018- վախճանվել է բրիտանացի ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոքկինգը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу Армения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Трамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia