Միակ թեկնածուն եմ, որ կարող է կանխել երրորդ համաշխարհայինը. Թրամփ
МЕЖДУНАРОДНОЕՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ միայն 2024 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնում իր վերընտրվելը կփրկի երկիրը Երրորդ համաշխարհային պատերազմից։ Համապատասխան հայտարարություն նա արել է Այովա նահանգում իր աջակիցների հանրահավաքում։ Այս մասին գրում է newsweek.com-ը:
«Ես կանգնած եմ ձեր առջև որպես միակ թեկնածուն, որ կարող է խոստանալ՝ կանխելու եմ երրորդ համաշխարհային պատերազմը, քանի որ կարծում եմ, որ երրորդ համաշխարհային պատերազմը տեղի կունենա», - ասել է նա։
«Այս (Բայդենի) վարչակազմի հետ մենք կհասնենք երրորդ համաշխարհային պատերազմի, քանի որ նրանք չգիտեն, թե ինչպես ճիշտ խոսել, ճիշտ ազդանշաններ ուղարկել: Նրանք կոշտ են գործում, երբ պետք է մեղմ լինեն, և փափուկ, երբ պետք է կոշտ լինեն: Նրանք չգիտեն, թե ինչ են անում: Անկեղծ ասած, այսպես շարունակելու դեպքում մենք կհասնենք երրորդ համաշխարհային պատերազմի, մեծ պատերազմի Չինաստանի և մյուսների հետ», - ասել է ԱՄՆ նախկին նախագահը:
Ավելի վաղ Թրամփը խոստացել էր նախագահ ընտրվելու դեպքում Ուկրաինայի հակամարտությունը լուծել 24 ժամում։