Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնը հագեցած է պրեմիերաներով

КУЛЬТУРА

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մարտի 16-20-ը Երևանում կանցկացվի Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Փառատոնը հիմնադրվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և  Հայաստանի կոմպոզիտորների միության կողմից։

2023 թ․ փառատոնի ծրագրերը հագեցած են պրեմիերաներով։ Փառատոնի բացման համերգին` մարտի 16-ին, առաջին անգամ Հայաստանում կհնչի Հարություն Դելլալյանի «Մահ» սիմֆոնիկ պոեմը, Նորայր Հարությունյանի Կոնցերտինոն դաշնամուրի և նվագախմբի համար։ Փառատոնի բացման համերգին կհնչի Ժիրայր Շահրիմանյանի Առաջին սիմֆոնիան, որը ստեղծվել է կոմպոզիտորի և նվագախմբի համագործակցության արդյունքում, և որը կոմպոզիտորը նվիրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին։

Ապրիլի 17-ի համերգի ընթացքում կհնչեն Արամ Սաթյանի Թավջութակի կոնցերտը, Դավիթ Սաքոյանի Պասակալիա և ֆուգա թիվ 2 ստեղծագործությունը սիմֆոնիկ նվագախմբի համար, ինչպես նաև Ջիվան Տեր-Թադևոսյանի 5-րդ սիմֆոնիան՝ «Պագանինի», որը նվիրված է Դմիտրի Շոստակովիչին։

Ապրիլի 20-ի համերգին երաժշտասերները կունկնդրեն Սուրեն Զաքարյանի «Մոնոգրաֆիան» թավջութակի և կամերային նվագախմբի համար, Տիգրան Մանսուրյանի Թավջութակի թիվ 1 կոնցերտը՝ նվիրված Դմիտրի Շոստակովիչի հիշատակին և հատվածներ Գրիգոր Եղիազարյանի «Սևան» բալետից։

Փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգան դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Լիլիթ Արտեմյանը, թավջութակահար Դավիթ Եժովը։ Փառատոնի փակման համերգին ելույթ կունենա անվանի թավջութակահար Լևոն Մուրադյանը, որի կատարմամբ կհնչի Տիգրան Մանսուրյանի Թավջութակի առաջին կոնցերտը և Սուրեն Զաքարյանի «Մոնոգրաֆիան» թավջութակի և նվագախմբի համար։

Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնի համերգները կղեկավարեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ինչպես նաև նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն և հանրահայտ Անտալ Դորատի դիրիժորների միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր Ռեմի Դյուրուն:

Փառատոնի բոլոր համերգները ձայնագրվում և տեսագրվում են ժամանակակից բարձրակարգ սարքավորումների միջոցով և հետարտադրական ընթացքից հետո տեղադրվում է նվագախմբի սոցիալական էջերում, նվագախմբի կայքում, ինչպես նաև հանրահայտ միջազգային թվային հարթակներում։

Նշենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը հայաստանյան մշակութային կյանքի նշանակալի իրադարձություններից է և 2010 թվականին հիմնադրվելուց ի վեր անշեղորեն հետևում է հայ դասական և արդի կոմպոզիտորական դպրոցի, ավանդույթների պահպանման, ճանաչման և ընդլայնման իր առաքելությանը:

Փառատոնի կարևորագույն բաղադրիչներից է հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, պարտիտուրների և նվագաբաժինների թվայնացումն ու պահպանումը: Հայտնի է, որ հայ կոմպոզիտորների բազմաթիվ ստեղծագործությունների պարտիտուրներ դեռևս մնում են հեղինակների անձնական կամ այլ արխիվներում և հաճախ գտնվում են անմխիթար վիճակում՝ հասանելի չլինելով ստեղծագործությունների համերգային ներկայացման համար:

Փառատոնի  ողջ ընթացքում թվայնացվել են հայ կոմպոզիտորների ավելի քան 100 մեծակտավ ստեղծագործություններ. ձայնագրվել են 250-ից ավելի երաժշտական երկեր, իրականացվել են 180-ից ավելի պրեմիերաներ՝ ներգրավելով Հայաստանում գործող երգչախմբերին, նվագախմբերին և կամերային համույթներին, ինչպես նաև բազմաթիվ անհատ կատարողների, այդ թվում՝ տաղանդավոր երիտասարդ երաժիշտների։ Անցած տարիների ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ժամանակակից ձայնագրման տեխնոլոգիաների կիրառմամբ ձայնագրել է հայ կոմպոզիտորների ավելի քան 15 մեծակտավ ստեղծագործություններ, որոնք ամենամյա պարբերականությամբ թողարկվում են նվագախմբի սեփական “Armsymphony Records” ձայնապիտակի վրա։ 

Փառատոնի ընթացքում հնչած հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները նաև տեղ են գտնում հայտնի մեդիա հարթակներում, ինչպիսիք են Mezzo TV-ն, Medici TV-ն և այլն։

Փառատոնը հնարավորություն է ստեղծում մեծանուն կոմպոզիտորների երաժշտական ժառանգության կողքին ներկայացնելու նաև երիտասարդ և նորահայտ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества