Բաքուն նախատեսում է Ղարաբաղում վերաբնակեցնել հարյուր հազարավոր նախկին փախստականների. Ալիև
МЕЖДУНАРОДНОЕՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է ավելի քան չորս հարյուր նախկին ադրբեջանցի փախստականի Արցախի օկուպացված տարածքներում վերաբնակեցնելու մասին, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Ապագայի մեր հիմնական ծրագրերից մեկը Ղարաբաղի «ազատագրված տարածքների» (չակերտները՝ Tert.am, խոսքն Արցախի օկուպացված տարածքների մասին է) վերականգնումն է… Այժմ այս տարածքը, որը հավասար է ժամանակակից Լիբանանի տարածքին, ամբողջովին ավերված է: Մենք արդեն մշակել ենք ծրագիր և արդեն իրականացրել առաջին փորձնական նախագիծը՝ վերաբնակեցնելով ավելի քան չորս հարյուր նախկին փախստականի: Մենք նախատեսում ենք վերաբնակեցնել հարյուր հազարավոր նախկին փախստականների», - ասել է Ալիևը Բեռլինում գերմանական առաջատար ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։