FAF-ի նախաձեռնությունը՝ Հայաստան-Թուրքիա հանդիպմանն ընդառաջ
ОБЩЕСТВОFAF-ը՝ Առաջին հայկական ճակատը հանդես է եկել հայտարարությամբ, ուր մասնավորաբար ասված է.
Սիրելի երկրպագուներ, մոտենում է Եվրո 2024-ի ընտրական փուլի մեկնարկը, և այն մեզ համար սկսվելու է #կյանքիխաղով։
Մարտի 25-ին ժամը 17:00-ին՝ Հայաստան - Թուրքիա խաղից առաջ FAF-ը կազմակերպում է երկրպագուների միասնական երթ` Ֆրանսիայի հրապարակից (Արամ Խաչատրյանի արձանի մոտից), որը կավարտվի Հանրապետական մարզադաշտում: Կարևոր չէ՝ որ տրիբունայից եք աջակցելու մեր ընտրանուն, կարևոր է լինել մեկ ամբողջություն, ցույց տալ անսպառ հավատ և տեսնել անմնացորդ նվիրում դաշտում։
Երթի բոլոր մասնակիցներին հորդորում ենք ներկայանալ սև հագուստով, ունենալ հավաքականի կամ Հայաստանի շարֆեր, դրոշներ:
Պիրոանվտանգության նկատառումներից ելնելով՝ երթը նկարահանողներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք լինել թմբկահարից 15 մետր հեռավորությամբ: