Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ի՞նչ կապ ունի՝ ում են ընտրում, կարևորը՝ ինչ որոշում կա․ «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Արդեն մոտ 5 տարի Հայաստանի պետության ղեկին հայտնված Նիկոլ Փաշինյանի անչափ սիրելի թեմաներից մեկը «արդար ընտրությունների» մասին հնարածին պաթոսն է: Իբր՝ իրենք չեն կեղծում, չեն կաշառում, վարչական ռեսուրսներ չեն կիրառում և այլն, և այլն: Հա, ու ինքն, իբր, ամենից հաճախ ու ամենից շատ «հրաժարական տված» ղեկավարն է: Այո, «հրաժարականներ» նա շատ է տվել, բայց բոլորն էլ ձևական կամ՝ «տեխնիկական», այսինքն՝ միայն այն բանի համար, որ արտահերթ ընտրություններ լինեն: Ըստ որում, այդ ընթացքում նա փաստացի շարունակել է վարչապետություն անել, դա էլ չմոռանանք:

Ընտրությունների մասին: Եթե որևէ մեկը կարծում է, թե ընտրությունների միջոցով Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հնարավոր կլինի ձերբազատվել, ապա նա առնվազն քաղաքականապես միամիտ է: Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք բոլոր կարգի ընտրությունները, առավել ևս՝ համապետական, ընթացել են իշխանության կողմից ահաբեկման, բռնաճնշումների, ընտրողներին ծառայությունների կամ ապրանքների տրամադրման (խոստանալու), աննախադեպ վարչական ռեսուրս կիրառելու պայմաններում և միջավայրում: Ախր, Նիկոլ Փաշինյանի կուսակցությունում նույնիսկ իրենց վարչության ընտրություններն էլ են կեղծում, հետո այն կարգի աղմուկ են բարձրացնում, որ բոլորն են դրա մասին իմանում:

Բայց ժողովրդի կամարտահայտության (կամքի արտահայտության, ընտրելու) նկատմամբ Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի վերաբերմունքն ամենից ցայտուն երևաց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ: Ավելի ճիշտ՝ հետո: Թեթևակի հիշեցնենք մի քանի օրինակ: Այն բանից հետո, երբ Վանաձորում տեղական ընտրություններում հաղթեց ոչնիկոլական թեկնածուն՝ Մամիկոն Ասլանյանը, նրան անմիջապես կալանավորեցին ու մինչև հիմա, իբր թե, «գործ» են քննում: Փաստն այն է, որ երկրի երրորդ խոշոր քաղաքը ղեկավարում է ոչ այն անձը, որին քվե է տվել ընտրողների մեծ մասը: Հասկանալի է, որ Փաշինյանին հաճո ինչ-որ մեկին են նշանակել՝ ընտրված, բայց կալանավորված քաղաքապետի փոխարեն:

Իսկ Բերդում մի փոքր այլ տարբերակ էր: Այստեղ նախապես էին կալանավորել համայնքապետ Հարություն Մանուչարյանին, բայց անազատության մեջ գտնվելու պայմաններում էլ նրա գլխավորած դաշինքը 2022-ի սեպտեմբերին հաղթեց ՏԻՄ ընտրություններում: Սակայն Հարություն Մանուչարյանին բանտից ազատեցին միայն այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ համայնքապետի պաշտոնին չի առաջադրվելու: Սյունիքի խոշոր համայնքների ղեկավարների «հետևից ընկնելու» փաշինյանական էպոպեան նույնպես հանրահայտ է: Առհասարակ, համայնքապետները վերջին 4-5 տարում, թերևս, ամենից հաճախ ձերբակալվող-կալանավորվողներն են եղել, Փաշինյանի ռեժիմի քաղաքական հակառակորդ ուժերի ներկայացուցիչներին եթե միառժամանակ նկատի չունենանք:

Բայց, որքան հիշում ենք, որևէ կալանավորյալ համայնքապետի վերաբերյալ «գործ» աղմկահարույց դատավարության չի հասել: Հիշեցնենք, որ 2022ի սեպտեմբերի ՏԻՄ ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն պարտվեցին մի ամբողջ շարք համայնքներում: Եվ՝ ի՞նչ: Իսկ այն, որ եթե Փաշինյանի «իրավապահ մարմինները» ՏԻՄ ընտրություններում հաղթած ոչ-քպական թեկնածուներին ուղիղ կերպով չէին կալանավորում, ապա ավագանիների քպական անդամներն ամեն հնարավոր բան անում էին, որպեսզի տապալեն նորընտիր ավագանու աշխատանքը, բոյկոտում էին, որպեսզի նոր ընտրություններ լինեն: Օրինակ՝ մի քանի համայնքում այդ «տակտիկայով» իրենցով արեցին համայնքապետարանները (ասենք՝ Վեդիում, օրինակների պակաս չկա):

Կարճ ասած, կապ չունի, թե ով ում կընտրի, միևնույնն է, Նիկոլ Փաշինյանը պիտի յուրայիններին դնի: Ու մի հատ էլ դրանից հետո խոսի «ժողովրդավարության չեմպիոնների լիգայից» ու նման բաներից: Այ, օրինակ՝ Սիսիանում էլ շուտով պիտի ՏԻՄ «ընտրություններ» լինեն: Այսինքն, փաստացի վերընտրություններ: Դե, որովհետև այստեղ էլ ՔՊ-ի «տակտիկան» իր դեմ էր ուղղվել, այստեղ ոչ-քպականներն էին բոյկոտել ավագանու նիստերը, և հնարավոր չէր եղել համայնքի ղեկավար ընտրել: Մարտի 26-ին Սիսիանում «կրկին փորձիր» են անելու: Բավականին հետաքրքիր կազմերով, ի դեպ: Այստեղ Սիսիանը ղեկավարելու հավակնություններ ունի, ավելի ստույգ՝ ընտրություններին պարզապես մասնակցում է «Քաղաքացու որոշումը», որն, ինչպես հայտնի է, շատերի կողմից մերձիշխանական, Նիկոլ Փաշինյանի համար՝ պահեստային կուսակցություն է համարվում:

Սիսիանում մարդկանց աչքից չի վրիպել, որ տեղական իշխանության համար պայքարի մեջ մտած այս ուժի համամասնական ցուցակի վերնամասում ներկայացված թեկնածուները կա՛մ ՀՀՇ-ի հետ կապ ունեն, կա՛մ, այսպես ասած, «սորոսական» են համարվում: Բարձր տեղերում նույնիսկ թեկնածու կա, որը նախկինում կապված էր «Ապրելու երկիր» կուսակցության հետ, իսկ հիմա՝ ընդամենը մի քանի ամիս անց, կտրուկ «հեղափոխվել» է: Ամեն պարագայում հետաքրքիր «ռեբրենդինգ» կամ «սոուս» է. հհշ-ա-սորոսա-քպ-ա-մերձական: Եվ եթե Սիսիանում ընտրություններից հետո մասնակից-մրցակիցներից ոչ մեկին չկալանավորեն, կարելի է չկասկածել, որ հայտարարվել է Նիկոլ Փաշինյանին ձեռնտու քվեարկության արդյունք: Ահա և ձեզ «ժողովրդավարության» չեմպիոնական բատիստը, էհ, կներեք, «բաստիո՛նը»:

ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира