Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Պահ է գալիս, երբ բարձր գոռում ես, բայց օգուտ չկա. Մհերն է սթափեցնում». հրետանավոր Սերգեյ Իսկանդարյանը զոհվել է Ջրականում՝ հոկտեմբերի 12-ին․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Զուսպ էր, հավասարակշռված, խելոք»,ավագ որդուն՝ Սերգեյին այսպես է նկարագրում մայրիկը՝ տիկին Նազիկը. «Հանգստություն ու մենակություն էր սիրում»: Նրա խոսքով, Սերգեյը դպրոց մի փոքր դժվարությամբ է գնացել, պատճառն էլ մայրիկի հետ անսահման կապվածությունն էր: «Առաջին դասարանում ամիսուկես իր հետ դասի նստեցի, հետո քիչ-քիչ հարմարվեց, նաև եղբորն էի տանում դասերին, իրենից մեկ տարով փոքր էր: Հաղթահարեց այդ փուլը: Շատ լավ էր սովորում, ուղղակի ակտիվ չէր, ձեռք չէր բարձրացնում դասի ժամանակ, բայց բոլոր ուսուցիչները գիտեին, որ պատրաստ է դասերին: Ռուսաց լեզուն էր սիրում: Նկարչության էր հաճախում, շատ գեղեցիկ նկարներ ունի: Ավելի վաղ տարիքում նաև ֆուտբոլի է հաճախել»:

Մայրիկը վերհիշում է Սերգեյի դպրոցական տարիները. «Ուսուցիչները միշտ ասում էին՝ եթե ցանկանանք Սերգեյին ինչ-որ բան ասել, չենք հասցնի: Զանգը տալուն պես տուն է շտապում: Չէր հասկանում, երբ իր հասակակից տղաներն անընդհատ դրսում էին, միշտ ասում էր՝ ի՞նչ են հասկանում պատերի տակ կանգնելուց, իրենց տանը գործ չկա՞, զբաղմունք չունե՞ն»: Դպրոցին զուգահեռ Սերգեյը հարազատ Օշական գյուղում (Արագածոտնի մարզ) նաև փայտագործություն էր սովորում, աշխատում: «Ճոճեր էին սարքում, նստարաններ, սեղաններ: Վերջին տարում էլ մեր տան համար ճոճ սարքեց, բերեց, տեղադրեց, բայց չվայելեց»: Ծառայությունից հետո փայտագործությամբ էր զբաղվելու... Սերգեյը բանակ է զորակոչվել 2019 թ. հուլիսի 21-ին, ծառայել է Ջրականում:

«Շատ էր ուզում ծառայել: Ասում էր՝ մա՛մ, մեր պարտքն է, պետք է ծառայենք, երկու տարի է, կծառայենք ու կվերադառնանք: Տղան պետք է ծառայի»: Սերգեյի ծառայության ողջ ընթացքն անցել է Ջրականում, մայրիկի խոսքով՝ այնքան գոհ է եղել ամեն ինչից, որ անգամ կրտսեր եղբորը՝ Մհերին է հորդորել՝ առանց վիճակահանության ծառայության վայր ընտրել Ջրականը: Այնտեղ վեց ամիս ուսումնական զորամասում է ծառայել: Սերգեյը հրետանավոր էր, հրետանու հաշվարկի հրամանատար: Պատերազմի մասին: «Սեպտեմբերի 27-ը կիրակի էր, բայց այդ օրն աշխատում էի, հենց աշխատանքի վայրում էլ իմացա, որ պատերազմ է սկսվել: Դե, պատկերացրեք՝ երկու տղաներս այնտեղ են, վերադարձա տուն: Երեք օր զանգ չստացա իրենցից: Սեպտեմբերի 30-ին առաջինը Սերգեյս զանգեց: Սեպտեմբերի 25-ին իջել էր դիրքերից, բայց հետո գնացել եղբոր մոտ, ասել՝ մեզ տագնապով նորից վերև են բարձրացնում, բայց մամայենց չասես, կասես ինժեներական աշխատանքների եմ գնացել:

Եղբոր հետ ընդամենը մեկ շաբաթ են միասին ծառայել, այդ ժամանակ կարանտին էր, փոքր տղաս օգոստոսի 6-ին է գնացել բանակ, բայց կարանտինի պատճառով երկու տեղ մեկուսացրել են, հետո նոր հասել է եղբոր մոտ: Նա մեզ ուշ-ուշ էր զանգում, ասում էր՝ բունկերներում ենք, բայց պատերազմի մեջ են եղել: Հետո պատմեց՝ որպեսզի կրակոցների ձայները չլսեիք, մի երկու վայրկյանով էի զանգում, որ ուղղակի ձայնս լսեիք, իմանայիք, որ ամեն ինչ լավ է: Իսկ Սերգեյը շատ երկար էր զրուցում, իր դիրքում էր պատերազմի օրերին, մի տեսակ իրեն ապահով էր զգում: Ձայնի մեջ վախ չենք զգացել՝ ամեն ինչ լավ է, շատ հեռու ենք, ոչինչ չենք տեսնում, բայց ինչպես էին հեռու, եթե Ջրականը թեժ կետերից մեկն էր: Իրեն՝ որպես հրետանու մասնագետ, նաև մյուս դիրքերից էին «կանչել, տարել»»:

Հոկտեմբերի 12-ի առավոտյան Սերգեյն ինչ-ինչ աշխատանքներ է կատարել հրետանու վրա, ԱԹՍ-ն հարվածել է: «Վնասվել էր գլխի հատվածը՝ հետևի կողմից: Հոկտեմբերի 15-ին արդեն Աշտարակում էր, հաջորդ օրն էլ մենք իմացանք: Դեմքի վրա որևէ վնասվածք չկար»: Հիմա Սերգեյը հայրենի Օշականում է, մայրիկն ասում է՝ առաջարկեցին Եռաբլուրում հուղարկավորել, բայց չհամաձայնեց, քանի որ ամեն օր որդուն այցի է գնում: Ավագ եղբոր զոհվելուց հետո Մհերը չի շարունակել ծառայությունը, արձագանքում եմ՝ բայց թե ինչեր է տեսել այդ մի քանի օրվա ընթացքում, որևէ մեկս պատկերացնել չի կարող: «Իր համար հոգեբանորեն շատ բարդ էր, մտքերով դեռ պատերազմի դաշտում էր, շատ ծանր օրեր ենք անցկացրել: Սիրում էր ծառայությունը, ուզում էր ծառայել, հիմա էլ նկատում եմ՝ զինվորական տարբեր տեսանյութեր է դիտում, բայց ամեն ինչ այսպես դասավորվեց: Քիչ-քիչ հաղթահարում է բոլոր դժվարությունները:

Հիմա մեր տան կողքի ավտոտնակում մեքենաներ է նորոգում, սիրում էր այդ արհեստը, սովորեց ու գտավ իր աշխատանքը»: Ցավը սրտում՝ կյանքը շարունակելու մասին: «Հիմա ինչ անում եմ, առաջինը Սերգեյի համար եմ անում, հետո՝ Մհերի, ինչ գնում եմ խանութից, առաջինը Սերգեյի համար եմ գնում, հետո՝ Մհերի: Պետք է Սերգեյի մոտ գնամ, իրեն տանեմ իր համար գնվածը, հետո տուն գամ: Երևի այդպես եմ հանգստանում: Փոքր ժամանակ իրեն այնքան սեր եմ տվել, երևի ինչ-որ բան եմ զգացել: Միշտ միասին էինք՝ ամենուր ու ամեն րոպե, շատ կապված էինք: Ինձ հիմա հաճախ են ասում՝ գտել ես ապրելու քո բանաձևը, երևի դրանով ես հանգստանում, շարունակում ես ամեն ինչ անել իր համար: Անտանելի դժվար է, պահ է գալիս, երբ չգիտես ինչ անես, ուղղակի բարձր գոռում ես, բայց օգուտ չկա: Մհերն էլ է սթափեցնում, այդքան բանի միջով է անցել: Երբ շատ եմ նեղվում, լաց լինում, ամուսինս ասում է՝ Մհերը մեղք է, մի արա, շատ բան է տեսել: Մհերի համար մեզ զսպում ենք, ավելի ամուր դառնում: Հանուն Մհերի պետք է պայքարենք, ուրիշ տարբերակ չկա: Սերգեյին հետ բերել չենք կարող, բայց իրեն պետք է պինդ ձեռքով պահենք:»:

Հ. Գ. - Սերգեյ Իսկանդարյանը Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» և «Արիության» մեդալներով: Հուղարկավորված է Օշականում՝ ընտանեկան գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян