Բախմուտում պետք է պայքարենք այնքան, որքան ֆիզիկապես կարող ենք. Ուկրաինայի ԱԳ-ն
МЕЖДУНАРОДНОЕՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են մարտերը Բախմուտում, քանի որ քաղաքի կորուստը կվտանգի Կիևի կողմից վերահսկվող մյուս բնակավայրերը։ Այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Դմիտրի Կուլեբան՝ նշելով Բախմուտի կորստի դեպքում սպառնացող հետևանքները:
«Ուստի... Բախմուտում պետք է պայքարենք այնքան, որքան ֆիզիկապես կարող ենք»,- ասել է ուկրաինացի նախարարը։
Բախմուտում իրավիճակը, ըստ նրա, մնում է էմոցիոնալ առումով շատ ծանր՝ Ուկրաինայի զինված ուժերի կրած կորուստների պատճառով։
Հիշեցնենք, որ օրերս Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբում քննարկել է իրավիճակը Բախմուտում, որտեղ այժմ ամենաթեժ մարտերն են:
«Շտաբի բոլոր անդամները միասնական դիրքորոշում են հայտնել՝ Բախմուտ քաղաքի պաշտպանությունը շարունակվում է»,- ասված է երկրի ղեկավարի աշխատակազմի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը տեղեկացրել էր, որ ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Բախմուտի արևելյան հատվածի նկատմամբ, մարտերը շարունակվում են: