Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ավելի շահեկան է ունենալ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի նման վատ բարեկամներ, քան Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի նման հակառակորդներ

ИНТЕРВЬЮ

«Հրապարակի» զրուցակիցն է «Աուդիտորների պալատի» նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը։

- ՀՀ արտաքին պարտքի կտրուկ աճը վերջին երկու տարում ինչի՞ մասին է խոսում։

- Սովորաբար արտաքին պարտքի ներգրավման երկու հիմնական մոտիվացիա է լինում։ Առաջին հերթին պարտքը ներգրավում են ավելի շատ պլաններ, ծրագրեր ունեցող, հետևողական իշխանություններ ունեցող կառավարությունները, ներգրավում են որոշակի տնտեսական պոտենցիալի ստեղծման կամ ուղղակի բյուջեի դեֆիցիտի ծածկման համար։ Ներգրավվելուց հետո պարտքերն անպայման պետք է օգտագործել շահութաբեր, գերշահութաբեր գործունեության մեջ, այսինքն, պարտքը ներգրավելուց հետո պետք է այդ գումարներն ուղղել այնպես, որ պարտքի ներգրավման ժամանակահատվածում հնարավոր լինի այդ պարտքը սպասարկել։ Օրինակ, թունելների, նոր ճանապարհների, կամուրջների կառուցումը, որը հնարավորություն կստեղծի Հայաստան ներմուծվող և արտահանվող ապրանքների ինքնարժեքը նվազեցնել և որի հաշվին կգեներացվի ավելի շատ շահույթ ու հետևաբար կհավաքագրվեն ավելի շատ հարկեր, և ավելի հեշտ կլինի այդ պարտքը սպասարկել։ Երկրորդ ուղղությունը միջազգային նշանակության խաչմերուկ հանդես գալն է, այսինքն, միջազգային նշանակության՝ Հյուսիս-Հարավի նման ճանապարհներն ստեղծելն է, որտեղ օրինակ Հնդկաստանը, Չինաստանը կարող են կապել Արևմուտքի հետ և այլն։ Թեպետ այս իրավիճակում, երբ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սահմանները փակված են՝ դա մի քիչ իրատեսական չի։ Սա է պարտքի ներգրավման հիմնական գաղափարը։ Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքն աճել է, որովհետև մեր կառավարությունը պարտքը ներգրավել է ընթացիկ ծախսերի սպասարկման համար։ 2021 թվականի բյուջեի դեֆիցիտը, եթե չեմ սխալվում, ավելի մեծ էր, քան կապիտալ բնույթի ծախսերը։ Առաջին հայացքից, կապիտալ բնույթի ծախսերը միշտ պետք է պարտքերին կամ դեֆիցիտին գերազանցեն, որովհետև կապիտալ բնույթի ծախսերն են, որ ստեղծում են հետագա տնտեսական պոտենցիալ և երկրորդ, եթե դա նույնիսկ կառուցվածքային առումով կատարված է, ապա պետք է հասկանանք արդյունավետության, օգտավետության տեսանկյունից որտեղ են ներդրվել այդ գումարները։ Իսկ ՀՀ կառավարությունը սովորաբար ներգրավված պարտքերը կամ ընթացիկ ծախսերի սպասարկմանն է ուղղում, այսինքն, աշխատավարձեր, կենսաթոշակներ, սոցիալական նպաստներ և այլն, կամ եթե կապիտալ բնույթի ծախս է իրականացնում՝ դա իրականացնում է գերատեսչությունների, պետական այլ մարմինների աշխատասենյակների վերանորոգման ճանապարհով, որոնք որևէ կերպ տնտեսական պոտենցիալ չեն ստեղծում։ Կամ, օրինակ, տնտեսական պոտենցիալը բաց թողած որևէ գյուղում մանկապարտեզ կամ դպրոց են վերանորոգում, այսինքն, քաղաքական դիվիդենտ ստանալու նպատակով որոշակի կապիտալ բնույթի ծախսեր են կատարում, որն առաջին 10 կամ 20 տարում որևէ արդյունք չի տալու։ Դրա համար մենք ունենում ենք շարունակական արտաքին պարտքի աճ և տնտեսությունը չի հասցնում այդքան շահույթներ գեներացնի, որ կարողանա այդ պարտքերը սպասարկել։

- Ինչպե՞ս է փակվելու այդ արտաքին պարտքը։

- Մեծ դժվարությամբ։ Այսօրվա դրությամբ արտաքին պարտքի սպասարկման միայն տոկոսների համար ՀՀ բյուջեի 11-12 տոկոսն է յուրաքանչյուր տարի դուրս գրվում։ Սովորաբար, նման փնթի պարտքի կառավարում իրականացնելու դեպքում կամ պարտքերի նորացում է տեղի ունենում կամ վերաձևակերպվում։ Այսինքն, որևէ միջազգային կառույցից ներգրավված պարտավորությունը մարում են այլ միջազգային կառույցից կամ այլ երկրներից ներգրավված պարտավորությունների հաշվին։ Կամ, ինչպես Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում ունեցել ենք դառը փորձ՝ ունենում ենք գույք- պարտքի դիմաց գործարք։ Կարող է պարտավորությունների մարելու համար մենք ունենանք գույքերի՝ ՀՀ շատ-շատ ակտիվների տրամադրում՝ պարտքը մարելու համար։ Այս իրավիճակում Հայաստանի հնարավորությունները բավարար չեն պարտքը փակելու համար, բայց որևէ մեկը չի էլ մտածում պարտքը փակելու մասին, մտածում են կամ գույք- պարտքի դիմաց գործարքի գնալու, կամ պարտքի նորացման և վերաձևակերպման մասին կամ էլ սպասելու են որևէ քաղաքական հրահանգի։ Օրինակ, վերջին ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետն ասել է, որ մենք այդքան էլ անկախ չենք, մենք այդքան էլ անկախ չենք եղել երբևէ ու ոչ միայն մենք, ցավոք սրտի, այլ պետություններ այդքան էլ անկախ չեն։ Այսինքն, մեսիջ է տալիս հանրությանը, որ մենք անկախ չենք մեր որոշումների կայացման մեջ։ Սա հետևյալն է ենթադրում, շատ դեպքերում, օրինակ, պետությունները երբ որ պարտք են ներգրավում՝ այդքան էլ իրենց սրտով չի լինում դա։ Կարող է եվրոպական որևէ երկիր կամ միջազգային կառույց սկզբից ծուղակ ստեղծել, օրինակ, ինչ-որ մարդասիրական նպատակներով օգնություն տրամադրել, այնուհետև բյուջեի վերլուծություն իրականացնել և Հայաստանին առաջարկել պարտքով գումար տրամադրել։ Այնուհետև Հայաստանի Հանրապետությունից տվյալ երկրներ կամ այլ երկրներ ապրանքների կամ ծառայությունների արտահանման սահմանափակումներ մտցնեն, այսինքն, իրենց արժույթի կուտակում իրականացնեն Հայաստանի Հանրապետությունում, կախման մեջ պահեն միշտ Հայաստանի Հանրապետությունը, որ այդ գումարներով միշտ ներկրում իրականացնի։ Սա առավել վտանգավոր քաղաքականություն է, որ աշխարհում լայնորեն կիրառվում է և, կարելի է ասել, շատ պետություններ փողի անունը լսելով գայթակղվում են և գնում են այդ գործարքին, ու հետագայում դրա սպասարկումը ոչ թե կախված է լինում իշխանություններից ու օրվա կառավարությունից, այլ ընդհանուր աշխարհաքաղաքական վերադասավորումներից, կամքից և այլն։ Սա՝ սրընթաց, արագ աճի վերաբերյալ, իսկ մարման վերաբերյալ որևէ մեկը որևէ բան չի կարող ասել, որովհետև գուցե պետությունը տրամադրված լինի փակելու, սակայն պարտքը տրամադրած պետությունները կարող են այնպիսի արհեստական խոչընդոտներ ստեղծել, որ հնարավոր չլինի այդ պարտքը մարել։

- Թուրքիայի հետ սահմանների բացման մասին խոսելով, շեշտում են Հայաստանի տնտեսության՝ շոկային աճ ունենալու հնարավորությունը։ Համամի՞տ եք։

- Թուրքիայի հետ սահմանի բացումը անհրաժեշտ կարող էր լինել, եթե մենք Հայաստանի տնտեսությունը պատրաստեինք դրան։ Բայց մենք Հայաստանի տնտեսությունը չենք պատրաստել դրան, շարունակում ենք չնախապատրաստել, հետևաբար Թուրքիայի հետ սահմանի բացումը ոչ թե լավ կլինի Հայաստանի տնտեսության համար, այլ կլինի աղետալի։ Հենց այսօր ՀՀ-ում կա ու վաճառվում է Թուրքիայից ներկրված ելակ, և հայ գյուղատնտեսները, ջերմոցների սեփականատերերը չեն կարողանում մրցակցել թուրքական արտադրանքի հետ։ Մենք ունենք բազմաթիվ ոլորտներ, տեքստիլ ոլորտն օրինակ, երբ որ Թուրքիայի հետ շատ դժվարությամբ ենք մրցակցում, ինչո՞ւ, որովհետև Թուրքիան ունի հարկերից ազատված զոնաներ և ներդրողներին կամ պոտենցիալ ներդրողներին ուղորդում է այդ հարկերից ազատված զոնաներ, որտեղ նաև ավելի քիչ զարգացած են և հետևաբար աշխատավարձի ծախսերն էլ բավականին ցածր են ներդրողի համար։ Ինչպես նաև Թուրքիայի պետությունն այդ մարդկանց տրամադրում է բանկային վարկերի տոկոսների սուբսիդավորումներ։ Ընդ որում, հումքի մեծ մասը ինքն է արտադրում և էժան գնով վաճառում է, հետևաբար, ցանկացած դեպքում տեքստիլ արդյունաբերությունը, եթե համեմատենք Հայաստանի և Թուրքիայի միջև, ապա Թուրքիան շատ ավելի ձեռնտու է։ Եվ Թուրքիա պետությունը նպատակ ունի կլանել Հայաստանի տնտեսությունը, հետևաբար սուբսիդիաները, դոտացիաները ավելացնելու է, ուղղորդելու է և այնպես է անելու, որ իր արտադրանքը ողողի հայկական շուկան։ Սա ստիպելու է Հայաստանի բոլոր արտադրողներին, որպեսզի իրենց արտադրությունները կամ փակեն կամ տեղափոխեն այլ երկրներ, որովհետև Հայաստանի կառավարությունը որևէ քայլ չի ձեռնարկում սրա շուրջ, կամ՝ չի հասկանում, կամ՝ չի ցանկանում, կամ՝ չեն թույլատրում, որովհետև նորից հիշեցնեմ, ՀՀ վարչապետը հայտարարեց, որ այդքան էլ անկախ չի Հայաստանը իր որոշումների կայացման մեջ։ Այնպես որ բազմիցս նշել եմ՝ ցանկացած հնարավորություն չեմ ուզում ձեռքից բաց թողնենք, եթե կա որևէ հնարավորություն, տարբերակ, իշխանության բոլոր տնտեսական թևի ներկայացուցիչների հետ բանավեճ կազմակերպելու, պատրաստ ենք հրապարակային հիմնավորել, որ սխալվում են կամ մոլորեցնում են հասարակությանը, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանի տնտեսության վրա դրական ազդեցություն է թողնելու։ Դրանք ամբողջությամբ կեղծիք են։ Եվ որպեսզի հիմնավոր լինի, մեկը իշխանության ներկայացուցիչներից թող հայտարարի, թե ինչ արտադրանք, ինչ ծառայություն ենք մենք արտահանելու Թուրքիա, ի՞նչ ենք Թուրքիայում վաճառելու։ Եթե սրա պատասխանը տան, հնարավոր կլինի միմյանց հետ բանավիճել։ Եթե չտան, ակնհայտ է, որ ուղղակի բառեր են արտահայտում։ 

- ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարությունները շարունակվում են։ Անդրադարձավ նաեւ Փաշինյանը։ Գաղտնիք չէ, սակայն, որ ՀԱՊԿ-ից դուրս գալուն կհաջորդի նաև ԵԱՏՄ-ից դուրս գալը։ Տնտեսական ի՞նչ խնդիրների առաջ կկանգնի Հայաստանն այդ պարագայում։

- ՀԱՊԿ-ից կամ ԵԱՏՄ-ից դուրս գալն ավելի շատ տեխնիկական հարցեր են, այսինքն, եթե դուրս գանք՝ որպես սուբյեկտ, ապա տեխնիկապես երբ դա կգրանցվի, կճանաչվի՝ նվազ էական նշանակություն ունեն։ Ինչո՞ւ, որովհետև մենք պետք է ունենանք այլընտրանք, առաջին հերթին տնտեսության, պետության գոյատևման, հարատևման, զարգացման համար անհրաժեշտ է անվտանգային միջավայր, անվտանգային երաշխիքներ։ Եթե այսօր մենք ՀԱՊԿ-ից հրաժարվում ենք կամ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները խզում ենք, հարց է առաջանում, ո՞վ է այն դերը ստանձնելու, որը ստանձնել է Ռուսաստանը։ Ես չեմ ասում Ռուսաստանն իր պարտավորությունները կատարում է պատշաճ, որակով կամ ժամանակին՝ չկա այդպիսի բան, Ռուսաստանը թերանում է իր պարտականությունների կատարման մեջ։ Չմտնելով պատճառների մեջ, թե ինչու է այդպես եղել՝ հայկական կողմն է մեղավոր, Ռուսաստանը չի կարողանում, թե ռուսական կողմն է մեղավոր՝ էական չէ։ Բայց իմ կարծիքով, մեզ ավելի շահեկան է ունենալ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի նման վատ բարեկամներ, քան Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի նման հակառակորդներ։ Նման դեպքում կարելի է ասել Հայաստանի Հանրապետությունը անդառնալի աղետների առաջ կարող է կանգնել։ Օրինակ, Ռուսաստանի Դաշնությունը հետաքրքրված է տարածաշրջանով և ցանկանում է այստեղ գործոն լինել, եթե մենք զրկում ենք Ռուսաստանին մեր տարածաշրջանում գործոն լինելուց, ապա տեսնում ենք, թե Ռուսաստանն այլ երկրների հետ ինչ հարաբերություններում, ինչպես է իր թեզը հետևողականորեն առաջ տանում։ Նման պարագայում կարո՞ղ է Հայաստանի Հանրապետությունից ամբողջովին կամ որոշակիորեն ապրանքների արտահանումը ՌԴ։ Չէ՞ որ Հայաստանի արտահանումների մեկ երրորդը բաժին է ընկնում Ռուսաստանին, իսկ արտահանման արգելք նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունը կամ արտահանման ճյուղը 30 տոկոսով անկում կապրի։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի գործարանները, գյուղատնտեսությունները կսնանկանան կամ կտեղափոխվեն այլ երկրներ, գործազրկության շեշտակի աճ կունենանք։ Եկեք չմոռանանք նաև Ռուսաստանից Հայաստան փոխանցվող տրանսֆերտների մասին՝ սրանք կարող են շեշտակի կրճատվել, արգելքներ սահմանել և ունենք Ռուսաստանից ներկրվող գազ։ Ցանկացած պարագայում կարող է դրա միջոցով Ռուսաստանը կառավարելի պահել, ինչքան կցանկանա՝ այնքան բաց կթողնի, երբ կցանկանա՝ կփակի։ Սա տնտեսական, անվտանգային, ընդ որում կենսական նշանակության խնդիր է։ Եթե գնում ենք ՀԱՊԿ-ից հրաժարվելու ճանապարհով, ապա մենք պետք է ունենանք նվազագույնը Ռուսաստանից շատ ավելի հզոր և Ռուսաստանից շատ ավելի բարեկամ գործընկեր երկիր։ Այնպես որ Ռուսաստանից հրաժարումը ենթադրում է աղքատություն, ոչնչացում։

- Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական ագրեսիաները միայն քաղաքակա՞ն դրդապատճառներ ունեն, թե՞ նաև տնտեսական, օրինակ, Հյուսիս-Հարավ ճանապարհը։ 

- Թուրքիան ունի հարուրամյա ծրագրեր, պանթուրքիզմ՝ դա մեզ հայտնի ծրագրերից է, սակայն նա ունի նաև մեզ անհայտ ծրագրեր և ցանկանում է մեր տարածաշրջանում լինել դերակատար։ Եվ մեր տարածաշրջանում Թուրքիայի դերակատար լինելուն խանգարում են Ռուսաստանը և Իրանը, և միայն Հայաստանի միջոցով այս երկու երկրները կարող են խանգարել Թուրքիային՝ մեր տարածաշրջանում դերակատար լինելուն։ Այսինքն, սա բավարար է, որ Թուրքիան մշտապես ցանկանա, ձգտի և իրագործի Հայաստանի Հանրապետության ոչնչացումը կամ ՀՀ սուբյեկտայնության այնպիսի անկումը, որ շատ-շատ կոպիտ ձևակերպված՝ Հայաստանը նման լինի թուրքական որևէ վիլայեթի։ Այսպիսին է Թուրքիայի ցանկությունը։ Տնտեսական առումով ուզենք, թե չուզենք, սա փոխկապակցվում է, որովհետև եթե Ռուսաստանում կա գործոն, ապա տնտեսական բարդություններ ևս կարող են ստեղծել՝ սկսած ճանապարհներից, վերջացրած որոշակի ռազմական նշանակության ապրանքների տեղափոխություններով։ Հյուսիս-հարավը բնականաբար կարող է ազդեցություն ունենալ նրանց ցանկությունների վրա, բայց կարծում եմ, այն նվազ նշանակություն ունի Թուրքիայի հարյուրամյա կամ երկարաժամկետ ծրագրերի մեջ։

 

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%