Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Ասում էին՝ ուժեղ տղա է, այդքան դիմացել է, էլի կդիմանա». վիրավորվելուց հետո Իշխանը վեց օր պայքարել է կյանքի համար․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Իշխանը համեստ, փակ երեխա էր: Գիտեր՝ երբ պետք է խոսել, երբ լռել: Բակային վեճեր չէր սիրում, ընկերներին հաշտեցնողն էր: Ուրիշ տեսակի հումոր ուներ: Մինչև վեցերորդ դասարանը գերազանց սովորեց, հետո՝ հարվածային, անգլերենն էր շատ սիրում: Բավական էր՝ մեկ անգամ կարդար դասը, միանգամից ընկալում էր: Ուսումը շարունակեց Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջում՝ որպես ատամնատեխնիկ: Լավ էր սովորում, իր գործերից որոշները դրված են տան իր անկյունում: Քոլեջն ավարտեց, բայց չէր բավարարվում ունեցածով: Անընդհատ ասում էր՝ մարդը պետք է մի քանի մասնագիտություն ունենա: Մեկ քննություն հանձնեց Կենսաբանություն առարկայից և ընդունվեց Ագրարային համալսարան: Անասնաբուժության բաժին էր դիմել, բայց հետո փոխեց Սննդի տեխնոլոգիա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Իշխանի մայրիկը՝ տիկին Լիաննան: Իշխանը սովորել է Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրում, Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցում, զուգահեռ հաճախել է «Բանանց» ֆուտբոլային ակումբ՝ մոտ երկու տարի:

Մասնագիտություններից ո՞րը կընտրեր ծառայությունից հետո, մայրիկն Իշխանի խոսքերն է վերհիշում. «Կգամ, կորոշեմ: Մտածում էինք նաև, որ բանակից վերադառնալուց հետո ուսումը շարունակի ՌԴ-ում, ավելի շատ պրակտիկ փորձ ձեռք բերի, բայց… Հիմա աղջկաս դեպքում որևէ բան նախապես չեմ որոշում»: Իշխանը ծառայության է զորակոչվել 2020 թ. հուլիսի 30-ին, ծառայությունն անցել է «Արա լեռի» զորամասում: «Մարտունի 2-ում անցավ իր կարանտինը, 15 օր հետո արդեն իր զորամասում էր: Միշտ ասում էր՝ այնքան լավ զորամաս է: Բարձրանում էին լեռնային հատված, ուսումնական վարժություններ կատարում: Իշխանը հրետանու հաշվարկի լիցքավորողն էր»: Մայրիկը վերհիշում է պատերազմական օրերը: Դեռևս պատերազմի նախօրեին ինչոր փոփոխություններ են կատարել դիրքերում, տիկին Լիաննայի խոսքով, հավանաբար, ինչ-որ բանի են նախապատրաստվել:

«Սեպտեմբերի 26-ին Իշխանին նամակ գրեցի, ասաց՝ հրամանատարի տանն ենք, հարցրեցի՝ ի՞նչ ես անում այդտեղ, թե՝ մի փոքր գործ կա, եկել ենք օգնելու: Իհարկե, խաբեց՝ իմանալով իմ անհանգիստ բնավորությունը: Իրեն մի այլ կերպ եմ մեծացրել, դողացել իր վրա: Երբ սկսում էր հազալ, ինձ մոտ պանիկա էր սկսվում. դեղ խմի՛ր, շուտ լավացի՛ր: Անգամ կատակում էր՝ հանկարծ Լիանը չլսի, որ հազում եմ»: Տղաների մասին զրույցների ընթացքում ընտանիքի անդամները պատերազմի մասին խոսելիս մեկ էլ վերհիշում են ինչ-որ կենցաղային դրվագներ, հումորային միջադեպեր, կարծես ցանկանում են գոնե ներքուստ շրջանցել պատերազմական հուշերը: «Սեպտեմբերի 27-ին սպասում էի իր զանգին կամ նամակին, անընդհատ աչքս հեռախոսին էր, հետո իմացա, որ պատերազմ է սկսվել: Իշխանի հետ երկու օր չխոսեցի: Տեսնում էինք, որ ամեն ինչ խառնվել է իրար, բայց երևի էլի չէինք պատկերացնում պատերազմի ծավալները: Սեպտեմբերի 29-ի առավոտյան 8-ին զանգեց: Գոռացել եմ՝ Իշխա՛ն, ո՞ւր ես, ու հակառակ կողմում իր հանգիստ ձայնը՝ «ինչի՞ ես խառնվել իրար»:

Հարցրեցի՝ ձեզ մոտ ինչի խառը չի՞, պատասխանեց՝ մի երկու օր խառն էր, պրծավ, գնաց, ապահով տեղում ենք: 33 օր իր հետ կապի մեջ էինք, ասում էր՝ հրետանուց հեռու ենք, թիկունք ենք պահում: Հետո, երբ իր զինակից ընկերները պատմեցին, թե ինչերի միջով են անցել, առաջին միտքը, որ ունեցա՝ 18 տարեկան տղան ի՞նչ կամքի ուժ ուներ, որ մի անգամ չբողոքեց: Մեզ անգամ փոշոտ հագուստով նկարներ չէր ուղարկում, տպավորություն էր ստեղծում, որ ապահով տեղում է, ամեն ինչ կարգին է: Բայց երկու անգամ շրջափակման մեջ են ընկել: Մի դեպք է եղել Հադրութի գյուղերից մեկում, որտեղ հրետանի են աշխատեցրել ու պաշտպանվել: Բոլորը քնած են եղել, Իշխանը տեսել է յաշմաներին: Զեկուցել է հրամանատարին, որ մոտենում են: Սկզբում ասել են, թե հնարավոր չէ, մերոնք են: Հետո են համոզվել, որ մեր զինվորական հագուստով յաշմաներն են մոտենում: Հոկտեմբերի 13-ին 20 և ավելի զինվոր փրկվել է: Իշխանն առաջադրված է «Մարտական խաչ 2-րդ աստիճանի» շքանշանի հենց այս առիթով»:

Հոկտեմբերի 29-ին, սակայն, «փորձանքից» խուսափել չի հաջողվել: «Այդ օրը ցերեկը խոսեցինք: Նորից հանգիստ ձայնով էր, բայց միշտ հարցնում էր՝ «այդտեղ ի՞նչ են ասում, ի՞նչ կա»: Ասացի՝ երեկոյան էլ կզանգես, որ մի քիչ հանգիստ լինեմ, կարողանամ քնել: Երբեք իր տեղը չէր ասում: Իսկ դեպքը եղել է Շուշի-Կարմիր շուկա հատվածում: Իշխանը, 18-ամյա Վարդանը, որ զոհվել է այդ օրը, հաշվարկի հրամանատարը և նշանառուն, որոնք ողջ են ու ինձ հետ մշտական կապի մեջ, կռիվ են տվել այդ գիշեր: Անօդաչուն այնքան անձայն է մոտեցել, որ տղաները չեն նկատել, նաև մութ է եղել»: Իշխանը այրվածքներ է ունեցել, հրամանատարի օգնությամբ նրան շուտ են դուրս բերել, շտապօգնությունը տեղափոխել է Էրեբունի հիվանդանոց:

«6 օր հիվանդանոցում պայքարեց, խոր այրվածքներ ուներ, թոքերը չէին գործում, արհեստական շնչառության ապարատին էր միացված: Ինձ ասում էին՝ ուժեղ տղա է, այդքան դիմացել է, էլի կդիմանա: Բժիշկն ասաց՝ անգամ այս վիճակում ինքը քեզանից ուժեղ է: Իմ հեռախոսահամարը Իշխանն էր բժիշկներին տվել, որ զանգահարեն: Նոյեմբերի 6-ի լուսադեմին մահացավ: Ճնշումը միանգամից ընկել էր և սրտի կանգ արձանագրվել»: Իշխանի ֆիզիկական բացակայության պայմաններում մայրիկին ուժ է տալիս որդուն ապրեցնելը: «Քեզ ամուր ես պահում ու ոտքի վրա ես մյուս երեխայիդ համար, նաև որդուդ ապրեցնելու համար: Իշխանի ուսուցչուհին՝ Սիրանուշ Ասլանյանը, որ նրան երգեցողություն է դասավանդել Մ. Մելքոնյանի անվան դպրոցում, մի օր զանգահարեց ինձ՝ ուզում եմ թատերական ներկայացում բեմադրել Իշխանի համար, երեխաներն իր կյանքը ներկայացնեն՝ մանկությունից մինչև պատերազմ: Համաձայնեցի, բայց մտածում էի՝ կկարողանա՞մ ներկայացումը դիտել:

Ինչոր ուժ մտավ իմ մեջ, երևի Իշխանն է ուժ տալիս: 10 ամիս աշխատել են «Իշխանը» ներկայացման վրա՝ Իշխանի ու մեր բոլորիս զրույցներն են, պատերազմի մասին դրվագներ, պատմությունն ամբողջությամբ իրական է, վերցված իր գրքից: Պրեմիերայի օրը՝ փետրվարի 19-ին, «Բոհեմ» թատրոնում ազատ տեղ չկար, բոլոր տոմսերը վաճառվել էին: Ներկայացման հետ կապված ցանկացած մանրուք կազմակերպել էր Երևանի Մ. Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցը, իսկ տոմսերի վաճառքից գոյացած հասույթը հենց նույն օրը փոխանցվեց 18 զինվորի՝ այն տղաներին, որոնք իրոք ունեին այդ գումարի կարիքը: Տղաներից մեկը Իշխանի զինակից ընկերներից է, մյուսները՝ 44-օրյա պատերազմի մասնակիցներ: Դիմել էի նաև ՀԿ-ների, և պրեմիերայի ու Իշխանի ծննդյան օրը նրա 10 զինակից ընկերները պարգևատրվեցին մեդալներով ու պատվոգրերով:

Իշխանն արդյունքում չվերադարձավ, բայց մի տեսակ թեթևություն եմ զգում, երբ տղերքի համար մի փոքրիկ բան եմ կարողանում անել: Տղաները, որոնք վերադարձել են, պիտի լինեն բոլորիս ուշադրության կենտրոնում: Ի դեպ, տիկին Սիրանուշի որդին ևս մասնակցել է այս պատերազմին, վիրավորվել ու հազիվ փրկվել: Նրանք Իշխանի հետ ընկերներ էին»: Իշխանն իր անունով գրված երկու երգ ունի, դասասենյակ՝ հարազատ դպրոցում, հուշաքար՝ բակում. սա Իշխանին ապրեցնելու մայրիկի բանաձևն է, բայց սրանով նաև տիկին Լիաննան է շարունակում ապրել՝ հանուն իր որդու ու ընտանիքի:

Հ. Գ. - Իշխան Մանուկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Ունի մեդալներ նաև տարբեր ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%