Սի Ծինփինը մեկնել է Մոսկվայից
МЕЖДУНАРОДНОЕՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Ավարտվել է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի այցը Մոսկվա։ Չինաստանի ղեկավարի ինքնաթիռն օդ է բարձրացել «Վնուկովո» օդանավակայանից, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հավելելով, որ Սիին ճանապարհել են պատվո պահակախմբի ուղեկցությամբ:
Ղեկավարի մեկնման կապակցությամբ օդանավակայանում հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել։ Բարձրացվել են Չինաստանի և Ռուսաստանի պետական դրոշները, հնչել են երկու երկրների օրհներգերը։ Սիին ինքնաթիռի աստիճանների մոտ ճանապարհել են, ի թիվս այլոց, փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոն և Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելուց հետո Ռուսաստանը դարձել է Սի Ծինփինի այցելած առաջին երկիրը։ Նրա այցը տևել է երեք օր՝ մարտի 20-ից մինչև 22-ը։ Առաջին օրը Չինաստանի ղեկավարն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ պաշտոնական հանդիպում են անցկացրել։ Երեկ՝ մարտի 21-ին, Կրեմլի Մեծ պալատում երկու երկրների ղեկավարների միջև բանակցություններ են տեղի ունեցել ընդլայնված կազմով։ Հանդիպումից հետո Սին և Պուտինը ստորագրել են հայտարարություն տնտեսական համագործակցության պլանների և գործընկերության խորացման ծրագրերի մասին: