Բլինկենը շարունակական աջակցություն է առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ քննարկումներում. Պետդեպ
МЕЖДУНАРОДНОЕՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Պետքարտուղարության գլխավոր փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին: Նա, մասնավորապես, մեկնաբանել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարությունն առ այն, որ ԱՄՆ-ն իր աջակցությունն է առաջարկում խաղաղության շուրջ քննարկումներում:
«Նա առաջարկել է իր շարունակական աջակցությունն այս հարցում, ինչը, ինչպես գիտեք, մի բան է, որին մենք բավականին հանձնառու ենք: Պետքարտուղար Բլինկենի հանձնառությունն այս հարցում ակնհայտ էր թե՛ դեսպան Ռիկերի ղեկավարման, թե՛ ներկայում Լու Բոնոյի աշխատանքի ժամանակ», - ասել է Պատելը:
Պատասխանելով այն հարցին՝ արդյոք Բլինկենն Իլհամ Ալիևի հետ զրույցի ընթացքում բարձրացրել է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված հարցերը, Պատելը նշել է, որ դիվանագիտական շփումների մանրամասներ չի կարող ներկայացնել:
«Սակայն, անշուշտ, մեր գործընկերների, այդ թվում՝ Հարավային Կովկասի գործընկերների հետ (շփումների ժամանակ) մենք պարբերաբար բարձրացնում ենք մարդու իրավունքների հետ կապված հարցերը», - նշել է դիվանագետը: