Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կպատասխանի Ուկրաինայի զինված ուժերին միջուկային բաղադրիչով զենք մատակարարելուն
МЕЖДУНАРОДНОЕՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան ստիպված կլինի պատասխանել Կիևին միջուկային բաղադրիչով զենքի մատակարարմանը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Այսպես է Ռուսաստանի ղեկավարն արձագանքել Ուկրաինայի զինված ուժերին սպառված ուրան պարունակող արկեր մատակարարելու ծրագրերի մասին տեղեկատվությանը։ Նա նշել է, որ Արևմուտքը, կարծես թե, իսկապես որոշել է Ռուսաստանի դեմ կռվել մինչև վերջին ուկրաինացին։
Երեքշաբթի՝ մարտի 21-ին, Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Անաբել Գոլդին ասել է, որ Լոնդոնն Ուկրաինային կփոխանցի սպառված ուրանի պարունակությամբ արկերի մի խմբաքանակ՝ որպես ռազմական օգնության փաթեթի մաս։
Այդ արկերի հիմնական վտանգը, ըստ փորձագետների, ժամանակի ընթացքում զինամթերքից արտանետվող փոշին է, որը տեսականորեն կարող է աղտոտել շրջակայքը կամ թունավորել մարդուն:
Նման զինամթերք օգտագործվել է Հարավսլավիայի ռմբակոծության, «Անապատի փոթորիկ» գործողության և 2003 թվականին Իրաք ԱՄՆ-ի ներխուժման ժամանակ։