Գործող վարչակարգը վերջին շրջանում հուսահատ ճիգեր է գործադրում՝ վարկաբեկելու մեր բանակը և զինվորականներին. Ավետիք Չալաբյան
БЛОГՔաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի բարեկամներ,
Ինչպես շատերդ գիտեք, գործող վարչակարգը վերջին շրջանում հուսահատ ճիգեր է գործադրում՝ վարկաբեկելու մեր բանակը և զինվորականներին, նրանց վրա բարդելու սեփական ձախողումների համար պատասխանատվությունը: Դրա թարմ օրինակներից մեկը գեներալ-մայոր Գեորգի Խաչատուրովի ապօրինի կալանավորումն է:
Գեներալ Խաչատուրովը տոհմիկ զինվորական ընտանիքի զավակ է, Մարտական խաչի ասպետ, նրա հրամանատարությամբ անառիկ են պահվել Տավուշի սահմանները: Նրան մտածածին, վաղեմության ժամկետը վաղուց անցած, աննշան մի գործով կալանավորելը այն պայմաններում, երբ երկիրը ապրում է ամենօրյա հարձակման վտանգի ներքո, իսկ բանակում չեն հերիքում փորձառու սպաները, պարզապես հանցագործություն է մեր բոլորի դեմ: Եթե մենք այսօր չսատարենք և պաշտպանենք մեր պաշտպաններին, մարդկանց, որոնք իրենց կյանքը նվիրել են մեր հայրենիքի պաշտպանությանը, վաղը մենք բոլորս անպաշտպան կմնանք, և թշնամուն սկուտեղի վրա կմատուցենք մեր երկիրն ու մեր ազատությունը:
Երեկ Change.org հեղինակավոր միջազգային կայքում ստորագրահավաք է նախաձեռնվել՝ գեներալ Խաչատուրովի ազատությունը վերականգնելու օգտին: Եթե դուք անտարբեր չեք մեր բանակի և մեր անվտանգության հարցում, խնդրում եմ մի քանի րոպե ծախսեք, մտեք կից հղումով, և ձեր աջակցությունը բերեք մեր քաջարի ընկերոջը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



