ԵԽԽՎ հանձնաժողովն Ադրբեջանին հորդորել է անհապաղ կատարել միջազգային դատարանների որոշումները՝ կապված Լաչինի միջանցի ապաշրջափակման հետ
МЕЖДУНАРОДНОЕՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը խիստ անհանգստացած է Լաչինի միջանցքի շարունակական խոչընդոտման (շրջափակման՝ Tert.am) պատճառով առաջացող հումանիտար ճգնաժամով: Այս մասին ասվում է հանձնաժողովի հայտարարությունում:
«Այս միջանցքը կենսական ուղի է Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում ապրողների միջև, և Հանձնաժողովն ամբողջությամբ աջակցում է Խորհրդարանական վեհաժողովի Մշտադիտարկման հարցերով հանձնաժողովի համազեկուցողների կողմից արված հրապարակային հայտարարությանը...՝ կոչ անելով ձեռնարկել «անհապաղ գործողություններ» և «անհապաղ դադարեցնել անօրինականությունը և Լաչինի միջանցքի ապօրինի խոչընդոտումը (շրջափակումը՝ Tert.am)»։
Հանձնաժողովը նաև կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ իրականացնել Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ. փետրվարի 22-ի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թ. դեկտեմբերի 21-ի որոշումները, որոնցում ընդգծվում էր 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունը, այն է` երաշխավորելու Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի անվտանգությունը», - ասվում է հայտարարությունում: