Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ զանգվածային ցույցերը նոր թափ են հավաքում. Չարլզ 3-րդը հետաձգել է իր այցը
МЕЖДУНАРОДНОЕՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդի այցը Ֆրանսիա՝ նախատեսված մարտի 26-29-ը, հետաձգվել է երկրում կենսաթոշակային բարեփոխումների դեմ զանգվածային ցույցերի պատճառով։ Այս մասին ասվում է Ելիսեյան պալատի տարածած հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ֆրանսիայում երեքշաբթի՝ մարտի 28-ին, նշանակված կենսաթոշակային բարեփոխումների դեմ պայքարի ազգային օրվա կապակցությամբ, Չարլզ Երրորդի այցը երկիր, ի սկզբանե նախատեսված մարտի 26-29-ը, կհետաձգվի»,- ասվում է հաղորդագրությունում։
Դրանում նաև նշվում է, որ որոշումը կայացվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի միապետի հեռախոսազրույցից հետո։ Ելիսեյան պալատը այցի հետաձգումը բացատրել է «Չարլզ Երրորդին երկու երկրների բարեկամական հարաբերություններին համապատասխան պայմաններում ընդունելու հնարավորության անհրաժեշտությամբ»։
«Պետական այցը կանցկացվի ամենահարմար պահին»,- ընդգծվում է կոմյունիկեի մեջ։
Մարտի 23-ին Փարիզում վերսկսվել են արդեն իսկ հաստատված կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերը։ «Իզվեստիա»-ի թղթակիցը դեպքի վայրից ցույց է տվել, թե ինչպես են տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցում ակցիային։ Այս ակցիան իններորդն էր հունվարի կեսերից ի վեր, երբ արհմիություններն առաջին անգամ դուրս են բերել մարդկանց՝ պայքարելու կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ։
Կեսօրին ցուցարարները սկսել են ճայթռուկներ պայթեցնել Փարիզի Բաստիլի հրապարակում։ Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել:
Ֆրանսիան մարտի 16-ին օրենք է ընդունել կենսաթոշակային տարիքը 62-ից 64-ի բարձրացնելու մասին։ Փաստաթուղթը հաստատվել է խորհրդարանում առանց քվեարկության:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սպառնացել էր ցրել Ազգային ժողովը կենսաթոշակային բարեփոխումների համար ձայների սակավության դեպքում։
Միաժամանակ ամբողջ Ֆրանսիայում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել կենսաթոշակային բարեփոխումների դեմ։ Հանրապետության ՆԳՆ տվյալներով՝ երթերին մասնակցել է մոտ 500 հազար մարդ: