Ереван, 22.Ноябрь.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ինչո՞ւ կյանքի չկոչվեց միջուկային ռեակտորով ավտոմեքենայի գաղափարը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գիտական ֆանտաստիկայի սիրահարները մեկ անգամ չէ, որ գրքերում կարդացել են տիեզերանավերի և միջուկային վառելիքով աշխատող այլ տրանսպորտային միջոցների մասին: Այնուամենայնիվ, քչերը գիտեն, որ անցյալ դարի 50-ականներին իրական կյանքում ստեղծվել է ավտոմեքենա, որն ունեցել է միջուկային ռեակտոր: Դա արել է ամերիկյան «Ford Motor» ավտոմոբիլային ընկերությունը: Մի փոքր անդրադառնանք այս պատմությանը: Անցյալ դարի կեսերը կարելի է բնութագրել որպես ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում գիտության արագ զարգացման ժամանակաշրջան: Հայտնվել է «խաղաղ ատոմ» հասկացությունը:

Ոգեշնչվելով այդ մտքով՝ «Ford Motor» ընկերությունը որոշել է ստեղծել բոլորովին նոր ավտոմեքենա, որը, կարծես, դուրս է եկել ֆանտաստիկ վեպի էջերից: Այս ավտոմեքենայի հիմնական առանձնահատկությունը եղել է այն, որ ունեցել է միջուկային ռեակտոր: Մեքենան աչքի է ընկել իր անհավատալի տնտեսմամբ և մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների բացակայությամբ (ճիշտն ասած՝ չեն հաշվարկվել առաջացած միջուկային թափոնները): Բացի այդ, քանի որ ավտոմեքենան չունի ներքին այրման շարժիչ, ուստի այն չի ստեղծում ավտոմեքենաներին յուրահատուկ սովորական աղմուկը: «Ford Motor» ընկերության ինժեներներն իրենց առջև դրել էին բավականին հավակնոտ խնդիրներ:

Նոր ավտոմեքենաների մասսայականացմամբ նախատեսվում էր գործարկել համապատասխան լցակայանների ցանց, որտեղ հնարավոր էր փոխանակել հին միջուկային ռեակտորը նորի հետ: Հաշվարկները ցույց են տվել, որ մեկ ռեակտորով հնարավոր է իրականացնել մոտ ութ հազար կիլոմետր վազք: Որպես ռեակտոր նախատեսվում էր օգտագործել ատոմային սուզանավերի վրա տեղադրվող միջուկային ռեակտորները: Աշխատանքի սկզբունքը հետևյալն էր. օգտագործելով միջուկային տրոհման արդյունքում ստացվող էներգիան՝ ստանալ հովացման հեղուկի տաքացում, որն էլ պետք է աշխատեցներ տուրբինային համալիրը, հիմնական տուրբինը մեքենան էր շարժման մեջ դնում, իսկ օժանդակն օգտագործվել էր սարքերը էլեկտրականությամբ ապահովելու համար:

Այն բանից հետո, երբ հովացնող հեղուկը իր էներգիան փոխանցելու էր տուրբիններին, այն, խտանալով և սառչելով, մտնելու էր ռեակտոր, և այդպիսով ստացվելու էր փակ ցիկլով աշխատող շարժիչ: Այնուամենայնիվ, «Ford Nucleon» անվանումը ստացած այդ ավտոմեքենան այդպես էլ մնացել է միայն թղթի վրա, անգամ չի ստեղծվել մեկ փորձնական մոդել: Այդ ժամանակ միջուկային էներգիան անվնաս էր համարվում, մարդիկ քիչ պատկերացում ունեին «խաղաղ ատոմի» առաջացնող վտանգների մասին: Հետագայում Չեռնոբիլի աղետը, որը տեղի է ունեցել «Ford Nucleon» ավտոմեքենայի վրա աշխատանքներ սկսելուց 28 տարի անց, ստիպել էր աշխարհին մտածել միջուկային էներգիայի օգտագործման նպատակահարմարության մասին: Ի վերջո, պարզապես պատկերացրեք, թե ինչ հետևանքներ կարող էին լինել, եթե նման ավտոմեքենան վթարի ենթարկվեր:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

СМИ: В секторе Газа дети и женщины отравились консервами, оставленными израильскими военными Пашинян и Хофрайтер обсудили отношения Армения-Европейский Союз Азербайджан – Франция: В чем причины напряженности? Залужный: Началась Третья мировая война В США редкую серебряную монету 17 века продали за рекордную сумму В Китае обнаружено сверхкрупное месторождение золота на сумму около 83 млрд. долларов Вице-премьер подчеркнул важность деятельности компании Foster and Partners в Армении Никол Пашинян в ближайшие дни даст интервью В Армении выделили свыше 1 млрд драмов на ремонт и строительство школ и детсадов Министр: Россия нанесла экологический ущерб Украине на 71 млрд. долларов Дети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBankКурсы валют в Армении Захарова выступила с комментарием в связи с поступившим ей звонком в прямом эфире Романосу Петросяну все еще не предложили должность главы КГД Юнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПалата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицАвантюризм кадровых движений: «Паст»Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст»Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст»Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст»Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоКарине Кочар: Рубен Кочар сжигает славу своего отца, хочет запомниться в истории Трамп выдвинул кандидатуру юриста Мэтью Уитакера на пост постпреда США при НАТО В Тавушской области вновь зафиксировали леопарда Ушел из жизни известный армяно-грузинский художник Тенгиз Микоянц Ford сократит 4 000 рабочих мест в Европе 24News: Пашинян потребовал освободить здание Брюсова до весны 2025 года 62-летняя Деми Мур сияет молодостью на мероприятии Elle Women In Hollywood «Ноа» - «Арарат» - 4:0 (видео) Анна Акопян в Риме посетила больницу, в которой лечатся украинские дети В общеобразовательных заведениях Армении проводятся занятия для учителей Курсы валют в Армении Элинар Варданян: То, что у оппозиции действительно есть упущения, никто не может отрицать НС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномСМИ назвали возможные сроки начала переговоров России и Украины Арпине Саркисян будет назначена главой МВД РАЕС направит в Грузию "политическую миссию"Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовПрограмма «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст»Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах