«Հարաբերությունների հենց սկզբում մենք գիտեինք, որ նպատակները լուրջ են». Գևորգ Մկրտչյանը՝ նշանադրության և սիրելիի մասին
ЛАЙФՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Մարտի 23-ին կայացել է դերասան, երգիչ Գևորգ Մկրտչյանի և երիտասարդ դերասանուհի Քրիստինա Հովհաննիսյանի նշանադրությունը: Երգիչը Tert.am Life-ին տրամադրել է լուսանկարներ և պատմել նշանադրության մանրամասները:
«Ամսաթվերն իրենց նշանակությունն ունեն և մենք ցանկանում էինք մեզ համար կարևոր օրն ամրագրել նաև ամսաթվով: Թեպետ ամսաթիվը նախապես էր պլանավորված նախապատրաստական աշխատանքները տարվել են շատ արագ և մոտ մեկ շաբաթվա ընթացքում հասցրել ենք պատրաստել ամեն բան և արարողությունից օրեր առաջ էլ հրավիրել եմ հյուրերին»,- ասաց Գևորգը:
Նրա խոսքով՝ բոլոր հյուրերը հրաշալի ժամանակ են անցկացրել և վայելել են օրն ու եղել նրանց կողքին:
«Մի քանի ֆորմալ արարողությունից հետո բոլորս հրաշալի ժամանակ ենք անցկացրել, իսկ դրա մասին փաստում են նաև հյուրերի «սթորիները»»,- նշեց նա:
Զույգն արդեն մեկ տարի է ինչ հարաբերությունների մեջ են, իսկ նրանց հարաբերությունները զարգանում են հենց լսարանի աչքի առաջ:
«Երբ նոր էինք շփվում մենք գիտեինք, որ ամեն բան լուրջ է, լուրջ են մեր պատկերացումները և մոտեցումները: Ժամանակահատվածը կարևոր չէ, թե ինչքան ժամանակ եք շփվում և ճանաչում միմյանց, եթե կա սեր: Անկեղծորեն եմ ասում, որ մենք կես խոսքից հասկանում ենք միմյանց և ամեն բան շատ հարթ է, չնայած երբեմն լինում են չհասկացված իրավիճակներ, որոնք հնարավորինս արագ կարգավորվում են: Ես երջանիկ եմ, որ ծանոթացա նրա հետ և այժմ իմ նշանածն է»,- նշեց երգիչը:
Ավելին՝ այստեղ