Պղնձի գինը նվազել է
ЭКОНОМИКАՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Երկուշաբթի առավոտյան պղնձի գները կայունության են հասել ուրբաթ օրվա եւ ամբողջ անցած շաբաթվա աճից հետո, վկայում են սակարկումների տվյալները:
Comex բորսայում պղնձի մայիսյան ֆյուչերսներն էժանանում են 0,11%-ով՝ հասնելով 4,073 դոլարի մեկ ֆունտի դիմաց (մոտ 0,45 կիլոգրամ)։ Ընդ որում, մի քանի րոպե առաջ մետաղի արժեքը աննշան էժանացել է։
Ուրբաթ օրը այս բորսայում պղինձը թանկացել է 0,3%-ով:
Միաժամանակ Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ուրբաթ օրվա սակարկությունների արդյունքներով պղնձի մեկ տոննայի արժեքը, երեք ամսից առաքմամբ, նվազել է 1,21%-ով եւ կազմել 8921,5 դոլար, ալյումինն աճել է 0,47%-ով եւ կազմել 2337 դոլար, ցինկը նվազել է 0,53%-ով եւ կազմել 2891,5 դոլար մեկ տոննայի դիմաց։