Ռուսաստանն ունի բացառիկ զենք, որը կարող է ոչնչացնել ցանկացած հակառակորդի, այդ թվում՝ ԱՄՆ-ին. Պատրուշև
МЕЖДУНАРОДНОЕՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Ռուսաստանի սահմանների մոտ ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչների թռիչքները՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում պայմանական թիրախների վրա կեղծ հրթիռային հարվածներով՝ դրանք որակելով «վտանգավոր և անհեռատես հիմարություն»։
«Չգիտես ինչու, ամերիկացի քաղաքական գործիչները, որոնք սեփական քարոզչության գերին են, վստահ են, որ Ռուսաստանի հետ անմիջական հակամարտության դեպքում ԱՄՆ-ն ի վիճակի է կանխարգելիչ հրթիռային հարված հասցնել, որից հետո Ռուսաստանն այլևս չի կարողանա պատասխանել։ Սա անհեռատես հիմարություն է և շատ վտանգավոր»,- ասել է Պատրուշևը։
Նրա խոսքով՝ մոռանալով պատմության դասերը, ոմանք Արևմուտքում արդեն խոսում են վրեժխնդրության մասին, որը կբերի Ռուսաստանի նկատմամբ ռազմական հաղթանակի։
«Սրան կարող ենք ասել մեկ բան. Ռուսաստանը համբերատար է և ոչ ոքի չի վախեցնում իր ռազմական առավելություններով: Բայց նա ունի ժամանակակից բացառիկ զենք, որը կարող է ոչնչացնել ցանկացած հակառակորդի, այդ թվում՝ ԱՄՆ-ին, իր գոյությանը սպառնացող վտանգի դեպքում», - հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։