Սպանվել են դանակներով իսրայելցի զինվորների վրա հարձակված չորս պաղեստինցիներ
МЕЖДУНАРОДНОЕՉորս պաղեստինցիներ են գնդակահարվել այն բանից հետո, երբ Արեւմտյան ափին փորձել են դանակներով հարձակվել իսրայելցի զինվորների վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, հայտարարել են Իսրայելի բանակի ներկայացուցիչները:
Միջադեպերից մեկը տեղի Է ունեցել Գուշ-Էցիոն հրեական բնակավայրում, որտեղ ավելի վաղ արդեն եղել են նման հարձակումներ: «Դանակներով զինվաթ երեք չարագործներ փորձել են սպանել Գուշ-Էցիոն բնակավայրը հսկող զինվորին»,-ասված Է ՑԱԽԱԼ-ի հայտարարության մեջ:
Պաղեստինյան ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ սպանվածներից երկուսը քսան տարեկան Էին, եւս մեկը՝ 21 տարեկան, նրանք ապրում Էին Քեբրոնից հյուսիս-արեւելք գտնվող Սայիր գյուղում:
16-ամյա եւս մեկ պաղեստինցի, որն ապրում Էր նույն գյուղում, գնդակահարվել Է Քեբրոնի մերձակայքում. ինչպես եւ իր սպանված համագյուղացիները, նա դանակով հարձակվել Էր զինվորների վրա:
Երկու դեպքում Էլ իսրայելցի զինծառայողները չեն տուժել:
2015 թվականի հոկտեմբերի 1-ից սառը զենքի եւ հրազենի, ինչպես նաեւ ավտոմեքենաների օգտագործմամբ հարձակումների հետեւանքով զոհվել Է 22 իսրայելացի: Նույն այդ ժամանակահատվածում սպանվել են 140-ից ավելի պաղեստինցիներ:



