Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Այսօրվա դրությամբ իշխանությունների գործողությունների արդյունքը, ցավոք, թշնամիների շահերը սպասարկելն է». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Թշնամին իր մարտավարությունը չի փոխել, ինչպես համակարգված աշխատել է, այդպես էլ շարունակում է աշխատել:«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն՝ անդրադառնալով վերջին շրջանում թե՛ մասնավորապես Արցախի, թե՛ նաև Հայաստանի Հանրապետության ուղղությամբ լարվածության մեծացմանն ուղղված թշնամու քայլերին:

Նշենք, որ թշնամին վերջին շրջանում սկսել է ավելի ինտենսիվ թիրախավորել Արցախի խաղաղ բնակչությանը, օրերս նաև որոշակի դիրքային առաջխաղացում է ապահովել Արցախի տարածքում: Թևան Պողոսյանն այս համատեքստում հիշեցրեց, որ անցած տարի թշնամին ամբողջ գարնանային ժամանակահատվածում ևս կրակել է, Փարուխի դեպքերն էլ ընդամենը մեկ տարի առաջ էին. «Այդ ժամանակ նոր բարձունքներ, տարածքներ էին, այսպես ասած, գրավել: Նաև դաշտերի վրա կրակելով՝ գյուղացիական աշխատանքներն էին խոչընդոտում, որ բերք չլինի: Թշնամու վարքագծում, մեծ հաշվով, ոչինչ չի փոխվել: Իրենց կողմից այս ամենը դեռ խորանալու, շատանալու է այնքան, մինչև որ հայկական կողմից պատասխան չլինի»:

Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների իրարամերժ հայտարարություններին, երբ կարող են խոսել էսկալացիայի վտանգի մասին, ժամեր հետո հայտարարեն, որ նոր էսկալացիա չի լինելու, Թ. Պողոսյանն ասաց, որ նշվածը բացատրելու լավագույն օրինակը վերջին ասուլիսի ժամանակ Փաշինյանի պատասխանն է՝ իր նախկին իրարամերժ հայտարարությունների վերաբերյալ հարցին: «Երբ լրագրողը կրկնեց իր ասածները և հարցրեց՝ ո՞րն է այդ մարդկանցից իրական Փաշինյանը, նա պատասխանեց, որ «ամեն անգամ իրավիճակ էր փոխվում»: Հենց սա է մանիպուլ յացիան: Ամեն անգամ այդ «իրավիճակը փոխվելու» շրջանակներում գործող իշխանությունների կողմից մանիպուլ յատիվ երևույթների ենք ականատես լինում: Այս տրամաբանությամբ էլ 5 րոպե առաջ, երևի, տեղեկություն ունեին առ այն, որ էսկալացիա լինելու մասին պետք է հայտարարեն, դրանից հետո էլ, երևի, ինչ-որ մեկը զանգել, ինչ-որ բան է ասել, ու արդյունքում որոշել են Twitter-ում այլ կերպ բացատրել:

Իսկ իրականում իրենք հետևողականորեն ոչ թե հայկական շահերն են առաջ տանում, այլ հանուն մեկ նպատակի՝ իրավիճակային ինչ-որ բաներ են ասում: Այսօրվա դրությամբ իշխանությունների գործողությունների արդյունքը, ցավոք, թշնամիների շահերը սպասարկելն է: Խնդիրը սա է, այլ ոչ թե այն, թե իբր իրենք հատուկ քաղաքականություն են վարում: Միակ հատուկ քաղաքականությունն այսօրվա իրավիճակում ամեն ինչ անելն է, որ իշխանությունը պահպանեն և, ցավոք, չսպասարկեն հայկական շահերը»,-ընդգծեց Թևան Պողոսյանը:

Այն, որ ՀՀ իշխանությունները Արցախի ճակատագրի մասին խոսելիս վերջերս խուսափում են հատկապես «ինքնորոշում» բառից, մինչդեռ Արցախի խորհրդարանական խմբակցությունները պահանջել էին Հայաստանի իշխանություններից կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, Թ. Պողոսյանը նկատեց. «Մինչև Արցախի Ազգային ժողովի պատգամավորների հայտարարությունը, եթե խոսում են այն մասին, որ ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունը, ապա պետք է առնվազն առաջնորդվեն ՀՀ օրենսդրությամբ և իրավական պարտավորություններով: Իսկ դրանց մեջ մտնում է ինչպես Անկախության հռչակագիրը, այնպես էլ Գերագույն խորհրդի որոշումները և շատ այլ փաստաթղթեր, որոնք պարտադրում են ՀՀ-ին լինել Արցախի Հանրապետության երաշխավորը, առաջ տանել Արցախի ինքնորոշման իրավունքը»:

Անդրադառնալով թշնամու օրակարգերին ու դրանից բխող վտանգներին՝ մեր զրուցակիցը նշեց, որ այդ իմաստով մեր թշնամին շատ ավելի «ազնիվ» է մեզ հետ: «Մարդն ասել է՝ Սյունիքն էլ, Սևանն էլ, Երևանն էլ վերցնելու են: Ամիսներ առաջ Ալեն Սիմոնյանն էր ասել՝ «գիտենք, որ Ադրբեջանի նպատակը հայոց պետականության վերացումն է»: Երբ այդքանը գիտեն, ու թշնամին հետևողական համակարգված իր աշխատանքն է առաջ տանում, պարզ չի՞, թե այս վարած քաղաքականությունն ուր է տանելու: Թշնամին շարունակելու է իր այդ աշխատանքը, ուշադրություն չի դարձնելու, թե ինչ ես խոսում կամ ինչ ես անում և օգտվելու է բոլոր հնարավորություններից: Այսպես ասած, սատանայական շղթայի դադարեցման միակ հնարավորությունը թշնամուն իրեն հասու մեկ լեզվով բացատրելն է, որ այլևս հայ ազգը չի պատրաստվում սպասարկել իրենց շահը: Խոսքն ուժի լեզվի մասին է, որով և պետք է ստանա այդ պատասխանը, որից հետո կհասկանան, որ այլևս իրենց շահերը սպասարկող հայ ազգ չկա»,-ընդգծեց Թ. Պողոսյանը՝ շեշտելով նշվածի համար հայ ազգի միասնության անհրաժեշտության մասին:

Իսկ նպատակը, նրա խոսքով, գործող իշխանության գիտակցված, ինքնակամ հեռացումը կազմակերպելը պետք է լինի: Անդրադառնալով վերոնշյալ վտանգներից բխող պայքարի բացակայությանը՝ մեր զրուցակիցը շեշտեց. «Եթե լինի գիտակցում, որ մենք ունենք հայրենիք, մեր բոլոր նահատակների առջև հայրենիքը վերականգնելու պարտք, ազգային միասնության ոգին կարթնանա: Ամեն մարդ ինքն անձամբ պետք է այդ գիտակցությանը գա: Եթե սիրում ես երեխաներիդ, թոռներիդ, ծոռներիդ, կոռներիդ և ցանկանում ես, որ նրանք Հայաստանում ապրեն, ապա պետք է հասկանալ, որ պայքարի ժամը հենց այսօր է: Բացի այդ, արժեքային դաշտի փոփոխություն պետք է տեղի ունենա, հայրենիքը, հոգևորը մեր մեջ նորից պետք է վերածնունդ ապրեն:

Այդ հույսով եմ ապրում, բայց դժվարանում եմ նշվածին հասնելու որևէ բաղադրատոմս առաջարկել: Կարծում եմ՝ յուրաքանչյուրն անհատապես իր ընկալումների մեջ պետք է գա ու գիտակցված հասնի այդ ամենին, այլ պարագայում թշնամին կհասնի իր նպատակներին: Այստեղ արդեն ընտրության հարց է, ի՞նչն ես ընտրելու, երբ նաև ժամանակ շահելու հնարավորություն չկա: Այստեղ է, որ գիտակից մարդիկ պետք է իրենց բաժինը բերեն՝ առաջնորդվելով ազգային հերոս Մոնթեի պատգամով՝ «եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»: Այստեղ է, որ պետք է հասկանանք՝ ազգային նպատակն ու երազանքը պետք է վերականգնվեն, այն է՝ Արցախը հայկական ենք պահելու»:

Իսկ ազգային միասնականության համար, Թ. Պողոսյանի խոսքով, առնվազն պետք է կարողանալ իրար կողք կանգնել, սերը վերականգնել կողքի հայի հանդեպ, որովհետև առանց դրա նույնպես ոչինչ չի ստացվելու: «Ցավոք, մեզ այսօր բաժան-բաժան են արել: Մեզ բաժանել են «սև ու սպիտակների», այլ տարբեր տեսակների, ու այնքան, որ հայը հային կարող է խորապես վիրավորել՝ չգիտակցելով, որ թշնամին է իրեն սպանել, որ թշնամին է իրեն սպանողը: Հուսամ, որ մեր հավատքն ու սերը կվերականգնվի, և կկարողանանք մեր առջև առկա պարտականությունները կատարել՝ չասելով, թե կյանքը մի անգամ է տրված, ու, այսպես թե այնպես, պետք է ապրենք: Կյանքը մի անգամ է տրվում, բայց պատվով ապրելն ավելի կարևոր է, քան անպատիվ ապրելը: Մի հարցում կարող են համոզված լինել. եթե փաստագրական ամեն ինչը հաշվի չառնելով՝ ինքնակամ և գիտակցված հիմա ոչինչ չհասկանանք, այնպես չէ, որ 1915 թվականի կրկնությունն անհնարին է լինելու, ինչից հետո, երևի, արդեն անիմաստ է լինելու գիտակցել, թե ինչ է հայրենիքը»,-եզրափակեց Թ. Պողոսյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%