Անտառային հրդեհը գործնականում ոչնչացրել Է Ավստրալիայի պատմական քաղաքը
МЕЖДУНАРОДНОЕԱվստրալիայի Յառլուպ պատմական քաղաքը գործնականում ոչնչացել Է անտառային հրդեհից, երեք մարդ անհայտ կորել Է: Այդ մասին, հունվարի 8-ին իրադարձության վայրից հաղորդել են ԶԼՄ-ները:
Երկրի արեւմուտքում գտնվող Յառլուպը մոտավորապես 110 կիլոմետր Է հեռու Պերտա խոշոր քաղաքից:
Անտառային հրդեհը, որը վերջին մեկ օրվա ընթացքում ընդարձակվել Է երկու անգամ եւ ընդգրկել 53 հեկտար տարածք, ոչնչացրել Է Յառլուպի տների ավելի քան երկու երրորդը:
«Կարծում եմ՝ մենք Յառլուպի համար աղետալի հետեւանքների ականատեսներն ենք: Մենք կորցրել ենք 95 տուն, որոնց մի մասը պատմական շինություններ Էին»,-լրագրողներին հայտարարել Է տարածաշրջանի հրշեջ ծառայության կոմիսար Ուեյն Գրեգսոնը:
Ընդամենը քաղաքում կա շուրջ 250 շինություն:
Հրշեջ ծառայությունները հորդորում են բնակչությանը՝ անհապաղ տարհանվել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



