Ереван, 24.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Բաքվի լկտի քաղաքականության պատճառները. ի՞նչ է հրահրում Արևմուտքը. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Ukraina.ru-ն «Արևմուտքը Ռուսաստանի համար երկրորդ ճակատ է նախապատրաստում. հնարավոր է՝ դա լինի Ղարաբաղը» վերնագրով հոդվածում գրում է, որ մոտ ժամանակներս ուկրաինական հարձակում է սպասվում Ռազմական հատուկ գործողության գոտում: Այդ նպատակով են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և ԵՄ երկրները Ուկրաինայի զինված ուժերը լցնում զենքի լայն տեսականիով։ Տրամաբանական է ենթադրել, որ, միևնույն ժամանակ, արևմտյան ստրատեգները կարող են փորձել «վառել» այնպիսի այլ թեժ կետեր, որոնց հետ Ռուսաստանը անմիջական կապ ունի։ Այդպիսի կետերից մեկը կարող է դառնալ Անդրկովկասը։ Եվ եթե Վրաստանի ներկա իշխանությունները մերժել են Կիևի կոչերը և հրաժարվել Մոսկվայի դեմ «երկրորդ ճակատ» բացելուց, ապա Լեռնային Ղարաբաղում կարող է շատ ավելի վտանգավոր սցենար խաղարկվել։

Չնայած այն հանգամանքին, որ ակտիվ ռազմական գործողությունները այդ տարածաշրջանում ավարտվել են 2020 թվականի աշնանը, հայ-ադրբեջանական հակամարտությունը շարունակում է «մլմլալ» և, առավել ևս, պարբերաբար բռնկվել։ Մասնավորապես, մարտի 25-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ադրբեջանական զինուժը հատել է շփման գիծը Շուշիի շրջանում և սկսել դիրքը համալրել ինժեներական տեխնիկայով, ինչը 2020 թվականի եռակողմ պայմանավորվածությունների խախտում է։ «Իհարկե, մենք չենք կարող կոնկրետ իմանալ արևմտյան ստրատեգների և Ուկրաինայի և Ադրբեջանի բանակների շտաբների պլանները,- Ukraine.ru-ին տված հարցազրույցում ասել է քաղաքագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը,- միևնույն ժամանակ, մենք հիանալի տեսնում ենք, թե ինչպես է իրականացվում ադրբեջանական ուժերի կենտրոնացում Լեռնային Ղարաբաղի շուրջ, ինչպես նաև առկա են ուկրաինական զինված ուժերի լայնածավալ հարձակման նախապատրաստման նշաններ»։

Փորձագետի կարծիքով, լավ գիտենալով արևմտյան կուրատորների գործողությունների մեթոդները, չի կարելի բացառել, որ այդ գործողություններն, այսպես թե այնպես, կսինխրոնիզացվեն։ Նա նաև ասել է, որ դեռ 2019 թվականին է հրապարակվել RAND Corporation-ի «Ռուսաստանի ուժերի ձգումը և դրանց անհավասարակշռումը» զեկույցը, որի էությունն այն է, որ հնարավորինս շատ թեժ կետերի և տարբեր ինտենսիվության ռազմական հակամարտությունների միջոցով Ռուսաստանի համար պետք է ստեղծել առավել անբարենպաստ իրավիճակ։

«Մի շարք տեղեկությունների համաձայն, մենք տեսնում ենք, որ ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Թուրքիան է զորք մոտեցրել Հայաստանի սահմաններին, չնայած թուրքական ղեկավարությունն այսօր ակնհայտորեն այլ անելիքներ ունի, քան կովկասյան ուղղությամբ աշխատելը:Դժվարանում եմ կանխատեսել, թե ինչպիսին կլինի ռուսական կողմի արձագանքը, բայց ակնհայտ է, որ պետք է որոշակի կանխարգելիչ գործողություններ անել, գոնե ոչ ֆորմալ, բայց համոզիչ բնույթի»,- ասել է Արեշևը։

Վերլուծելով Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը՝ քաղաքագետը կարծիք է հայտնել, որ Երևանը փաստացի հրաժարվել է ԼՂ անվտանգության ապահովման գործում ցանկացած մասնակցությունից և ամեն ինչ գցել է Ռուսաստանի վրա։ «Վերջերս հաղորդագրություն եղավ, որ Հայաստանի իշխանությունները կրճատել են նաև Ղարաբաղում սոցիալական ծրագրերի ֆինանսավորումը, ուստի սրման դեպքում Երևանը, ըստ ամենայնի, կսահմանափակվի բազմաթիվ հայտարարություններով և բողոքներով այն մասին, որ Մոսկվան բավարար ջանքեր չի գործադրում պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի հայերին, և դա կլինի պաշտոնական Երևանի լիակատար անգործության պայմաններում», - ասել է Արեշևը։

Խոսելով այն մասին, որ Ռուսաստանը բացառապես դիվանագիտական ճանապարհով է փորձում լուծել Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը, որտեղ ադրբեջանցի զինյալներն արդեն իրենց տեր են զգում, փորձագետն ասել է, որ այլ ճանապարհ այս պահին չի տեսնում։ «Եթե ռուս խաղաղապահները, կոպիտ ասած, սկսեն կրակել, ապա որոշ ժամանակ անց կստեղծվի այնպիսի իրավիճակ, որ նրանք Ղարաբաղում չեն լինի: Կարծում եմ, որ ցանկացած գնահատականի դեպքում, որոնք կարող են և էմոցիոնալ լինել, պետք է նկատի ունենալ այդ որոշիչ հանգամանքը»,- ամփոփել է Անդրեյ Արեշևը:

Քաղաքական գիտությունների դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովն իր հերթին կարծում է, որ արևմտյան երկրների միջև չկա միակարծություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման անհրաժեշտության հարցում։ «Իհարկե, նրանք կցանկանային հրկիզել Ղարաբաղը, բայց ԱՄՆ-ում և Ֆրանսիայում կա ուժեղ հայկական սփյուռք, որը խանգարում է դրան: Մյուս կողմից՝ բրիտանացիները շատ սերտ կապված են Բաքվի հետ, Ալիևը շատ է աշխատել նրանց հետ։ Բրիտանացիների հետ շփումները, ընդհանուր առմամբ, ավանդական են Ադրբեջանի համար, և նրանք, վստահ եմ, Բաքվին հորդորում են, ասում են՝ տեսեք, թե ինչ վիճակ է Ռուսաստանում, լավ պահ է ամբողջ Ղարաբաղը գրավելու համար։ Դա է Բաքվի՝ նման լկտի քաղաքականության պատճառը, որը փակել է Լաչինի միջանցքը և չի ցանկանում ապաշրջափակել այն, ինչպես նաև աստիճանաբար առաջ է մղում իր դիրքերը այն գծից, որը ամրագրված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ»,- ասել է փորձագետը Ukraine.ru-ին տված հարցազրույցում։

«Սահակաշվիլիի փորձը ցույց է տալիս, որ ագրեսորին հանգստացնելու քաղաքականությունը միայն հանգեցնում է նրան, որ ագրեսորը լիովին սանձարձակվում է և հարձակվում մեր խաղաղապահների վրա»,- հիշեցրել է Ալեքսանդրովը։

Դրանից խուսափելու համար պետք է մշտապես գնահատել ադրբեջանական կողմի թույլ տված բոլոր խախտումները, և դա պետք է անել ոչ միայն խաղաղապահ կոնտինգենտի, այլ նաև ԱԳՆ-ի միջոցով, կարծիք է հայտնել քաղաքագետը։

«Մասնավորապես, Լաչինի միջանցքի վերաբերյալ Բաքվի առջև պետք է դնել այն հարցը, որ նա արդեն իսկ խախտել է Ռուսաստանի հետ երկկողմ պայմանավորվածությունները, այդ թվում՝ դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիրը։ Դա պետք է հրապարակայնորեն հայտարարվի: Փոխարենը կուլիսային զրույցներ են գնում, որոնք ոչինչ չեն տալիս»,- եզրափակել է Միխայիլ Ալեքսանդրովը։

Համենայն դեպս, մոտ ապագայում պարզ կդառնա, թե Ռուսաստանի շրջագծով մխացող դեռ քանի հակամարտություն կկարողանա ուռճացնել Արևմուտքը, և ինչով կկարողանա հակազդել դրան Ռուսաստանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира