Կամչատկայում հզոր երկրաշարժից հետո ևս հինգ երկրաշարժ է գրանցվել
МЕЖДУНАРОДНОЕՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Կամչատկայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո գրանցվել է մինչև 4,6 մագնիտուդ ուժգնությամբ ևս հինգ երկրաշարժ։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Կամչատկայի երկրաֆիզիկական ծառայության կայքի տվյալներով՝ նոր երկրաշարժերի ուժգնությունը կազմել է 4,6, 4,0, 3,7, 3,6 և 4,1 մագնիտուդ։ Բոլոր ստորգետնա ցնցումները գրանցվել են Խաղաղ օվկիանոսում՝ այն շրջանում, որտեղ ավելի վաղ հզոր երկրաշարժ էր գրանցվել։
Հիշեցնենք, որ երկուշաբթի՝ ապրիլի 3-ին, տեղական ժամանակով ժամը 15։06-ին (երևանյան ժամանակով՝ 07:06) Կամչատկայում 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկ քաղաքից 64 կմ հեռավորության վրա, օջախը՝ 94 կմ խորության վրա։
Ավելի ուշ Կամչատկայի երկրամասի ԱԻՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունը հաղորդել է, որ երկրաշարժի հետևանքով որոշ շինությունների պատերին ճաքեր են հայտնվել, սակայն զոհեր ու տուժածներ չկան։