Ո՞ւմ էր ձեռնտու լրագրողի սպանությունը
МЕЖДУНАРОДНОЕՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Ռուս ռազմական լրագրող Վլադլեն Թաթարսկու (այլ անվամբ՝ Մաքսիմ Ֆոմին) սպանությունը կարող էր ծրագրվել որպես նախազգուշացում «Վագներ» ռազմական մասնավոր ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինին։ Նման եզրակացության է հանգել Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը (ISW):
Վերլուծաբանները կարծում են, որ Թաթարսկու սպանությունը, ամենայն հավանականությամբ, նախազգուշացում էր Պրիգոժինին, ով գնալով կասկածի տակ է դնում Կրեմլի հիմնական քարոզչական թեզերը ուկրաինական պատերազմի վերաբերյալ և նույնիսկ ակնարկում է իր՝ ՌԴ նախագահ դառնալու հետաքրքրվածության մասին՝ որպես Պուտինի իրավահաջորդ կամ մրցակից։
«Պրիգոժինի սրճարանում Թաթարսկու սպանությունը, հավանաբար, Պրիգոժինի և «Վագներ» մասնակցությամբ ռուսական ներքին հակասությունների սրման ավելի մեծ միտումի մի մասն է: Ռազմական թղթակցի սպանությունը խորացնում է պառակտումը ռուս ռազմական բլոգերների միջև, ինչը կարող է նպաստել Կրեմլի ցանկությանը՝ ուժեղացնելու տեղեկատվական տարածության նկատմամբ վերահսկողությունը», - նշում է ISW-ն:
Քիչ առաջ էլ ՌԴ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սանկտ Պետերբուրգի սրճարանում պայթյունին առնչություն ունենալու կասկածանքով ՌԴ ՔԿ-ի աշխատակիցները օպերատիվ ծառայությունների հետ միասին ձերբակալել են Դարիա Տրեպովային»։