Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Ազգի վարկաբեկման քարոզչական գիծ է տարվում». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին երկու տարին շատ է քննարկվում հանրության ուշադրությունը, նաև արձագանքը կարևորագույն խնդիրների ու հարցերի վերաբերյալ: Այս փուլում ևս, երբ զիջողական քաղաքականությունը շարունակվում է, կարող ենք հաճախ լսել «հանրության ուշադրությունը շեղելու փորձի» մասին: Այսօր ի՞նչ մակարդակում է այդ ուշադրությունը, կա՞ առհասարակ, և ի՞նչ ասել է՝ շեղել այն: Հոգեբան Կարինե Նալչաջյանի խոսքով, այսօրվա իշխանություններն ու իրենց շրջանակները շատ լավ կուրատորներ ունեն:

«Իրենց աշխատանքը կոորդինացնում են, և իրենք պարզապես լավ կատարողներ են: Եվ իրենք, այո, երբեք քարոզչությունը չեն կանգնեցնում: Մի կրակոցով երկու նապաստակ խփելու տարբերակն է գործում: Մի ձեռքով փոխադարձ պայմանավորվածությամբ վերացնում են Հայաստան պետությունը, մյուս ձեռքով քարոզչական գիծն են տանում: Երբ ասում ենք շեղող հանգամանք, որպես օրինակ կարող ենք բերել Փաշինյանի կնոջ կողմից հայ տղամարդկանց վարկաբեկելու վերջին հայտարարությունը: Մեծ հաշվով՝ ազգի վարկաբեկման քարոզչական գիծ է տարվում, որի նպատակը մեր ազգային ինքնագնահատականն իջեցնելն է: Եվ եթե ինքնագնահատականն իջնում է, զգոնությունն էլ է թուլանում»,-«Փաստի» հետ զրույցում նշել է Կ. Նալչաջյանը՝ ընդգծելով, որ խայծեր են տրվում, որոնք հաճախ մարդիկ կուլ են տալիս:

«Ոչ կամածին ուշադրություն հասկացություն կա: Երբ որևէ բան անսպասելի է, անսովոր է, ուղիղ կապված է զգացմունքային աշխարհի հետ, դա այդ պահին կարող է մեզ շեղել նույնիսկ մեզ համար շատ կարևոր գործունեությունից: Հիմա իրենք ժամանակ առ ժամանակ, թեկուզ ինչ-որ կապիկություններով, օրինակ՝ գրիչ գողանալով, շեղում են հանրության ուշադրությունը: Այն ուղեկցվում է վիկտիմիզացիայով. խոսքը հոգեբանորեն մարդուն զոհ դարձնելու մասին է: Այդ տրամաբանությամբ փորձում են ցույց տալ, թե իբր «բանի պետք չենք», «ինչ ազգ ենք որ», «կինը չգիտի՝ երջանկությունն ինչ է, ոչ էլ տղամարդն է տղամարդ»: Այսպես ինքնագնահատականին անընդհատ հարվածներ են հասցնում: Այն կազմակերպված պարտությունը, որն իրենք բերեցին, ևս հարված էր մեր ինքնագնահատականին, որովհետև հաղթողներ էինք, վերականգնել էինք մեր հայրենիքի ինչ-որ հատվածներ: Անընդհատ հարվածներ հասցնելու մի կոպիտ օրինակ բերեմ. երբ ճանճին անընդհատ հարվածում են ու, երբ արդեն բժժած ուզում է թռչել, մի հատ էլ են հարվածում: Մենք մոտավորապես այս իրավիճակում ենք»,-շեշտեց հոգեբանը:

Նրա խոսքով, դեռ 2018-ից են վիկտիմիզացիայի քայլեր անում. «Խոնարհվելով, ժողովրդին «սիրելով»՝ եկան իշխանության, հետո, օրինակ՝ ասացին՝ աղքատությունը ձեր գլխում է: Այս և նման այլ քայլերը խեղճացնելու նպատակ ունեն, ինչի հետևանքով մարդիկ սկսում են սեփական անձի նկատմամբ վստահություն չունենալ: Նաև ձեռքբերովի անօգնականության երևույթի մասին է խոսքը: Այնպես են անում, որ մարդիկ իրենց ոչնչի պիտանի չզգան: Իրականում քարոզչությունն իր գործն անում է: Երբ, օրինակ՝ ընդդիմադիր ուժերը բավականին գրագետ «Դիմադրության շարժում» կազմակերպեցին, սկսեցին ինտենսիվորեն վարկաբեկել ընդդիմադիր ուժերին, շարժումը: Այո, ցանկացած մարդ կարող է սխալվել:

Այստեղ ևս սխալներ կային, քանի որ քարոզչությունը երկու ուղղություն ունի: Մեկը տրամաբանությունն է, գիտակցությունը, որոնց մասով աշխատանքը լավ իրականացվեց: Մինչդեռ երկրորդ՝ էմոցիաների առումով թերացան: Ժողովրդի հետ աշխատանք էր պետք: Բայց էլի ուշ չէ, պետք է ժողովրդի մեջ լինել, տարբեր բնակավայրերում, այսպես ասած, հենակետեր ստեղծել և մարդկանց հետ տեղում քարոզչական աշխատանք տանել: Իսկ ի՞նչ ենք տեսնում հիմա: Կեղծ խաղաղության խայծը մարդիկ կուլ են տվել և թուրքի դրոշակը քթների տակ նորից իրենց խաբողներին, իրենց դեպի մահը տանողներին են ընտրում»:

Կեղծ խաղաղության թեզը, մեր զրուցակցի խոսքով, քաղցր բան է, մանավանդ ուժեղ ցնցումներից հետո: «Այդպիսի ցնցումներից հետո մարդիկ ներշնչվող են դառնում, ու այդ դեպքում այնքան հեշտ է ասել՝ «կզիջենք, միայն թե խաղաղություն ստանանք»: Իսկ երբ խաղաղություն չկա, ու որքան զիջում ենք, թշնամին ավելի է լկտիանում, մարդկանց զգոնությունը բթանում է: Մարդկանց հետ աշխատել է պետք, քանի որ սա ծանր պայքար է: Հայաստանի գլխին դեռ 2018-ին այնպիսի մի մեծ փորձանք է եկել, որ տանը նստելն ու մյուսների պայքարին սպասելը ճիշտ չէ: Նրանք, ովքեր ընտրել են այս իշխանությանը, հեղափոխություն կոչվածին ոգևորված մասնակցել են, բարոյական պարտք ունեն և՛ երկրի, և՛ ժողովրդի, և՛ իրենք իրենց առաջ: Մենք այսօր փողոցից տուն չպետք է գայինք: Պետք չէ ասել՝ մի անգամ գնացինք, վատ կազմակերպեցին, ու այդպես ոչինչ չանել: Նորից պետք է աշխատել մարդկանց հետ, կազմակերպել. վտանգի զգացողությունը պետք է այսօր շատ սուր լինի մարդկանց մոտ»,-նշեց հոգեբանը:

Միևնույն ժամանակ հավելեց՝ արթնացման կոչ անելը չի աշխատում. «Պետք է օգտագործել քարոզչությունն այնպես, ինչպես իրենք են օգտագործում: Շատ նրբություններ պետք է հաշվի առնել, քանի որ հեշտ չէ, մեր դեմ հոգեբանական պատերազմի զենքով մինչև ատամները զինված թշնամին է, որն ունի շատ լավ կատարողներ, որոնք բարոյական որևէ սկզբունք ու նորմ չունեն: Պայքարի ճիշտ ձևեր պետք է ընտրենք, քանի որ չպայքարելը մահ է: Լուռ ու մունջ դեպի սպանդանոց գնալն անընդունելի է: Ես չեմ ուզում մարդկանց թերագնահատել: Մեր մեջ շատ հայրենասերներ կան, որոնք պատրաստ են ամեն ինչի, բայց քանի որ իրենց անելիքը չեն պատկերացնում, կենտրոնանում են առօրյա հարցերի վրա, իսկ նման հարցեր բոլորս էլ ունենք: Երևանի վրա դեռ «բայրաքթարներ» չկան, կրակոցի ձայներն այստեղ չեն հասնում, մարդիկ գլուխները կախ իրենց կենցաղային շրջապտույտի մեջ են, բայց ժողովրդի հետ պետք է ճիշտ աշխատել, երբեք ուշ չէ»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%