Իսլամի աստվածաբանն աջակցել է Հայաստանին Ադրբեջանի հետ հակամարտությունում. «Փաստ»
МЕЖДУНАРОДНОЕ«Փաստ» օրաթերթը գրում է
realtribune.ru-ն «Իսլամի աստվածաբանն աջակցել է Հայաստանին Ադրբեջանի հետ հակամարտությունում» վերնագրով հոդվածում գրում է, որ Ադրբեջանի անաստված կառավարությունը ստում է, մահմեդականները պետք է ազատվեն այդ իշխանությունից, հայտարարել է իսլամ աստվածաբան Շեյխ Իմրան Հոսեյնը։ «Մուսուլմանը չպետք է աջակցի ստախոս կողմին: Ընդհակառակը, մուսուլմանը պետք է տեսնի, թե ով է ստախոս, բացահայտի ստախոսին, դիմադրի նրա ստերին և աջակցի նրան, որի դեմ ուղղված է սուտը, որը տուժում է այդ ստի պատճառով: Այդպես պետք է պատասխան տանք մենք՝ մահմեդականներս...
Հիմա բացարձակապես պարզ է, որ Ադրբեջանն է ստախոսը՝ Ադրբեջանի իշխանությունը, ոչ թե Ադրբեջանի ժողովուրդը, որը մահմեդական ժողովուրդ է։ Ես երբեք չեմ այցելել Ադրբեջան: Եվ ես չեմ գնալու այնտեղ, քանի դեռ այդ իշխանությունը, այդ անաստված իշխանությունը այնտեղ է: Մի օր կգամ նրանց մոտ, երբ ադրբեջանցիները կազատվեն իրենց անաստված իշխանությունից, և երբ նրանք կունենան մեկ այլ իշխանություն, որը հավատարիմ կլինի կամ գոնե կփորձի հավատարիմ լինել Ղուրանին։ Այդ ժամանակ ես կկարողանամ այցելել Ադրբեջան։ Սակայն ես այսօր կարող եմ այցելել Հայաստան, քանի որ նա ճնշված է։ Այո՛, Հայաստանը տուժել է և տառապում է»,- ասել է Իմրան Հոսեյնը։
Ըստ գիտնականի, հավատացյալ մուսուլմանները պետք է ոտքի կանգնեն ստի դեմ: «Հետևեք առաքելությանը, այլ ոչ թե ինչ-որ տեղական օրակարգի, ինչ-որ ազգայնական օրակարգի: Դա արեք Ալլահի հանդեպ ձեր հավատքի հիման վրա: Եթե ավարտես առաքելությունդ, Ամենակարողի օրհնությունն է սպասում քեզ: Բայց եթե դու դավաճանում ես քո առաքելությանը, եթե հավատարիմ ես այլ բանի, եթե քո հավատը ճշմարիտ չէ, ապա ի՞նչ կլինի դատաստանի օրը: Տարբեր երկրների քարոզիչներն ու իրենք՝ հայ քաղաքական գործիչները, երկար տարիներ է, ինչ Հայաստանի քաղաքացիներին համոզում են, որ հայկական պետությունը ոչ մեկին պետք չէ։
Նրանք ասում են, որ իսլամի երկրները չեն աջակցում իրենց։ Բայց իրականությունը միանգամայն այլ է: Հայաստանին իրականում հակադրվում են միայն երկու անաստված ռեժիմներ՝ թուրքականն ու Բաքուն։ Մնացած երկրներն առնվազն չեզոք կամ բարեկամական են։ Ես դա գիտեմ անձնական փորձից և բազմաթիվ խոսակցություններից: Ինչ վերաբերում է Պակիստանին, ապա նրան մտահոգում է միայն մեկ բան՝ Հարավային Կովկասում Հնդկաստանի դիրքերի թուլացումը։ Եվ շատ շուտով նույնիսկ պակիստանցիները ստիպված կլինեն վերանայել իրենց տեսակետները Հայկական հարցի վերաբերյալ: Դրա համար բավական պատճառներ կան»,ասել է Իմրան Հոսեյնը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում