Ереван, 22.Ноябрь.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Բամբ, թավ հնչողությամբ ու բազմաթիվ անհայտներով նվագարան. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Բամբիռը հին հայկական ազգային լարային կսմիթավոր նվագարան է և հանդիսացել է գուսանների հիմնական գործիքներից մեկը։ Իր նախնական տեսքով այն չի պահպանվել, վերականգնված է միայն ըստ գրավոր աղբյուրներում պահպանված նկարագրությունների ու տեղեկությունների։ Բամբիռի անվանումը գալիս է «բամբ» բառից, որը նշանակում է բաս, թավ հնչողություն։ Հայ միջնադարյան մանրանկարներն են պատկերացում տալիս, թե ինչպիսի նվագարան է եղել բամբիռը: Այդ նվագարանի մասին առաջին տեղեկությունները ստանում ենք միայն 9-րդ դարի աղբյուրներից, չնայած այն ավելի հին նվագարան է։ Մինչև այժմ ստույգ կերպով բնութագրված չեն ավանդական բամբիռի արտաքին տեսքը և կիրառման եղանակը։

Հստակորեն հայտնի չէ նաև լարերի քանակը, տեղեկություններ չկան լարվածքի, հնչողության և ընդգրկած ձայնածավալի մասին։ Հնագույն այդ նվագարանի մասին մոտավոր պատկերացումներ են տալիս հայ պատմիչների ու վիպասանների կցկտուր տեղեկությունները և վերջին ժամանակներում մասնագետների կատարած ուսումնասիրությունները։ Ըստ երաժշտագետ Նիկողոս Թահմիզյանի, այդ «լարավոր-կսմիթահար նվագարանը տարածված նվագարան է եղել հին և միջնադարյան Հայաստանում»։ Գուսանները հին Հայաստանում շրջել են գավառից գավառ և կատարել վիպական երաժշտական ստեղծագործություններ, և քանի որ նրանց արվեստում կարևոր դեր են ունեցել և՛ նվագը, և՛ խոսքը, ուստի նրանց հարկավոր է եղել այնպիսի նվագարան, որով միաժամանակ հնարավոր է թե՛ նվագել, թե՛ երգել կամ արտասանել։

Այս պատճառով էլ նրանք նախընտրել են լարային աղեղնավոր ու կսմիթային նվագարանները։ Դրանցից մեկն էլ հենց եղել է բամբիռը։ Պատմական աղբյուրներում, թեկուզև կցկտուր, բայց բազմաթիվ հիշատակությունները բամբիռի մասին վկայում են, որ այն լայնորեն տարածված է եղել Հայաստանում և կարևոր դեր է խաղացել երկրի մշակութային կյանքում։ Ենթադրաբար, բամբիռը եղել է պարանոցից կախ գցելու պարզ նվագարան։ Երկար ժամանակ ազգագրագետների ու երաժշտագետների շրջանում տիրապետում էր այն կարծիքը, թե բամբիռը եղել է ծնծղա, այսինքն՝ միմյանց խփելու ափսեաձև գործիք։ Սակայն Ղևոնդ Ալիշանի մոտ հանդիպում է գրվածք, որտեղ այդ երկու նվագարանները հիշատակվում են կողք կողքի։

Անհիմն է նաև այն տեսակետը, թե բամբիռը ջութակների ընտանիքին պատկանող գործիք է, քանզի գիտականորեն ապացուցված է, որ այդ դասի նվագարաններից ամենահինը 9-րդ դարի ծնունդ է։ Բամբիռի կառուցվածքի մասին պահպանվել են խիստ կցկտուր տեղեկություններ։ Հայտնի է, որ այն լարային նվագարան է, որի լարերը պատրաստվել են որևէ կենդանու աղիքից։ Երաժիշտ-նվագարանագործ Մարտին Երիցյանի կարծիքով, բամբիռը եղել է եվրոպական թավջութակի նախատիպը, քանի որ անունն էլ այդ տեսակետի օգտին է խոսում. այդ երկու նվագարաններն էլ ունեն թավ, բամբ հնչողություն։

Բայց, ի տարբերություն թավջութակի, բամբիռը նվագել են առանց աղեղի։ Վարպետների տարբեր սերունդներ փորձել են վերականգնել բամբիռ նվագարանը։ Արևել յան երաժշտության տեսաբան, երաժիշտ Վարդան Բունինը նույնիսկ ստեղծել է ժամանակակից աղեղնավոր մի նվագարան, որը, սակայն, չի պահպանվել մինչև մեր օրերը։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

СМИ: В секторе Газа дети и женщины отравились консервами, оставленными израильскими военными Пашинян и Хофрайтер обсудили отношения Армения-Европейский Союз Азербайджан – Франция: В чем причины напряженности? Залужный: Началась Третья мировая война В США редкую серебряную монету 17 века продали за рекордную сумму В Китае обнаружено сверхкрупное месторождение золота на сумму около 83 млрд. долларов Вице-премьер подчеркнул важность деятельности компании Foster and Partners в Армении Никол Пашинян в ближайшие дни даст интервью В Армении выделили свыше 1 млрд драмов на ремонт и строительство школ и детсадов Министр: Россия нанесла экологический ущерб Украине на 71 млрд. долларов Дети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBankКурсы валют в Армении Захарова выступила с комментарием в связи с поступившим ей звонком в прямом эфире Романосу Петросяну все еще не предложили должность главы КГД Юнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПалата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицАвантюризм кадровых движений: «Паст»Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст»Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст»Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст»Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоКарине Кочар: Рубен Кочар сжигает славу своего отца, хочет запомниться в истории Трамп выдвинул кандидатуру юриста Мэтью Уитакера на пост постпреда США при НАТО В Тавушской области вновь зафиксировали леопарда Ушел из жизни известный армяно-грузинский художник Тенгиз Микоянц Ford сократит 4 000 рабочих мест в Европе 24News: Пашинян потребовал освободить здание Брюсова до весны 2025 года 62-летняя Деми Мур сияет молодостью на мероприятии Elle Women In Hollywood «Ноа» - «Арарат» - 4:0 (видео) Анна Акопян в Риме посетила больницу, в которой лечатся украинские дети В общеобразовательных заведениях Армении проводятся занятия для учителей Курсы валют в Армении Элинар Варданян: То, что у оппозиции действительно есть упущения, никто не может отрицать НС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномСМИ назвали возможные сроки начала переговоров России и Украины Арпине Саркисян будет назначена главой МВД РАЕС направит в Грузию "политическую миссию"Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовПрограмма «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст»Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах