Կանայք ի բնե են պաշտպանում իրենց տունը, ընտանիքն ու պետությունը․ Մանե Թանդիլյան
БЛОГԱպրելու Երկիր կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
Խորապես համոզված եմ և շարունակում եմ հավատալ, որ կանայք թե՛ ճգնաժամային իրավիճակներում, ու թե՛ քաղաքական դաշտում լրջագույն որոշումների կայացման մեջ կարևոր դեր ու առաքելություն ունեն։ Եվ հե՛նց այսօր է նրանց ժամանակը։
«ԿԱՏԱՐԻՆԵ» կոնֆերանսին «Ճգնաժամային իրավիճակներում կին առաջնորդներ ունենալու առավելությունները» թեմայով պանելային քննարկմանը զրուցել ենք արդիական ու կարևոր հարցերի մասին, կիսվել սեփական օրինակներով ու փորձով։
Արագ ու համապարփակ որոշումներ կայացնելը, ռիսկային իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելը, առաջնահերթություններ սահմանելն ու ամեն ինչ հասցնելը այն հմտություններից ու կարողություններից են, որոնք պետք են ճգնաժամային իրավիճակներում, և որոնք բնորոշ են հենց կանանց։
Կանայք գիտեն՝ ինչ է պետք անել նախևառաջ։ Կանայք ի բնե են պաշտպանում իրենց տունը, ընտանիքն ու պետությունը։
1
Почему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».
2
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
3
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил
4
В Ереване прошёл образовательный марафон «ЕАЭС: интеграция и возможности»
5
Цена серебра обновила рекорд - $57,86 за унцию



