Այսօրվանից ուժի մեջ է մտնում Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի արտահանման արգելքը. բանակցությունները շարունակվում են
ЭКОНОМИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվում են, որպեսզի հայկական կաթնամթերքի արտահանումը Ռուսաստան վերականգնվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ Ռոսսելխոզնադզորը դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը ապրիլի 5-ից կաթնամթերքի մատակարարումը Ռուսաստան դադարեցնելու խնդրանքով։ Նշվում էր, որ Հայաստանի կաթնամթերքի վերամշակման ձեռնարկություններն Իրանում արտադրած հումք են օգտագործում, որի նկատմամբ Ռոսսելխոզնադզորը սահմանափակող միջոցներ է կիրառել։ Անդրադառնալով խնդրին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել էր, որ Իրանում կան այնպիսի կազմակերպություններ, որոնք գտնվում են եվրասիական ռեգիստրում, եւ նրանցից կաթնային սերուցք գնելը եւ ՌԴ արտահանվող ապրանքի մեջ օգտագործելը թույլատրվում է։