Չինաստանում բուլդոզերը քանդել Է հիվանդանոցը՝ հիվանդների հետ միասին
МЕЖДУНАРОДНОЕՉինաստանի Չժենչժոու քաղաքում (Հենան արեւելյան նահանգ) բուլդոզերը քանդել Է հիվանդանոցի մի մասը եւ նրան հարակից դիարանը: Այդ մասին, հունվարի 8-ին հաղորդել Է Associated Press-ը:
Միջադեպի հետեւանքով տուժել են կլինիկայի մի քանի աշխատակիցներ, վնասվել Է շուրջ 20 մլն յուանի (ավելի քան 3 մլն դոլար) սարքավորում: Բացի այդ, փլատակների տակ Է հայտնվել դիարանում գտնվող վեց դիակ:
«Հիվանդների աճյունների նման թաղումը խիստ անհարգալից վերաբերմունք Է մեռածների նկատմամբ: Երբեք չեմ մտածել, որը կարող Է նման բան տեղի ունենալ»,-հայտարարել Է հիվանդանոցի ներկայացուցիչ Չժան Յուանը:
Գործակալությունը նշում Է, որ տեղական իշխանությունները պլանավորում են հարակից ճանապարհն ընդարձակել հաստատության տարածքի հաշվին եւ հիվանդանոցի քանդելը ծրագրվել Էր դեռ մեկ տարի առաջ: Բաժանմունքների մի մասն արդեն տեղափոխվել Էր, սակայն դրանցից մի քանիսը դեռեւս գործում Էին, իսկ դրանց աշխատակիցները չԷին նախազգուշացվել շենքի վերահաս ապամոնտաժման մասին:



