Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Ագրեսորին «սնում» են հայկական տարածքներով». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս փուլում Ադրբեջանի կողմից կրկին տարածքային առաջխաղացումներ կան թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի Հանրապետությունների տարածքներում: Բացի այդ, Ադրբեջանը շարունակում է թիրախավորել հատկապես Արցախի խաղաղ բնակչությանը: Նախօրեին էլ ադրբեջանցիները արգելափակել էին մի քանի ամիս ընտանիքներից բաժանված մեր 27 հայրենակիցների մուտքն Արցախ, ինչի հետևանքով մի քանի կանանց ինքնազգացողությունը վատացել էր, ու նրանք տեղափոխվել էին հիվանդանոց:

«Կովկաս» ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հրանտ Միքայել յանը նկատում է՝ վերոնշյալ փաստերը որևէ նոր իրողության մասին չեն, քանի որ Ադրբեջանն իր քաղաքական ցանկությունների ու ծրագրերի մասին վաղուց է հայտարարել և փորձում է իրագործել: Այստեղ խնդիր է Հայաստանի, ավելի ստույգ՝ Հայաստանի իշխանությունների պահվածքը, և այս առումով տեսնում ենք, որ առանձնապես դիմադրություն չկա: Հենց նշված խնդրով է պայմանավորված այն հանգամանքը, որ Ադրբեջանի ցանկությունները լայն են. եթե դիմադրություն չլինի, ապա Ադրբեջանը, որը ոչ մի սուվերեն կամ ճանաչված տարածք չի ճանաչում, ուր էլ գնա, հաջողություն է ունենալու: Այստեղ հարցն այն է, որ պետությունը իշխանությունների որոշմամբ չի դիմադրում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Հ. Միքայելյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի առաջխաղացմանը՝ քաղաքագետը նշեց գործընթացի նպատակների մասին: Նա չի կարծում, որ սա զուտ առանց որևէ փաստաթղթի սահմանագծման, սահմանազատման գործընթաց է, ինչպես շատերն են պնդում: «Այս տարածքների զավթումով Ադրբեջանը մի քանի նպատակ է հետապնդում, որը բնավ սահմագծումը չէ: Առաջին նպատակը հայ բնակիչներին տեռորի ենթարկելն է, երկրորդը՝ վերցնել գերիշխող դիրքեր, որտեղից և՛ պաշտպանությունը, և՛ հարձակումն ավելի հեշտ է կազմակերպել, երրորդ՝ հափշտակել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ռեսուրսները՝ սկսած ջրայինից վերջացրած հանքերով: Առաջխաղացումները հենց այս նպատակներով են: Ի դեպ, Հայաստանի ԱԱԾ-ն չի հայտարարել, թե ուր են մտել ադրբեջանցիները, ինչ են վերցրել: Հայտարարել են միայն, որ իրավիճակը բարելավվել է, բայց այստեղ այլ հարց կա. կարծես մտահոգ չեն, որ ադրբեջանցիները մտնում են ՀՀ տարածք, այլ խնդիրն այն է, թե ինչ են մտածում Հայաստանի բնակիչները: Եվ այս իմաստով վերջին հայտարարությունը զուտ քարոզչական բնույթի է»,-նկատեց փորձագետը:

Հրանտ Միքայել յանի կարծիքով, Ադրբեջանի կողմից «օղակը սեղմելու» գործընթացի ենք ականատես լինում: «Նշվածի գլխավոր ցուցիչը Բերձորի միջանցքի շրջափակումն է: Թեպետ կան որոշ զարգացումներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշում, ՌԴ իշխանությունների փորձեր, Արևմուտքի հայտարարություններ, միևնույնն է, Ադրբեջանը Բերձորի միջանցքը չի բացում ու պարզ հայտարարում է, որ չի բացելու: Սա մտահոգիչ է ու ցույց է տալիս, որ վիճակը վատթարագույնի է հասել: Բացի այդ, Ադրբեջանը խոսում է սահմանների բացման մասին, բայց միայն իր համար, իսկ Հայաստանի համար բոլոր ճանապարհները փորձում է փակել, ինչի վառ օրինակը Գորիս-Կապան ճանապարհն է: Մեծ հաշվով, լուրջ մարտահրավեր է սա, որին չի ստացվի հեշտությամբ դիմադրել: Բայց տարվող քաղաքականությունը ևս միտված չէ դիմադրությանը: Նման քաղաքականություն, մեծ հաշվով, չի տարվում, ու մենք ժամանակ ենք կորցնում, ինչն իր հերթին խնդիր է»,-հավելեց մեր զրուցակիցը:

Իսկ թե այս պարագայում ի՞նչ բանակցություններ են ընթանում, նա շեշտեց. «Այդ բանակցությունները բխում են դրսի խաղացողների շահերից: Այն բանակցությունները, որոնք տարվում են Մոսկվայում, Սոչիում, բխում են ՌԴ-ի շահերից: Բանակցությունները, որոնք տեղի են ունենում Վաշինգտոնում կամ Բրյուսելում, բխում են Արևմուտքի շահերից: Դրանք չեն բխում Հայաստանի շահերից, իսկ Ադրբեջանն էլ կարողանում է շատ լավ կապիտալիզացնել այս արդյունքները: Այստեղ կարևորն այն է, որ այդ բանակցությունները խաղաղություն չեն բերում: Այդ ամենի հետևանքով ունենում ենք Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ գոյություն ունեցած մի իրավիճակ, որը կոչվում էր ագրեսորին խաղաղեցնելու փորձ՝ «Appeasement policy». Հիտլերին փորձել են «սնել» տարածքներով, որ հանգստանա: Նույնն էլ տեղի է ունենում հիմա: Ագրեսորին, որը Թուրքիան է, «սնում» են հայկական տարածքներով և, ցավոք սրտի, ինչպես այն ժամանակ, հիմա ևս այդ քաղաքականությունը կոնսենսուսային է: Այս պահի դրությամբ խոշոր ուժերը չեն ընդդիմանում այդ քաղաքականությանը, բացի, գուցե, Իրանի Իսլամական Հանրապետությունից»:

Քաղաքագետի խոսքով, նշվածը խնդիր է արտաքին քաղաքական դաշտում, բայց արտաքին քաղաքականության մեջ այդ ընկալումները չեն կարող ինքնուրույն փոփոխվել: «Այս տեսանկյունից Հայաստանի կողմից դիվանագիտական աշխատանքի անհրաժեշտություն կա: Օրինակ՝ մենք տեսնում ենք, որ Հայաստանի կողմից տարբեր միջազգայնագետների, իրավաբանների միջոցով որոշակի աշխատանքներ կան իրավական դաշտում, բայց, ամեն դեպքում, եթե դա չի լրացվում դիվանագիտական աշխատանքով, արդյունք չի լինի: Ոչնչի չդիմադրելը օգնություն է Ադրբեջանին: Ցավոք, կարելի է ենթադրել, որ Հայաստանի իշխանությունների այս քաղաքականությունը, կամովի թե ակամա, իսկ ես կարծում եմ՝ կամովի, օգնում է Ադրբեջանին: Այսպիսով, կարող ենք ասել, որ Ադրբեջանը չի կանգնելու, չի սահմանափակվելու որևէ տեղով ու չի հայտարարելու, թե այսքանով բավարարվելու է: Ադրբեջանը պարզ ասում է, որ դեռ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» հարցը կա, որն, ըստ իրենց, ամբողջ Հայաստանի տարածքն է ներգրավում: Բացի այդ, հիմա Ադրբեջանը նաև ուզում է ժողովրդագրական բալանս փոխել, այսպես կոչված, «վերադարձի քաղաքականություն» վարել՝ Հայաստանը թուրքերով բնակեցնել, ինչը ևս լուրջ խնդիր է»,-շեշտեց քաղաքագետը:

Հրանտ Միքայել յանի խոսքով, կարևորն այն չէ, թե Նիկոլ Փաշինյանը կոնկրետ ինչին է համաձայնել, այլ այն, թե ինչին չի ընդդիմացել: «Այսօրվա իրավիճակում դիվանագիտական, քաղաքական ու նաև ռազմական դաշտում ուժերի բալանսը Թուրքիայի և Ադրբեջանի օգտին է:Ու այս պարագայում հարցն այն չէ, թե ինչի շուրջ կստացվի պայմանավորվել: «Ինչոր հարցի շուրջ պայմանավորվելու» եզրույթն ինքնին այս պարագայում սխալ է, որը շատ է օգտագործվում նաև դիվանագետների կողմից: Մտածում են, թե մենք մի բանի շուրջ պետք է պայմանավորվենք, և այդ պայմանավորվածությունը կգործի, ինչը սխալ է: Խնդիրն այն է, թե ինչքանով կկարողանանք զսպել Ադրբեջանի ախորժակն ու ագրեսիան: Եթե այս տեսանկյունից դիտարկենք, ապա գուցե ինչ-որ բան ստացվի, բայց Ադրբեջանի հետ պայմանավորվելու տեսանկյունից հարցը դիտարկելը մեզ միանշանակ վատ ուղղությամբ է տանում»,-ընդգծեց փորձագետը:

Նրա խոսքով, հարցն այն է նաև, թե իշխանությունները որ խնդրի լուծումն են արդիական համարում: «Եթե համարենք, որ խնդիրը Ադրբեջանի հետ ցանկացած գնով պայմանավորվելն ու ամեն ինչ հանձնելն է, ապա այս տեսանկյունից շատ արդյունավետ են գործում: Եթե խնդիրը Հայաստանի պաշտպանությունն է, գոյատևումն է, ապա պարզ է, որ այս ուղղությամբ սխալ են գործում:

Թեպետ այս իշխանություններն իրենց հայտարարություններով ցույց են տվել, որ իրենց խնդիրը հենց ցանկացած գնով պայմանավորվելն է. բացի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման պահանջից, մնացած հարցերում առաջ են գնացել, և խոսքն առաջին հերթին տարածքային հարցերի մասին է: Ներկա իշխանությունները, ճիշտ է, զգալի մասով պասիվ օբյեկտի դերում են, բայց, ամեն դեպքում, ինչ-որ քաղաքականություն են իրականացնում: Չարձագանքելու մոտեցումն այս տեսանկյունից ևս քաղաքականություն է: Ստեղծված իրավիճակը հենց չարձագանքելու, չդիմադրելու, ազգային շահերը չձևակերպելու, պայքարի բացակայության, տարածքների հանձնման քաղաքականության հետևանքն է: Այս ամենը նաև աշխարհաքաղաքական որոշակի խմորումների տրամաբանության մեջ է, ինչը ևս խնդիր է: Այսինքն, Հայաստանը, մեծ հաշվով, շատ ավելի մեծ շահերի շարժի փոփոխության և բախման կետ է դառնում: Հայաստանը մինչ այս, այսպես ասած, շատ քիչ է երևացել, որ միջազգային, համաշխարհային ուժերը մեր երկիրը որպես հակադրության դաշտ չդիտարկեն: Իսկ արդեն հիմա այդ ընկալումը կա. այժմ Հայաստանի, Արցախի հարցերը լուծվում են տարբեր գերտերությունների շահերի բախման համատեքստում»,-հավելեց Հ. Միքայելյանը:

Թե ինչ է մեզ սպասվում, նրա դիտարկմամբ, մեծապես կախված է լինելու տարածաշրջանից դուրս տեղի ունեցող գործընթացներից, ինչպիսիք Ուկրաինայի, Իրանի, Իսրայելի շուրջ զարգացումներն են, նաև ՌԴ-Արևմուտք առճակատումը. «Այդուհանդերձ, Հայաստանի կողմից աննախաձեռնողականության բացակայության պարագայում պարզ է, որ որևէ լավ բան չի սպասվում: Այս դեպքում Ադրբեջանը կրկին առաջ է գալու՝ փորձելով հայկական տարածքների հաշվին ընդլայնել իր տարածքային վերահսկողությունը, նոր ռեսուրսներ հափշտակել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%