Ереван, 24.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Այն ամենի բանալին, ինչը փնտրում եմ, պահվում է Հայաստանում». «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

realtribune.ru-ն գրում է, որ ռեժիսոր, դերասան, նորարարական ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտի փորձագետ Պյոտր Նեմոյը պատասխանել է IA Realist-ի հարցերին։ Հարց.- Արդեն երեք տարի է, ինչ ապրում եք Երևանում։ Ինչո՞ւ Հայաստանը: Պյոտր Նեմոյ.- Դա երկու բացատրություն ունի: Նախ՝ սա մի երկիր է, որն ինձ շատ մոտ է մշակույթով և հարաբերությունների կառուցվածքով, խորապես մտերիմ և մարդկայնորեն հասկանալի: Երկրորդը կապված է իմ հետազոտական աշխատանքի հետ։ Ես ապրել եմ Հնդկաստանում, Բայկալում, ուսումնասիրել եմ ժողովուրդներին, նրանց մշակույթը, պատմությունը… և հետո բացահայտել, որ այն ամենի բանալին, ինչը փնտրում եմ, պահվում է Հայաստանում:

Վեդայական, շամանական մշակույթներ, վաղ քրիստոնեական աշխարհ և, ընդհանրապես, որպես այդպիսին՝ քաղաքակրթության ծագում, ես հասա բոլոր հարցերի պատասխանների մեկնարկային կետին: Հարց.- Ունե՞ք Հայաստանում ապրելու դրական և բացասական կողմերի ձեր ցանկը: Պյոտր Նեմոյ.- Իհարկե: Երևանում ապրելու ամենամեծ թերությունն այն է, որ ցանկացած հանդիպման պետք է գնալ լրիվ գաղտնի, այլապես չես հասցնի բարևել ում ճանաչում և սիրում ես, բոլորի հետ պետք է ամենաքիչը մի բաժակ սուրճ խմել, վերջ, դու անհույս ուշացել ես: Մեկ այլ մինուսը (ուղղակի սարսափելի) համեղ սնունդն ու հյուրասիրությունն է: Բայց լուրջ հարց. դրանք մինուսնե՞ր են։ Կարելի է խոսել այն մասին, որ չկա համակարգ, որ դժվար է գտնել ճիշտ վարպետների, այլ ոչ թե նրանց, որոնց մոտ «հարց չկա»։ Եվ պլ յուսները…

Գլխավորն այն է, որ Երևանն աշխարհի կենտրոնն է։ Ամեն երրորդ մարդ, որին հանդիպում ես փողոցում, վերջերս է վայրէջք կատարել պայմանական Փարիզից և մի քանի օրից կթռչի, ասենք, Նյու Յորք... Եվ դա շատ թույն է: Դա նեյրոնային ցանցի կենտրոնն է, և դու առաջինն ես իմանում ամբողջ աշխարհի բոլոր նորությունները, բամբասանքներն ու ասեկոսեները: Հարց.- Ի՞նչ եք կարծում, հայերն ինչո՞վ են տարբերվում մյուս ազգերից: Պյոտր Նեմոյ.- Նախ՝ հայերը հսկայական քիթ ունեն, որը հազարավոր տարիներ շարունակ խոթում են ամենուր։ Հայկական քթի արդյունքում ստեղծվել է Մատենադարանը՝ երկրագնդի պատմության ամենահարուստ հավաքածուն։ Այո, այո, դա ոչ միայն հայերինն է։ Հայերը հավաքել են և՛ հնդկական փիլիսոփայությունը, և՛ հունականը, այսինքն՝ ամբողջ աշխարհի պատմությունը։ Այսպիսով, հայերի հիմնական հատկանիշը հետաքրքրասիրությունն է։

Հայերի երկրորդ տարբերակիչ առանձնահատկությունն այն է, որ նրանք պահպանում են հավատի, հումորի և ռացիոնալության անհավանական հավասարակշռություն: Դա յուրահատուկ համադրություն է։ Դե, իհարկե, չի կարելի չասել, թե որքան զգացմունքային են հայերը։ Դա մի կողմից խնդիր է, բայց մյուս կողմից՝ շատ խորը իրավիճակ։ Հայերի համար շատ կարևոր է վիճակը, տրամադրությունը, մշտական հուզական շփման պահպանումը, և դա արդեն նեյրոնային ցանցի հատկություն է։ Դա շատ դժվար ոլորտ է։ Կամ գուցե դա իմ՝ աշխարհի այդ անկյանը սիրահարված մարդու սուբյեկտիվ ընկալումն է։ Հարց.- Ի՞նչ սկզբունքներով կարող են համախմբվել հայերը։ Պյոտր Նեմոյ.- Հիմա մարդիկ համախմբվում են բանկերի, փողի և այլ ակնթարթային խնդիրների շուրջ։ Բայց եթե նրանք նույնն անեն, բայց համախմբվեն իմաստի, արժեքների շուրջ, ապա դա տիեզերական էֆեկտ կտա, դա քաղաքակրթության զարգացման նոր փուլ կլինի։ Ինչպե՞ս կարող է դա տեղի ունենալ:

Արժեքների շուրջ իրավասությունների համադրումը բարդ գործ է, հատկապես հիմա, երբ աշխարհը մասնատված և պառակտված է: Բայց եթե հայերին հաջողվի ուս ուսի տված կանգնել և միավորվել այն արժեքների շուրջ, որոնք նկարագրվում են Մխիթար Գոշի, Նարեկացու և շատ այլ վաղ քրիստոնեական տեքստերում, դա անհավանական բեկում կլինի։ Ի՞նչը պետք է նպաստի դրան։ Մենք գիտենք հարյուրավոր հայերի մասին, ովքեր զարմանալի արդյունքներ են գրանցել տարբեր գիտությունների, մշակույթի և արվեստի, բժշկության, ճարտարագիտության ոլորտներում, սակայն նրանցից միայն մի քանիսն են թողել դպրոց։ Այսինքն, բոլորը «Գագարին» են։ Դա մի կողմից թույլ է տալիս հասնել բարձունքների ու փոխել ամբողջ աշխարհը, մյուս կողմից՝ թույլ չի տալիս քո գիտելիքներն ու հմտությունները փոխանցել քո հայրենակիցներին։ Դա խոր խնդիր է և պետք է լուծվի: Բացի այդ, կա ևս մեկ խնդիր: Ինձ թվում է՝ պետք է ինչ-որ բան անել, որպեսզի հայերը սովորեն ներել միմյանց, արտաքին աշխարհում պաշտպանեն միմյանց, հետո ներսում՝ տանը կպարզեն, բայց հետո...

Միակ բանը, որ միավորում է ողջ հայությանը, պատմության մասին խոսելն է։ Այստեղ բոլորը համակարծիք են։ Հարց.- Դուք ասել եք, որ Արցախյան պատերազմը ձեր պատերազմն է։ Ինչո՞ւ։ Պյոտր Նեմոյ.- Արցախյան պատերազմի ժամանակ ինքս ինձ համար մի բան եմ հասկացել. իմ ընկերներն այդ պատերազմում էին, և նրանք զինվորականներ, ավազակներ, հատուկ ջոկատայիններ չէին։ Նրանք երաժիշտներ, արվեստագետներ էին։ Նրանք պաշտպանում էին իրենց հողն ու պատմությունը։ Ինձ համար Արցախյան պատերազմը մարդկության քաղաքակրթական խաչմերուկն է։ Եվ այն ընդհանրապես տեղի չի ունենում գերտերությունների մարտերում։ Դա նման է կոտրված պատուհանների տեսությանը: Եթե ինչ-որ մեկը ձեր բակում օգնություն է գոռում, իսկ դու դուրս չես գալիս օգնելու, ապա դու ինքդ ես ընտրում այն աշխարհը, որտեղ ապրելու ես։ Եթե դու օգնության չես եկել, ուրեմն դժգոհելու ոչինչ չունես այն աշխարհից, որում հայտնվել ես։

Արցախյան պատերազմը, ինչպես և ցանկացած պատերազմ, պատերազմ է իշխանության, փողի, ազդեցության ոլորտների, ռեսուրսների համար։ Բայց այդ պատերազմը նաև բոլորովին այլ բանի մասին է։ Դա պատերազմ է խաբեության, պատմության կեղծման և դրա օրինականացման դեմ, դա բուն արմատների դեմ լկտի պայմանավորվածությունների պատերազմ է։ Եվ դա իմ պատերազմն է, քանի որ աշխարհը, որը գտնվում է սահմանի այս կողմում, այն ամենն է, ինչ ես զգում եմ որպես իմ աշխարհ, որպես աշխարհ, որտեղ ես ուզում եմ լինել, որի մեջ տեսնում եմ իմ երեխաների ապագան։ Իսկ սահմանի մյուս կողմում մի աշխարհ է, որտեղ ես չէի ցանկանա ապրել։ Իրականում ես չեմ կարող գնդացրով կռվել, ես դրանով ոչ մի օգուտ չեմ բերի, բայց կարող եմ օգնել այն ամենով, ինչով կարող եմ, կարող եմ օգնել ֆինանսներով, գիտելիքներով, նախագծերով: Եվ դա այն է, ինչ ես հիմա անում եմ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира