Լեմպարդն այսօր կանցկացնի իր առաջին մարզումը Չելսիի գլխավոր մարզչի պաշտոնում
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անգլիացի մարզիչ Ֆրենկ Լեմպարդն այսօր՝ ապրիլի 6-ին, առաջին մարզումը կանցկացնի ՝ որպես «Չելսիի» գլխավոր մարզիչ, հայտնում է Մեթ Լոուն՝ սոցցանցերի իր էջերում:
Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ 44-ամյա մասնագետը «կապույտներին» կգլխավորի մինչև 2022/2023 մրցաշրջանի ավարտը։ Լեմպարդն արդեն գլխավորել է «Չելսին» 2019-ից 2021 թվականներին։ Որպես ֆուտբոլիստ՝ նա ակումբում անցկացրել է 13 տարի (2001-2014)։ Լեմպարդի վերջին աշխատավայրը եղել է «Էվերտոնը», որտեղից անգլիացին հեռացվել էր 2023 թվականի հունվարին։
«Չելսին» 29 խաղում 39 միավոր է վաստակել և Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում լոնդոնցիները կհանդիպեն Մադրիդի «Ռեալին»: Հաջորդ խաղը «Չելսին» կանցկացնի ապրիլի 8-ին՝ արտագնա հանդիպում անցկացնելով «Վուլվերհեմփթոնի» հետ: