Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Նոր ծրագրի բյուջեն կազմում է 900.000 եվրո

ОБЩЕСТВО

ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ այսօր Երևանում պաշտոնապես մեկնարկել է «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագիրը, որն իրականացվելու է Եվրոպայի Խորհրդի կողմից՝ Եվրամիության ֆինանսավորմամբ, Արևելյան գործընկերության երկրներում 2015-2017թթ. ծրագրային համագործակցության շրջանակում:Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից: Ծրագրի նպատակն է՝ ամրապնդել մարդու իրավունքները` բարելավելով բուժծառայության, այդ թվում` հոգեկան առողջության հետ կապված խնամքի տրամադրումը Հայաստանի բանտերում: 24 ամիս տևողությամբ ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել 2017թ-ի փետրվարի 28-ին: Ծրագրի բյուջեն կազմում է 900.000 եվրո: Ծրագրի պաշտոնական մեկնարկին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության hամագործակցության բաժնի ղեկավար պարոն Հոա-Բին Աջեմյանը, այլք: Հովհաննես Մանուկյանը, շնորհակալություն հայտնելով եվրոպացի և տեղացի գործընկերներին, նշել է, որ ծրագիրն իրականություն է դարձել նաև նրանց շահագրգիռ մասնակցության շնորհիվ:

Ըստ նրա՝ առողջության իրավունքը մարդու հիմնական իրավունքների անքակտելի մասն է, որից օգտվում են նաև ազատազրկման մեջ գտնվող անձինք՝ անկախ գործած հանցանքի բնույթից: «Փակ հաստատությունում գտնվող մարդու իրավունքներն առավել խոցելի են։ Այդ իսկ պատճառով, առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել ազատազրկվածների առողջության իրավունքի պաշտպանությանը: Մեր բարեփոխումների թիրախներից է քրեակատարողական հիմնարկներում առողջապահական ծառայությունների պատշաճ մատուցումը: Արդարադատության նախարարության կողմից քրեակատարողական համակարգում իրականացվող բարեփոխումների գերակշիռ մասն ուղղված է մարդու իրավունքների երաշխավորմանը, դատապարտյալների համար միջազգային չափանիշներին համապատասխան պայմանների ապահովմանը»,-ընդգծել է Հովհաննես Մանուկյանը: Նախարարը ներկայացրել է նաև քրեակատարողական հիմնարկների բժշկական սպասարկման ոլորտի բարելավման ուղղությամբ 2014 թվականի ընթացքում Արդարադատության նախարարության կողմից ձեռնարկված միջոցառումները՝ հավելելով, որ քրեակատարողական համակարգի բժշկական սպասարկման ոլորտում դեռևս առկա են մի շարք անելիքներ ինչպես իրավական, այնպես էլ ենթակառուցվածքային մակարդակներում: Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան բարձր է գնահատել Արդարադատության նախարարության ջանքերը, որոնք ուղղված են այս ոլորտում իրականացվող շարունակական բարեփոխումներին: Նա կարևորել է ծրագրի իրականացման համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին և այդ ուղղությամբ համագործակցությունն ու մոնիտորինգի իրականացման աշխատանքները: ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարը նշել է, որ ծրագրի գլխավոր նպատակը բանտային համակարգի համապատասխանեցումն է մարդասիրական չափանիշներին և հույս հայտնել, որ ծրագիրը հաջողություն կունենա: Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության hամագործակցության բաժնի ղեկավար պարոն Հոա-Բին Աջեմյանի խոսքով՝ ԵՄ-ն աջակցում է Հայաստանին՝ արդարադատության առավել արդյունավետ համակարգ ունենալու նպատակով:«Բանտային պայմանների բարեփոխման ուղղությամբ ԵՄ-ն լուրջ ֆինանսական միջոցներ է ներդնում՝ նպատակ ունենալով բարելավել դատապարտյալների կենսապայմանները: Մենք նկատում ենք որոշակի առաջընթաց ինչպես մարդու իրավունքների, այնպես էլ արդարադատության ոլորտում»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը:

Ծրագրի շրջանակում կբարելավվի Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում առողջապահության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը, կվերապատրաստվեն դրանց անձնակազմը, ինչպես նաև, օժանդակելով Հայաստանի կառավարությանը քրեակատարողական հիմնարկների բուժմասերի նյութական պայմանները բարելավելու հարցում, հատուկ ուշադրություն կդարձվի Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի վերջին զեկույցներում որպես առավել խնդրահարույց առանձնացված քրեակատարողական հիմնարկներին: Հիշեցնենք, որ 2014թ-ի դեկտեմբերին էր ստորագրվել համագործակցության պայմանագիր` մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունը Արևելյան գործընկերության վեց երկրներում, այդ թվում` Հայաստանում, խթանելու նպատակով:

 

IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельности