Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Մշտապես կապ մեջ եմ Արցախի իշխանության հետ և գիտեմ, որ մշտապես ճնշման տակ են՝ ինչպես թշնամու, այնպես էլ ՀՀ իշխանության կողմից․ Նաիրի Հոխիկյան

ИНТЕРВЬЮ

Ադրբեջանցիները փակել են արցախահայության ճանապարհը և հայտարարել, որ մուտքը կթույլատրվի միայն Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելու դեպքում։ Այդ մասին Հանրայինին տված հարցազրույցում ասել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ Թեմայի վերաբերյալ «Փաստ» լրատվականը հարցեր է ուղղել Նաիրի Հոխիկյանին։

-Պարո՛ն Հոխիկյան, Արցախի պետնախարարի այս միտքն ինչպե՞ս պետք է հասկանանք։

-Կարծում եմ, որ այս հարցում թերացումները միայն հայկական կողմից չեն, Ադրբեջանի կողմից էլ կա, ուղղակի Ադրբեջանն այս պահին ունի լրջագույն աջակիցներ, ինչպես Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Իսրայելը, իսկ Հայաստանը, կարելի է ասել, չունի աջակից։ Միայն Ռուսաստանն է, որն էլ ապահովում է միայն ֆիզիկական անվտանգությունը, բայց տեղեկատվական, հոգեբանական անվտանգությունը բարձիթողի վիճակում է։ Ադրբեջանը չի անի և ի զորու էլ չէ փակել Արցախ մտնողների ճանապարհը։ Որպեսզի Ադրբեջանն իմանա, թե ովքեր են Արցախի քաղաքացի, իսկ ովքեր՝ ոչ, պետք է առնվազն ստուգի այդ մարկանց անձնագրերը, ինչը մարդու իրավունքների և 2020թ նոյեմբերի 9-ի հայտարարության հերթական կոպտագույն խախտում է և արդեն կզրոյացնի նաև ռուսների ներկայության անհրաժեշտությունը։ Այն ինչն Ադրբեջանը հայտարարում է, ավելի շատ տեղեկատվական հոգեբանական ճնշում են արցախցիների համար, քան քաղաքական գործոն։ Կարծում եմ, որ ՌԴ խաղաղպահների ուղեկցությամբ Արցախ գնալ-գալու դեպքում ֆիզիկական անվտանգության խնդիր չի լինի։

-ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ գնացող մեքենաներից մեկը ներխուժեցին, երբ խաղաղպահներն ուղեկցում էին Արցախ, օրերս էլ նման դեպք գրանցվեց կանանց դեպքում։ Սա անվտանգային խնդի՞ր չէ, ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ։

-Իհարկե, դրանք ռուսների համար թերացումներ են։ Ոչ թե համակարգային խնդիրներ են, այլ՝ ուղղակի պաշտոնական բացթողումներ։ Այդ ռուս խաղաղապահ սպան, որը թույլ է տվել, որ ադրբեջանցին բացի դուռը և մտնի ավտոբուս արդեն իսկ պետք է ենթարկվի կարգապահական պատասխանատվության։ Նմանատիպ պատիժներ պիտի լինեն խաղաղապահների մեջ, որպեսզի մյուսներն իմանան, որ որևէ ադրբեջանցու չի կարելի թույլատրել մոտենալ մեքենային, այլ ուր մնաց դուռը բացի։ Սրանք թշնամու կողմից միտումնավոր կազակերպվող սադրանքներ են, որպիսի հնարավորիս նվազեցնի ռուս խաղաղպահների դերակատարումը և պայմաններ ստեղծի, որ ռուսները ստիպված լինեն դուրս գալ այստեղից հայկական կողմի պահանջով և երկրորդը՝ հնարավորինս տեղեկատվական ահաբեկչություններ տարածեն, մարդկանց հասցնեն հոգեբանական մի վիճակի, որ մարիկ կամովին թողնեն և Արցախից դուրս գան։ Նույն նպատակով իրենք հաճախ կրակում են խաղաղ բնակիչների ուղղությամբ, եթե ուզենան սպանել, ապա կարող են նաև դա անել, բայց չեն անում, քանի որ գիտեն իրենց համար հնարավոր ծանր հետևանքների մասին՝ ինչպես քաղաքական, այնպես էլ Արցախի ՊԲ-ի ստորաբաժանաումներն էլ կարող են իրենց զինվորներին սպանել։

-Արցախի պետնախարարը հայտարարում է, որ Ադրբեջանը փոխել է իր պահանջները։ Նույն մտքի հետ համաձայն է նաև ՀՀ քաղաքական իշխանության ղեկավարը և զուտ արձանագրելուց բացի, որևէ այլ հատարարություն, գործողություն չի հաջորդում։ Ի՞նչ ունի անելու ՀՀ իշխանությունն այստեղ՝ հաշվի առնելով, որ ինքը ևս նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ է։

-Հաշվի առնելով, որ ՀՀ քաղաքական իշխանությունն արդեն հնարավորինս վատ բան արել է և՛ Հայաստանի, և՛ Արցախի հանրապետությունների համար, ես կարծում եմ, որ լավագույնը կլինի ընդհանրապես ձեռքերը լվանալ և ոչինչ չանել։ Նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանի և իր քաղաքական խմբակին։ Իրենց մասնակցությամբ բոլոր տեսակի բանակցություններում, մենք միշտ վնաս ենք կրել։ Պրահա, Բրյուսել, Սոչի այս բոլոր բանակցությունները եղել են Ադրբեջանի օգտին։ Երբ Նիկոլ Փաշինյանը գնացել է բանակցության, հետ է եկել, ինչպես ինքն է սիրում ասել՝ նշաձողն իջեցված։ Հետևաբար, ինչքան քիչ խոսի և ընդհանրապես հեռու մնա Արցախից, իսկ ավելի ցանկալի է նաև ՀՀ-ից այնքան ավելի լավ մեր պետականության համար։ Մշտապես կապ մեջ եմ Արցախի իշխանության հետ և գիտեմ, որ մշտապես ճնշման տակ են՝ ինչպես թշնամու, այնպես էլ ՀՀ իշխանության կողմից՝ ֆինասական, նյությական հարցերում և միաժամանակ Արցախի բնակչության կողմից և կարող են երբեմն սխալներ թույլ տալ՝ հաշվի առնելով, որ իրենց հնարավորություններն անսահման չեն, բայց պիտի հասկանանք, որ Արցախի հանրապետության երաշխավորը Արցախիի պետականությունն է, կառավարությունը։ Դրա բացակայության պայմաններում կվատնգվի Արցախի մնացած հատվածի գոյությունը ևս։

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%