Հիվանդություններ, որոնք մորից անցնում են դստերը
ЛАЙФ1, Միգրեն
Գենետիկ կապը՝ 70-80 տոկոս։
Նյու-Յորքի համալսարանի բժիշկ Քեյթ Հենրին պնդում է, որ մորից դստերը այս հիվանդության անցնելը բավական մեծ հավանականություն ունի։ Պատճառը՝ Վերջերս հատուկ գեն է բացահայտվել, որ միգրեն է առաջացնում։ Հենց այն էլ մորից դստերն է անցնում։
Ինչ անել՝ հետեւեք, թե ձեզ մոտ կոնկրետ ինչն է միգրենի պատճառ դառնում՝ աղմուկը, օծանելիքի հետը եւ այլն խուսափեք այդ երեւույթներից։
2, Կրծքի քաղցկեղ
Գենետիկ կապը՝ 15 տոկոս
Պատճառ՝ Այս սարսափելի հիվանդությամբ հիվանդանալու հավանականությունը մեծանում է, եթե մայրն ունեցել է այն։
Ինչ անել՝ Շատ երկրներում այն կանայք, ում մայրը նման հիվանդությամբ է տառապել, հաճախ են հսկվում եւ ստուգվում։ Այս հիվանդությունից խուսափելու համար պետք է չծխել, ալկոհոլից, հակաբեղմնավորիչ դեղամիջոցներից խուսափել։
3, Ֆիզիկական վիճակ
Գենետիկ կապը՝ 50 տոկոս
Պատճառ՝ Բրիտանական Լիդսկի համալսարանի բժիշկ Լուիզա Սատտոնն ասում է, որ գենետիկայից է կախված, թե ինչպիսի մկանային զանգված կարող եք ձեւավորել։
Ինչ անել՝ օրական 40 րոպե ֆիզիկական ակտիվությամբ զբաղվելը, հատուկ վարժություններ անելը անչափ կարեւոր են։
4, Դեպրեսիաներ
Գենետիկ կապը՝ 10-30 տոկոս
Ուժեղ դեպրեսիաներն ավելի հաճախ են փոխանցվում մորից դստերը, քան թեթեւ տեսակները։ Պատճառ՝ Հոգեկան հիվանդնությունները, դեպրեսիաները գենետիկ երեւույթներ են։ Գիտնականները գեների խումբ են բացահայտել, որոնք ճնշում են սերոտոնինի առաջացումը, իսկ հենց այս հորմոնն է պատասխանատու լավ տրամադրության համար։
Ինչ անել՝ Խուսափեք գերհոգնելուց, ալկոհոլից, փորձեք շատ չընկնել մայրիկի ազդեցության տակ, թե նա դեպրեսիայով է տառապում։
5, Գիրություն
Գենետիկ կապը՝ 70 տոկոս
Գիտնականները պարզել են, որ նիհար կանանց դուստրերից միայն 4 տոկոսն է ծայրահեղ գեր եղել։ Իսկ ահա գեր մայրիկների դուստրերի մեծամասնությունը գեր է լինում։ Պատճառը՝ գենետիկ կապը, մարսողության խնդիրներն ընտանիքում, տան սննդակարգը։
Ինչ անել՝ Բժիշկները խորհուրդ են տալիս հետեւել սննդակարգին, ակտիվ կյանքով ապրել եւ օրական 40 րոպե քայլել։
6, Վաղաժամ դաշտանադադար
Գենետիկ կապը՝ 70-85 տոկոս
Պատճառը՝ այս գործընթացի համար 4 գեն է պատասխանատու։ Սովորաբար, դաշտանադադարը սկսվում է 51-53 տարեկանում, սակայն որոշ կանանց մոտ՝ մինչեւ 46 տարեկան։
Ինչ անել՝ Ցավոք, այս գործընթացն անհնար է դադարեցնել, պարզապես կան բժշկական որոշ միջոցներ՝ հետաձգելու համար դաշտանադադարը։
7, Սրտի խնդիրներ
Գենետիկ կապը՝ 20 տոկոս
Պատճառը՝ Եթե մայրը սրտի խնդիրներ է ունենում, դուստրը նույնպես կարող է ունենալ, բայց թե կապը որ գենով է պայմանավորված, դեռ գիտնականները չեն պարզել։
Ինչ անել՝ հնարավորինս հետեւել առողջությանը, առող ապրելակերպ վարել ու հրաժարվել աղի եւ ճարպոտ սնունդից։