Այսօրվանից Հայաստանում նվազագույն աշխատավարձը կազմելու է 55 հազար դրամ
ЭКОНОМИКАՀայաստանում այսօր՝ հուլիսի 1-ից, բարձրանում է նվազագույն աշխատավարձը: Այն այժմ կազմում է 55 հազար դրամ՝ 50 հազար դրամի փոխարեն:
Սա նշանակում է, որ ՀՀ-ում 55 հազար դրամից ցածր որեւէ աշխատավարձ չի լինելու: Ըստ այդմ, քաղծառայողների միջին աշխատավարձը 293 հազար դրամի փոխարեն կդառնա 300 հազար դրամ:
Ընտանեկան նպաստի միջին ցուցանիշը կազմելու է 30.537 դրամ: Երեխայի ծննդյան նպաստը նախկին մակարդակում է. առաջին եւ երկրորդ երեխայի համար` 50 հազար դրամ (122 դոլար), 3-րդ եւ 4-րդ երեխայի համար` 1 մլն դրամ, 5-րդի համար` 1,5 մլն դրամ (շուրջ 3650 դոլար):
Հիշեցնենք, որ կենսաթոշակները Հայաստանում 5000 դրամով բարձրացել էր հունվարի 1-ից, այն այժմ կազմում է 41 հազար դրամ՝ 36 հազար դրամի փոխարեն:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



