Թբիլիսիում տեղի է ունեցել վրացական ընդդիմության բողոքի ակցիան
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանի ամենախոշոր ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության բողոքի ակցիան կիրակի տեղի է ունեցել Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում, կադրերը հեռարձակել են վրացական հեռուստաընկերությունները:
Ակցիան անցկացվել է «Միասին դեպի Եվրոպա» կարգախոսի ներքո։ Ներկայացված պահանջների թվում է 21-ամյա Լազարե Գրիգորիադիսի ազատ արձակումը, որը ձերբակալվել է մարտի 7-9-ը «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ ակցիաների կապակցությամբ: Ընդդիմադիրները նաև պահանջել են պաշտոնանկ անել դատավորներին, որոնց դեմ պատժամիջոցներ են սահմանվել ԱՄՆ-ի կողմից:
«Երրորդ պահանջը՝ Միխայիլ Սաակաշվիլիի և Նիկա Գվարամիայի ազատ արձակումն է, չորրորդը՝ ապաօլիգարխացման մասին օրենքի ներդրումը, դատական բարեփոխումների անցկացումը և ընտրական հանձնաժողովի բարեփոխումները», - հայտարարել է կուսակցության նախագահ Լևան Խաբեիշվիլին ակցիայի ժամանակ ունեցած իր ելույթում:
Ակցիան արդեն ավարտվել է, Ռուսթավելի պողոտան բաց է ավտոմոբիլային երթևեկության համար: