Մկրտիչ Արզումանյանը, Նազիկ Ավդալյանը և այլք՝ Վահագ Ռաշի նոր տեսահոլովակում
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երգիչ Վահագ Ռաշը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Գյումրին ես եմ» երգի հիման վրա։ Երգի երաժշտությունը ստեղծագործել է հենց երգիչը, իսկ խոսքերը գրել է Երվանդ Նազարեթյանը։
««Գյումրին ես եմ» Երգի ստեղծման պատմությունը սկսում է 2018 թվականից։ Երվանդին չէի ճանաչում, երբ զանգահարեց, ներկայացավ ու առաջարկեց իր գործերից մեկը երգի վերածենք։
Բանաստեղծություններից մի քանիսը կարդացի և զգացի, որ Գյումրու մասին գրված գործը կարող է դառնալ հետաքրքիր երգ։ Կար 2 տարբերակ. բարբառով ու գրական։ Այդ ընթացքում փորձեցի մի քանի անգամ, բայց չէր ստացվում։ Երվանդը պարբերաբար հարցնում էր, թե արդյոք ունե՞մ նորություն, բայց ասում էի, որ դեռ չի ստացվում։ 2019 թվականին էլի զանգեց ու ասաց, որ մի քանի օրից Գյումրու ''Սև բերդում'' ներկայացնելու է իր աշխատանքները ու լավ կլինի, եթե երգը պատրաստ լինի։ Ասացի, որ չեմ հասցնի երևի, բայց կաշխատեմ։ Վերցրի կիթառը ու մի քանի րոպեների ընթացքում երգը ինչ որ տեղից եկավ։ Երգը կատարեցի գրական տարբերակով միջոցառման ժամանակ։ Անցավ գրեթե 3 տարի ու որոշեցի գործիքավորել,։ Երվանդի հետ որոշեցինք երկու տարբերակները միքսել և ստանալ գրականի ու բարբառայինի միավորված տարբերակը։ Որից հետո մեր ընկեր Կարեն Մկրտչյանը առաջարկեց հոլովակ պատրաստել, որտեղ կունենանք նաև հայտնի ու սիրված գյումրեցիներ»,- ասաց երգիչը:
Հոլովակում կտեսնեք սիրելի գյումրեցիների, իհարկե տաղանդավոր գյումրեցիները շատ են ու կուզեինք բոլորին նկարել, բայց ցավոք միջոցները ու հնարավորությունները սահմանափակ էին։