Այն, թե ով կներքաշվի պատերազմի մեջ, ամերիկացիների համար այդքան էլ կարևոր չէ․ «Փաստ»
МЕЖДУНАРОДНОЕ«Փաստ» օրաթերթը գրում է
segodnia.ru-ն «Կովկասը նշանառության տակ. ի՞նչ է պետք ԱՄՆ-ին Ադրբեջանից, Հայաստանից և Վրաստանից» վերնագրով հոդվածում գրում է, որ ուկրաինական հակամարտության սկսվելուց հետո ԱՄՆ-ին հաջողվել է լիակատար արգելափակել Ռուսաստանից Եվրոպա գազի և նավթի խողովակաշարային տարանցումը, եվրոպացիներին զրկել էժան հումքից և իր սեփական հեղուկ գազի «ասեղի վրա նստեցնել» նրանց: Թվում է, թե Հյուսիսային հոսքի ահաբեկչությամբ ավարտվեց այդ ամբողջ գործընթացը։ Սակայն այդպես չէ։
Եվրոպան դեռ ռուսական գազ է ստանում «Հարավային հոսքով», բացի դա, Թուրքմենստանից և Ղազախստանից Կովկասի երկրների տարանցմամբ ածխաջրածինների մեծ մատակարարումների հեռանկարն է երևում։ Ուստի, ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում է փակել այդ ուղիները, ընդ որում՝ այստեղ Ռուսաստանին վնասելը չէ առաջին պլանում։ Եվրոպան պետք է ընկնի «Քեռի Սեմի» գրպանը՝ առանց այնտեղից դուրս թռչելու հնարավորության։ ԱՄՆ-ի և Իսրայելի ակտիվությունն Ադրբեջանում պատահական չէ: Նախատեսվում է նոր պատերազմ սկսել Կովկասում: Այն, թե ով կներքաշվի դրա մեջ, ամերիկացիների համար այդքան էլ կարևոր չէ։
Արդեն իսկ գլխավոր հրահրիչ է նշանակվել Ադրբեջանը, որը հանկարծ սկսել է ինքնուրույն աշխարհաքաղաքական դեր խաղալ և որոշակիորեն հեռանալ իր դաշնակից Էրդողանից։ ԱՄՆ-ի համար պատերազմի իդեալական տարբերակն այն է, երբ դրա մեջ են ընկնում Ադրբեջանը, Հայաստանը, Իրանը, Ռուսաստանը և Վրաստանը։ Նման «խառնաշփոթում» Կենտրոնական Ասիայից տարանցման մասին կարելի է ամբողջությամբ և անդառնալիորեն մոռանալ։ Ի դեպ, Թուրքիայում կայանալիք ընտրություններում ԱՄՆ-ը հույսը դրել է ընդդիմության վրա։
Եթե նախագահի ընդդիմադիր թեկնածուն հաղթի, Կովկասում պատերազմը երաշխավորված է, քանի որ Էրդողանը չափազանց խորամանկ է ամերիկյան քաղաքականությանը ուղղակիորեն հետևելու համար։ Հրահրվող պատերազմի համատեքստում պետք է դիտարկել նաև Վրաստանում «նարնջագույն» բողոքի ակցիան, ինչպես նաև Հյուսիսային Կովկասում ընդհատակյա ահաբեկիչների վերջին ակտիվացումը։
Կովկասի, Թուրքիայի և Ռուսաստանի ժողովուրդները պետք է իրենց արյունով վճարեն Եվրոպայում ամերիկյան հումքային հեգեմոնիայի համար։ Ամեն դեպքում, կովկասյան պատերազմի սցենարն արդեն գրված է, իսկ «Հարավային հոսքը» գտնվում է դիվերսիայի մշտական սպառնալիքի տակ։ Միայն Ռուսաստանի կողմից արտակարգ միջոցները կարող են կանխել մոտալուտ ջարդը, քանի որ ամերիկյան գիշատիչը պարզապես չի նահանջի:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում