Ереван, 14.Февраль.2026,
00
:
00
ВАЖНО


Թեհրան-Երևան-Մոսկվա առանցքն անպայման պետք է կյանքի կոչվի. Արթուր Վանեցյան

ОБЩЕСТВО

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը պատասխանել է իրանական հեղինակավող «Շարղ» օրաթերթի հարցերին։ Մեր ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում հարցազրույցն ամբողջությամբ՝ «Շարղ»-ի նախաբանով հանդերձ։

Թեհրան-Երևան-Մոսկվա առանցքն անպայման պետք է կյանքի կոչվի

Սրացումները շարունակվում են Հարավային Կովկասում և Հայաստանի՝ Իրանին հարակից միջազգային սահմանների մոտակայքում։ Բաքվի կառավարության արկածախնդրությունը և լարվածություն առաջացնող գործողությունները՝ Իրանին սահմանակից հատվածները բռնազավթելու համար, հասել են վտանգավոր փուլի։ Ռուսաստանի ներգրավվածությունն ուկրաինական ճգնաժամում նույնպես պատճառ է դարձել, որ Մոսկվան ավելի քիչ միջամտի կովկասյան զարգացումներին, քան անցյալում էր։

Եթե Թուրքիան զբաղված չլիներ այդ երկրի զգալի հատվածում երկրաշարժի հետևանքներով, փորձագետների կարծիքով, ավելի մեծ մոտիվացիա կունենար աջակցելու Բաքվի կառավարության քաղաքականությանը։ Նման իրավիճակում Հարավային Կովկասում առկա լարվածությունից շահում է միայն Իսրայելի վարչակարգը։ Չնայած տարածաշրջանում միջազգային սահմանները փոխելու ցանկացած գործողության դեմ նախազգուշացմանը, վերջին շաբաթներին Իրանը համբերատարություն է ցուցաբերել Ալիևի կառավարության լարվածություն առաջացնող գործողությունների՝ հատկապես մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ վիրավորանքների և մի քանի իրանցի դիվանագետների հետ ուղարկելու առումով։

Նկատի ունենալով կովկասյան զարգացումների կարևորությունը՝ հարցազրույց ենք վարել Հայաստանի «Հայրենիք» կուսակցության նախագահ, այս երկրի ճանաչված քաղաքական գործիչներից Արթուր Վանեցյանի հետ, որը կարող եք կարդալ ստորև։

- Պարոն Վանեցյան, Հայաստանից ստացվող նորությունները բավական մտահոգիչ են։ Շատ փորձագետներ ահազանգում են, որ տարածաշրջանում կրկին պատերազմ է հասունանում։ Դրան զուգահեռ Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ նոր էսկալացիա չի լինելու և որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր են ստորագրելու։ Կարո՞ղ եք ներկայացնել տեղի ունեցող զարգացումների Ձեր գնահատականը։ Ի՞նչ է տեղի ունենում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում։

Իրավիճակը մեր տարածաշրջանում իսկապես չափազանց լարված է։ Ադրբեջանը և Թուրքիան, օգտվելով այն հանգամանքից, որ աշխարհը զբաղված է Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներով, ինչպես նաև ոգևորված 2020թ. 44-օրյա պատերազմում ունեցած ռազմական հաջողություններով, համարում են, որ հիմա թյուրքական պետությունները միմյանց կապելու իրենց վաղեմի երազանքը կյանքի կոչելու լավ հնարավորություն ունեն։ Անկարան և Բաքուն բավական արդյունավետ դերաբաշխում են իրականացրել՝ Ալիևի վարչակազմը դիմում է ռազմական սադրանքների, որոշակի խնդիրներ լուծում, իսկ հետո Թուրքիան սկսում է արդարացնել ու պաշտպանել Ադրբեջանը Ռուսաստանի, Իրանի և ողջ աշխարհի առջև։ Ցավոք, թուրք-ադրբեջանական այս մարտավարությունը դեռևս աշխատում է և նրանք շարունակում են օր օրի ավելի ամրապնդել իրենց դիրքերը Հարավային Կովկասում։

Համաթյուրքական շահերից զատ Բաքվի կառավարությունը, իհարկե, հանդես է գալիս սեփական օրակարգերն առաջ տանելու նախաձեռնություններով։ Դրանք, առաջին հերթին, ենթադրում են Արցախի և Սյունիքի հայաթափում ու անեքսիա։ Ադրբեջանի իշխանությունները լավ են հասկանում, որ միայն այդ դեպքում իրենց պետությունը կարող է արդյունավետ և կենսունակ լինել։ Եվ քանի դեռ Հայաստանը թուլացած է ու, ըստ էության, գտնվում արտաքին՝ այդ թվում թուրքական շահերի մեծ ազդեցության ներքո, Ադրբեջանը փորձում է օր առաջ լուծել իր անվտանգ ու ինքնաբավ ապագայի խնդիրը։ Այս ճանապարհին բոլոր տեսակ հակազդեցությունները Բաքվի իշխանությունները հաղթահարում են սպառնալիքների ու ուժի գործադրման միջոցով։ Բանը հասել է նրան, որ Ադրբեջանի իշխանությունները չեն զգաստանում անգամ Իրանից հնչող զգուշացումներից։

Ինչ վերաբերվում է էսկալացիա չլինելու և խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին Փաշինյանի հայտարարություններին, ապա կարող եմ ասել, որ ես նման կանխատեսումների հիմքեր չեմ տեսնում։ Այսպես կոչված խաղաղության պայմանագիրն էլ ոչ այլ ինչ է, քան Հայաստանին պարտադրվող հերթական կապիտուլյացիա։ Ես լիահույս եմ, որ կգան ժամանակներ, երբ Հայաստանն իսկապես ի վիճակի կլինի խաղաղության դարաշրջան թևակոխել, բայց դա կլինի արժանապատիվ ու ուժերի հավասարակշռության վրա հիմնված խաղաղություն։

- Իրանի իշխանությունները մշտապես հանդես են եկել տարածաշրջանում առկա խնդիրները բանակցություններով լուծելու օգտին։ Բացի այդ, պաշտոնական Թեհրանը կարևորում է Հարավային Կովկասի երկրների սահմանների անձեռնմխելիությունը։ Կարո՞ղ է արդյոք իրանական կողմի այս դիրքորոշումը հիմք հանդիսանալ հայ-ադրբեջանական հակամարտությունը հաղթահարելու համար։

Իմ խորին համոզմամբ նման հայտարարություններով իրանական կողմը փորձում է ապահովագրել Հայաստանի սուվերեն տարածքը թուրքական ներխուժումից։ Մենք գնահատում ենք եղբայրական Իրանի այս ձգտումը։ Հայաստանի համար դա իսկապես չափազանց կարևոր է։ Խնդիրը սակայն նրանում է, որ ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի մենք գործ ունենք ոչ միայն ագրեսիվ, այլև օտարների ազդեցությամբ գործող երկրների հետ։ Ավելին ասեմ՝ Բաքվի և Անկարայի քաղաքականությունը Հարավային Կովկասում ուղղված է ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլև Իրանի և Ռուսաստանի դեմ։ Սա ավելի գլոբալ հակամարտություն է, քան կարելի է պատկերացնել առաջին հայացքից։ Դա է պատճառը, որ բացի վերոնշյալ հայտարարություններից ու կոչերից, Իրանի Իսլամական Հանրապետությունը նաև շարունակ զորավարժություններ է անցկացնում Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին հարող տարածքներում, ուժ ցուցադրում։

Մեծ իմաստով, Հայաստանն ու Իրանը այսօր գտնվում են միևնույն սպառնալիքների առջև։ Այդ մարտահրավերներին մեր երկու երկրները կարող են արդյունավետ արձագանքել միայն այն դեպքում, եթե անվտանգային հարցերում ավելի սերտ համամգործակցություն լինի։ Վստահ եմ, եթե Հայաստանն ու Իրանը ժամանակին ավելի մեծ ուշադրություն դարձնեին անվտանգության ոլորտում համագործակցությանը և փոխհարաբերությունների ավելի վստահելի մթնոլորտ ստեղծեին, ապա այսօր մեր տարածաշրջանում նման վիճակ չէր ստեղծվի։

Իհարկե, չափազանց կարևոր է նաև համագործակցությունը Հայաստանի դաշնակից Ռուսաստանի հետ։ Կարծում եմ, որ Մոսկվա-Երևան-Թեհրան աշխարհաքաղաքական առանցքը պարտադիր պետք է կայանա։ Միայն այդ պարագայում մեր ընդհանուր հակառակորդները կհասկանան, որ Հարավային Կովկասը հուսալիորեն պաշտպանված է և որ այստեղ իրենք անելիք չունեն։

- Պարոն Վանեցյան, ի՞նչ հեռանկար եք տեսնում հայ-իրանական հարաբերությունների համար։ Համագործակցության ի՞նչ նոր ծրագրեր կարող են իրականացնել Հայաստանն ու Իրանը։

Ես այն համոզմունքին եմ, որ Հայաստանն ու Իրանը համագործակցության անսպառ հնարավորություններ ունեն։ Հազարամյակներ շարունակ մեր երկու ժողովուրդներն ապրել են կողք կողքի, հարևանություն և եղբայրություն արել միմյանց հետ։ Այս ավանդույթները պետք է շարունակել։

Ինչպես արդեն ասացի, Հայաստանն ու Իրանը կանգնած են ընդհանուր մարտահրավերների առջև։ Վստահ եմ՝ մեր երկրների համագործակցությունը պետք է ուղղված լինի առաջին հերթին այդ մարտահրավերների հաղթահարմանն ու բարեկեցիկ և անվտանգ ապագայի ստեղծմանը։ Այսպես, հայտնի է, որ 2020թ. Ադրբեջանը դիմել էր տարբեր ահաբեկչական կազմակերպությունների օգնությանը և օգտագործել նրանց ուժերն Արցախի դեմ պատերազմում։ Ահաբեկչությունը սպառնալիք է ողջ աշխարհի, այդ թվում Իրանի, իսկ հիմա արդեն նաև Հայաստանի համար։ Կարծում եմ՝ հակաահաբեկչական պայքարը կարող է համագործակցության կարևոր ուղղություն լինել մեր երկրների համար։ Պետք է զարկ տալ նաև երկու երկրների միջև ռազմական համագործակցությանը։ Որպես դրա լավ սկիզբ կարելի է դիտարկել փոխադարձ կրթական ծրագրերի իրականացումն ու համատեղ զորավարժությունները։

Համագործակցության լավ ուղղություն է նաև հայ-իրանական սահմանում ազատ տնտեսական գոտու ստեղծումն ու ակտիվացումը։ ՀՀ Սյունիքի մարզը մեր տարածաշրջանի կարևորագույն տնտեսական և կոմունիկացիոն հանգույցներից մեկի վերածվելու մեծ պոտենցիալ ունի։ Իմ խորին համոզամբ, Սյունիքում իրանական ներդրումները, համատեղ ձեռնարկությունների հիմնումը ոչ միայն հեռանկարային ուղղություն է, այլև լուծում է չափազանց կարևոր աշխարհաքաղաքական և անվտանգային խնդիրներ։ Վստահ եմ՝ Սյունիքում հայ-իրանական համագործակցության ակտիվացումը զսպող լուրջ գործոն կլինի բոլոր նրանց համար, ովքեր տարածաշրջանում առաջնորդվում են ոչ թե խաղաղության, այլ արկածախնդրության և նույնիսկ՝ նվաճողականության սկզբունքներով։

Следственный комитет «опровергнув», по сути фактически подтвердил: «Паст»«Серии» нападок на Национальную идентичность: «Паст»Впечатляющая заявка «Сильной Армении» и неприкрытая паника «Гражданского договора»: «Паст»Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»Человек с гражданством другой страны не может быть кандидатом в премьер-министры Армении - Пашинян о КарапетянеПашинян уволил главу Агентства по защите персональных данных МинюстаМакрон хочет лишать права участия в выборах за антисемитизмХудатян и Копыркин обсудили вопрос продления срока эксплуатации второго энергоблока Армянской АЭСTeam Holding объявляет о начале второго этапа размещения долларовых облигаций; Андеррайтер - Freedom Broker Armenia.Кремль подтвердил новый раунд трехсторонних переговоров на следующей неделе Глава миссии ЕС в Армении: С августа 2025 года у нас есть свободный доступ ко всем участкам границыОплату услуг Ucom теперь можно осуществлять через Fast Shift «Сказка о царе Салтане» братьев Андреасян превзошла в России предпродажи всех последних сказокПредставители армянской Диаспоры призывали власти РА и ААЦ урегулировать все разногласияПатрульные самолеты ВМС США провели разведку вблизи ИранаТрамп анонсировал визит в Китай в апрелеСоздают хаос, а затем думают, как его преодолеть: «Паст»Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»Ucom предлагает корпоративным клиентам комплексную услугу по построению внутренних сетей С какой политической силой будет участвовать на выборах «Страна для жизни»? «Паст»На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия имВодитель пострадавшего вследствие камнепада на проспекте Мясникяна автомобиля рассказал, как это былоВ Армении начнет работать монетизация YouTubeСуд в Германии приговорил к тюремному сроку гражданина США по делу о шпионаже в пользу КитаяЮнибанк стал членом А-уровня Армяно-британской торгово-промышленной палаты Зимние приключения продолжаются в Myler: Idram&IDBankСовет Европы согласился лишить дипломатического иммунитета бывшего генсека в связи с делом Эпштейна Сила одного драма — общественной организации Матeмик Учёные впервые исследовали банки Дарвина с помощью уникального лазерного метода без вскрытияРубен Варданян: Я представляю армянский народ здесь, на этом суде, не боюсь никакого наказания или решенияПервый трейлер «Дьявол носит Prada 2» — смех, интриги и стильВалерий Царукян продолжит карьеру в «Ахмате»В Москве состоится масштабное шоу скрипача-виртуоза Самвела АйрапетянаТрамп: Иран поступил бы глупо, если бы не заключил сделку с СШАНетаньяху обсудил в Вашингтоне с Уиткоффом и Кушнером переговоры США с ИраномК каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»Попытаются применить «западный» сценарий в «армянизированном» варианте: «Паст» В прошлом ЭСА на протяжении многих лет оказывала поддержку Церкви: «Паст»В Польше создают военный резерв повышенной готовностиSCMP: в Китае обнаружили антитело для борьбы с лихорадкой SFTSВновь открылся филиал IDBank «Нор Норк»Вице-президент США Дж. Д. Вэнс прибыл в резиденцию премьер-министра Республики АрменияЕвропа пытается вредить взаимодействию России и Закавказья — ЛавровСуд над бывшим премьером Арцаха Рубеном Варданяном в Баку продолжится 10 февраляФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали винуМаск пообещал защитить любого, кто расскажет правду об ЭпштейнеТеперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»Что показывают просмотры и реакции на пресс-конференцию Роберта Кочаряна? «Паст»Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»