Այս նյութը կարդալուց հետո ավելի հաճախ կգրկախառնվեք
ЛАЙФBlog.1in.am-ը գրում է.
Քարնեգի-Մելոնի համալսարանի մասնագետները պարզել են, որ մերձավոր մարդկանց հետ ֆիզիկական շփումը, մասնավորապես գրկախառնությունները բարելավում են օրգանիզմի հոգեբանական վիճակը և, որպես հետևանք, օգնում են պայքարել անբարենպաստ արտաքին ֆակտորների, օրինակ՝ վարակների դեմ:
Գիտնականների փորձերին 404 մեծահասակներ են մասնակցել: Փորձից առաջ նրանք հարցաթերթիկ են լրացրել, որը վերաբերել է կամավորների և նրանց մտերիմների հարաբերություններին, ինչպես նաև հարցեր են տրվել այն մասին, թե որքան հաճախ են նրանք գրկախառնվում:
Արդյունքները ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր հաճախ են գրկախառնվում հարազատների և ընկերների հետ, ավելի քիչ են վիրուսներով հիվանդանում: Եթե նույնիսկ նրանք հիվանդանում են, ապա հիվանդությունը թեթև է անցնում: Այս փաստի բացատրությունն այն է, որ գրկախառնությունները բարելավում են օրգանիզմի հոգեբանական վիճակը՝ դրանով իսկ ամրացնելով օրգանիզմը: Դրա շնորհիվ հիվանդությունների և վիրուսների դեմ պայքարելն ավելի հեշտ է դառնում:






