Ереван, 24.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հիմա՞ որն է մեր պաշտպանվածության ակունքը․ «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Սյունիքի, Գեղարքունիքի ու Վայոց ձորի մեծ մասի բնակիչները, որ «նախկինների» օրոք մոռացել էին սահմանամերձության հանգամանքը, ապահովված անվտանգության պայմաններում զբաղվում էին իրենց խաղաղ աշխատանքով ու կյանքով, ահա արդեն երկուսուկես տարի է, ինչ իրենց մաշկի վրա են զգում թշնամուն մոտիկ թողնելու, թշնամուն սահմանակից լինելու հետևանքները: Հազարավոր մեր հայրենակիցների կյանքն իրենց պապական տներում ու սեփական հայրենիքում, բնօրրանում այլևս վտանգված է: Անվտանգ չէ:

Նիկոլ Փաշինյանի վարած «քաղաքականությունը» հանգեցրել է նրան, որ շատ ու շատ բնակավայրերի մերձակա բարձունքներին «թառել» են ադրբեջանական զինուժի հրոսակները, որոնք ցանկացած պահի կարող են ուղիղ նշանառության տակ վերցնել Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի գրեթե բոլոր բնակավայրերը, գյուղերն ու քաղաքները: Դա դեռ իր հերթին: Նման պայմաններում Տեղի մատույցներում կատարվածից հետո Նիկոլ Փաշինյանը «հանճարեղ» միտք է հղանում ու բարձրաձայնում, թե համաձայն է, որ կարելի է զորքերը հետ քաշել՝ ապահովության համար: Առհասարակ, նման պայմաններում զորքերն առաջ են քաշում՝ ապահովության համար: Առավել ևս, որ դիմացդ մի թշնամի է, որը քո հետ քաշվելուն պես առաջ է գալու: Եվ մինչև ո՞ւր է պատրաստվում Նիկոլ Փաշինյանը զորքերը «հետ քաշել»:

Մինչև Հանրապետության հրապարա՞կ, թե՞ Սայաթ-Նովա փողոց: Գուցե դրա համա՞ր էին նախօրեին այնտեղ ծառամորթ անում: Ակամայից մտաբերում ես Հայաստանի անկախության սկզբնական շրջանում հնչեցված այն դատարկախոսական թեզը, թե «մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանվածության մեջ է»: Ասել կուզեր՝ մեզ զորք ու բանակ պետք չէ, քանի որ... աշխարհը, այն էլ՝ 20-րդ դարավերջին, թույլ չի տա, որ թուրքերը կամ ադրբեջանական թուրքերը հարձակվեն Հայաստանի վրա: Այն տարիներին այս անհեթեթ թեզը ոմանք միանգամայն լրջորեն էին հնչեցնում, ո՛չ որպես անեկդոտ: Քավ լիցի, կյանքն արագորեն շտկումներ մտցրեց այդ ընկալումներում, ու այլ գործիչներ, որ նման ցնդաբանական պատրանքներ չունեին, բանակն էլ ձևավորեցին, ազգին դժվար հաղթանակների էլ տարան, երկրի պաշտպանվածությունն էլ կարողացան կազմակերպել:

Բայց տասնամյակներ անց իշխանության հասած Նիկոլ Փաշինյանը, դատելով նրա քայլերից ու հայտարարություններից, կյանքի է կոչում «մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանվածության մեջ է» անհեթեթիզմը: Սա՝ ընդհանուր առմամբ: Մասնավորը շատ ավելի վատ է: Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Սիսիանին մերձակա Բնունիս գյուղում բնակիչները ադրբեջանական ներթափանցյալի, ըստ ամենայնի՝ դիվերսանտի են բռնել: Հետո հայտնի դարձավ, որ թշնամին միայնակ չի եղել:

Հետո Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից «հեղինակավոր» կերպով հայտարարեց, թե ադրբեջանական զինվորները մոլորվել են, մեկը բռնվել է, մյուսն էլ հետ է գնացել: Դրանից կարճ ժամանակ, եթե ոչ՝ ժամեր անց հայտնի դարձավ, որ Կապանում սպանվել է պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդներից մեկը: Իսկ դրանից էլ ժամեր անց տարածվեց տեղեկությունը, որ Աճանան գյուղից երեք երիտասարդ բռնել են ադրբեջանական դիվերսանտին ու վնասազերծել: Ավելին, կան հիմնավոր կասկածներ, որ նախօրեին հայ մարդուն հենց այդ ադրբեջանական թուրքն է սպանել: Հարցեր շատ կան: Նախ՝ Նիկոլ Փաշինյանն իր ո՞ր ենթակայի զեկույցի հիման վրա էր վստահ-վստահ հայտարարում, թե թշնամական ներթափանցյալներից մյուսը հետ է դարձել: Ինչո՞վ էր պայմանավորված ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից Արման Մարալչյանին ազատելը:

Դա կապ ունի Տեղի մոտ կատարվածի՞ հետ, թշնամական բանակի զինվորների այս վերջին ներթափանցմա՞ն, թե՞ մեկ այլ հանգամանքով է պայմանավորված: Չնայած, ադրբեջանական ներթափանցումն ի՞նչ կապ կարող է ունենալ, եթե տվյալ տեղամասերում սահմանը սահմանապահ զորքերը չեն պահում, այլ բանակային ստորաբաժանումները: Ի դեպ, ԱԱԾ նախկին պետ Միքայել Համբարձումյանն էլ կայքերից մեկին ասել է, որ հնարավոր չէ որևէ սահման 100 տոկոսով զմռսել: Դե, սկզբունքորեն գուցե սխալ չի ասում: Բոլոր սահմաններն էլ այս կամ այն կերպ տեսականորեն հնարավոր է հատել, սկզբունքորեն որոշ դեպքերում ինչ-որ կարճ ժամանակ թաքնվել, չհայտնաբերվել: Այդպիսի դեպքեր շատ հազվադեպ, բայց պատահում են: Սակայն այստեղ մի քանի հարց է առաջ գալիս: Առաջին հերթին խոսքը հայտնաբերման մասին է: Հայաստանի տարածք թշնամական բանակի զինվորների ներթափանցման մասին տեղեկանալուց, Բնունիսում այն առաջին «սահմանախախտին» բռնելուց հետո ի՞նչ որոնողական աշխատանքներ են արել ոստիկանությունն ու ԱԱԾ-ն:

Առհասարակ որոնե՞լ են: Ու ընդհանրապես, այդ ի՞նչ որոնողներ են, եթե թշնամիներին սովորական մարդիկ են բռնում կամ վնասազերծում: Ու, նկատենք, ուժային կառույցները չէ, այլ ամենասովորական մարդիկ են բռնել թշնամու ներթափանցյալ զինվորներին: Իսկ ինչի՞ համար են ոստիկանությունը, ԱԱԾ-ն և այլն: Միայն Նիկոլ Փաշինյանին մարզերում ու Երևանում տեղաշարժվելու ժամանակ ուղեկցելո՞ւ, միայն Նիկոլ Փաշինյանի «անդունդը» (ինչպես «կլասիկը» կասեր) պաշտպանելո՞ւ: Ու նման պայմաններում մեկ էլ լրահոսային «հերոս» է դառնում մի որևէ անձ (հիմնականում՝ միջին տարիքի կանայք են լինում կամ թոշակառու «պապիներ»), որ ինչ-որ տեսախցիկի առաջ արտաբերում է տիեզերական մասշտաբի անհեթեթություններ, օրինակ՝ «լավ, ինչ մի աղմուկ եք դրել, Երևանում հո ապահով է, ադրբեջանական զինվորները Երևան չեն մտել, մտնեն էլ, ուրեմն՝ «սաղ նախկիններն են մեղավոր...» կամ նման մի բան:

Ու այդ անհեթեթություններն ասում է այնպիսի ինքնավստահ կեցվածքով, որ զարմանում ես, թե այդ անձը ինչպե՞ս է, որ մինչև հիմա «Քաղպայմանագրի» կողմից պատգամավոր չի նշանակվել: Ոմանք կարծում են, որ եթե թշնամին Սյունիքի տարածք է մտել, այլ ոչ թե, ասենք՝ Չարբախ, որ պղնձամոլիբդենայինի պահակին է սպանել, այլ ոչ թե, օրինակ՝ նորիշխանավորների սիրելի գինետներից մեկի պահակին, ուրեմն կարելի է ապահով ու անվտանգ զգա՞լ: Մինչդեռ, նորմալ մարդու ընկալման տիրույթում պիտի որ ոչ մի տարբերություն չլիներ՝ թշնամին Բնունի՞ս է հասել, թե՞ «Բանգլադեշ»:

ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира