Աստղային ոճ․ 10 կերպար Սիրուշոյից (ֆոտո)
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայկական շոուբիզնեսի ամենաոճային երգչուհիներից մեկը, անխոս, Սիրուշոն է։ Դա պայմանավրված է ոչ միայն նրանով, որ նա հրաշալիորեն համադրում է հագուստի ցանկացած դետալ, այլեւ դառնում է ոգեշնչման աղբյուր շատ երիտասարդների համար։
36-ամյա երգչուհու ոճը բազմազան է․ մի օր նա կարող է լինել դեռահասների սիրելի կերպարում, մի օր՝ էլեգանտ լեդի։ Բայց ինչ էլ հագնի՝ սպորտային հանդերձանք, թե մարմինը կիպ ընդգրկող նրբագեղ զգեստ, Սիրուշոյի կերպարներն ամբողջացնում են ազգային մոտիվներով արծաթյա զարդերը, որոնք սեփական՝ PreGomesh բրենդից են։ Արծաթյա զարդերի առատ օգտագործումն, իսկապես, դարձել է երգչուհու ոճային այցեքարտը։
Սիրուշոն դիմահարդարման եւ վարսահարդարման մեջ չափից դուրս կտրուկ որոշումներ չի կայացնում, բայց համաձայնվեք՝ իր մինիմալիստական փոխակերպումներով էլ կարողանում է միշտ տարբերվել եւ նորովի ներկայանալ։ Ի դեպ, երգչուհին հաճախ մազերին հյուսքեր է անում, երբեմն էլ նախընտրում է ոճն ավելի թեթեւ ու կերպարային դարձնել տարբեր աքսեսուարների, օրինակ՝ գլխարկների կամ ակնոցների կիրառմամբ։