Վարսերը ներկելու ո՞ր տեսակներն են նորաձեւ այս տարի
ЛАЙФWnews.am-ը գրում է.
Երբ կանայք ցանկանում են կերպարանափոխվել, հաճախ առաջինը մտածում են վարսերի երանգի մասին։
Wnews.am-ը ներկայացնում է, թե վարսերը ներկելու ո՞ր գույնն է ակտուալ լինելու այս տարի։
Եթե 2015-ին նորաձեւ էր վարսերի վառ երանգը, համարձակ փորձարկումները, ապա 2016-ը խոստանում է բոլորովին այլ լինել։
Առաջինը, որ պետք է մոռանալ 2016-ին, անբնականությունն է։ Այսպիսով, 2016-ի գլխավոր թրենդը մաքսիմալ բնականությունն է։
Այն պահպանվելու է ոչ միայն մեկ երանգի, այլ մի քանի երանգ ներկելու դեպքում։
Այսպիսով, եթե ձեզ դուր է գալիս վարսերի բաց երանգները, ապա ընտրեք ներկելու «արեւային համբույր» ձեւը։ Այն ենթադրում է մազերի վերեւի փնջերի բաց երանգ, այնպես, ասես վարսերը վառվել են արեւից։ Արդյունքը շատ բնական է ստացվում։
2016-ին ակտուալ են լինելու նաեւ մի քանի երանգների փափուկ անցումները։ Եթե ձեր վարսերը նախընտրում եք ներկել ոչ թե մեկ, այլ մի քանի երանգով, կարեւոր է, որ դրանք իրար մոտ լինեն եւ անցումը փափուկ լինի։
Նման տեխնիկան կոչվում է «շատուշ»։ Այն սազում է ինչպես շիկահերներին, այնպես էլ ՝ սեւահերներին։
3D ներկում. այս տեխնիկան բավականին բարդ է և այն պետք է վստահել իսկապես լավ վարսահարդարի։
Այստեղ կարեւոր է ճիշտ ընտրել մեկ գույնի երեք-չորս երանգ եւ ներկել այնպես, որ վարսերը բնական տեսք ստանան, բայց միեւնույն ժամանակ՝ պահպանեն էֆեկտը։
Վարսերը նման կերպ ներկելու գլխավոր նպատակը դրանց փարթամ տեսք հաղորդելն է։
Ինչ վերաբերում է շիկահերներին, ապա 2016-ին ակտուալ են լինելու շեկի սառը երանգները։ Ոսկեգույն կամ ցորենագույն վարսեր ունեցողները ճիշտ կանեն փոխեն իրենց վարսերի երանգը, քանի որ բաց գույնի վարսերի տաք երանգներն այլեւս ակտուալ չեն։







