«Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը նոր դերասանակազմով վերադառնում է բեմ (լուսանկարներ)
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը խրատական պատմություն է ինչպես ազատության ձգտող երիտասարդ սիրահարների, այնպես էլ նրանց ծնողների համար: Սիրո մի պատմություն հարուստ ընտանիքից կույր տղայի և դերասան դառնալու երազանք ունեցող անզուսպ աղջկա մասին՝ լի վառ ռեպրիզներով և հանդուգն ու կրքոտ երկխոսություններով։
Այս թեթև, թիթեռնիկների թևերից հյուսված ներկայացումը կբացի անսահման քնքշության գաղտնիքը և կօգնի հավատալ իսկական զգացմունքին։
«Ինչ տարբերություն, թե ում հետ» լեգենդար ներկայացումը նոր դերասանակազմով վերադառնում է բեմ։
Դոնալդ Բեյքեր՝ Ժորա Մարտիրոսյան
Ջիլ Թեններ՝ Էրմինա Զախարովա
Միսսիս Բեյքեր՝ Լուիզա Ներսիսյան
Ռալֆ Օստին՝ Նարեկ Ալեքսանյան




1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



